Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը 25 տարեկան են։
Այս տարիների ընթացքում բազմաթիվ փորձությունների միջով անցած Զինվորական այս կառույցը նշում է իր 25 ամյակը։
Շնորհավորում եմ Մեր բոլոր Զինվորներին, բոլոր նրանց ովքեր պատվով պաշտպանել է Զինվորականի բարձր կոչումն ու նրանց ովքեր այժմ էլ հսկում են Մեր Հայրենիքի սահմանները կամ իրենց ծառայությունն են իրականացնում թիկունքում։ Ես տարբերություն չեմ դնում նրանց միջև, յուրաքանչյուր տեղ ծառայությունն ունի իր դժվարությունները ու յուրաքանչյուր տեղ յուրովի է․․․
Ուզում եմ, որ ծառայությունը մեր ազգի համար լինի միայն հպարտության առարկա։ Ուզում եմ, որ ծառայությունից չխուսափեն։ Ուզում եմ, որ Մայրերն իրենց որդիներին հանգիստ սրտով ուղարկեն Ծառայության ու գրկաբաց ընդունեն՝ ողջ և առողջ, կայացած և տղամարդ դարձած, խիզախ և հայրենասեր;
Ուզում եմ, որ Մեր բանակը չունենա 1,000 դրամների կարիք, այն 1,000 դրամների, որոնց կարիքը շատերը էլ ավելի շատ են զգում քան բանակում տաք ու ապահով տեղավորված կաշառակեր անաստվածները։
Ուզում եմ հասկանանք, որ Հզոր Բանակը մեր ապահովության թեև գլխավոր, սակայն միակ երաշխիքը չէ։ Մեր բանակները, պետք է լինեն ամենուրեք, նրանք պետք է պայքարեն յուրաքանչյուր ոլորտում ու լինեն լավագույնը, որպեսզի Հայաստանի հետ հաշվի նստեն ամենուրեք։ Յուրաքանչյուրը պետք է լինի այն զինվորի պես, ով հենց այս պահին իր պառտքն է կատարում մեր բոլորիս առջև, չվախենալով նենգ ու դավադիր թշնամուց։
Պինդ Եղեք Տղերք, Բոլորդ էլ գիտեք Գալու ա Մի օր՝ որ մնա մի Օր, ու ամբողջ ծառայությունը մի վայրկայն ա թվացած լինելու Ձեր համար։ Վայելեք Ծառայության յուրաքանչյուր օրը։
Շնորհավոր Տոնդ Հայ Զինվոր