Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Tuesday, November 15, 2016

Դբա Բերքեմփ Վանաձոր | Լեփ-լեցուն տպավորություններ


Նոյեմբերի 6-ին Բարքեմփ Վանաձորն էր: Ուզում եմ փորձել գալ հեռվից և պատմել ամեն ինչի մասին հերթով, բայց երևի թե հիացնումնքի պահը VTC-ից (Վանաձորի տեխնոլոիական կենտրոն) այնքան մեծ ա, որ երևի թե, հենց այդտեղից էլ սկսեմ:
Գժական թույն շենքը տեսնելուց միանգամից պատկերացնում ես թե ինչեր են կատարվոմ ներսում, ինչքան պոտենցիալ կա տեղ ու ինչ մեծ գործեր ա սպասվում բոլոր նրանց ովքեր բախտ ունեն այդտեղ սովորելու ու աշխատելու: Ոնց կարելի էր երկու սովետական շենցքից ստանալ տենց գազան բան՝ առանց քանդելու, վերացնելու ու ավիրելու, ոնց արվումա հիմնականում մայրաքաղաքում:

Բայց ճանապարհը Վանաձոր բավական բարդն էր, Վանաձոր քաղաքի ճանապարհների փոսերը այնքան շատ էին, որ հաշիվ կարելի էր կորցնել, էլ չեմ ասում թե ինչքան ժամանակ ես կորցնում անհամար բարդույթեները շրջանցելու համար: Քաղաքային իշխանությունները պետք է անպայման մտածեն այդ խնդրի մասին, քանի որ դրանց հաղթահարումը առաջին հերթին ժամանակի կորստի պատճառ են դառնում իրենց քաղաքի բնակիչների համար, էլ չեմ ասում որ մի քանի փոս չնկատես հանկարծ միանգամից գրպանիդ էլ ես հարված ստանում:
ԴբաԲարքեմփը
Լավ կազմակերպված ու հետաքրքիր: Ինֆորմացիայի ծարավ ու հետաքրքրասեր այցելուներով լի: Ինչպես ասեց Չինան մեր քննարկումներից մեկի ժամանակ «Ահավոր մեծ պոտենցիալ ու նորարարություն» կար ներկա երիտասարդների մեջ: Ոմանք արդեն իսկ բավական «խորացած» են ինչ–ինչ հարցերում ու կարող են անգամ իրենք խորհուրդներ տալ ոլորտի «գելերին»:
Եղավ նաև այն ինչի համար և բուն այցելություններ #ԴբաԲարքեմփ: Ես հանդես եկա պրեզենտացիայով «Ինչպես բարձրացնել բլոգի արդյունավետությունը» թեմայով իսկ Չինան ու Գոռը խոսեցին 2016-ի թրենդներից ինչպես նաև արեցին իրենց կանխատեսումը 2017-ի համար:


Իդեպ մի փոքր ավելի ներքև կտեղադրեմ «live»–ը, որպեսզի ինքներդ կարողանաք դիտել ու միգուցե մի լավ բան էլ Ձեր համար գտնեք #ԴբաԲարքեմփ–յան ներկայացումներից:
Վերջում ուղղակի կցանկանամ շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանցից ովքեր կարողացան կազմակերպել #ԴբաԲարքեմփը: Վստահ եմ, որ սա սկիզբն էր Վանաձորյան Բարքեմփների: 


Wednesday, November 2, 2016

Բեկանված տուգանքի քաղցրությունը

Եթե մեկն ինձ կես տարի առաջ ասեր, որ ես մեկ ամսվա մեջ երկու տուգանքի բողոքարկում կհաղթեմ, ես ամենաքիչը քմծիծաղ կտայի ասելով. «լավ էլի, ինչ ես խոսում, ես այդքան ժամանակ ու նեռվ ծախսե՞մ, գնամ բողոքարկե՞մ, մեկա բան չի փոխվելու»:
Այդ ամենը այդպես էլ կլիներ, եթե օրերից մի օր չհանդիպեի «Վարորդի Ընկեր» գրասենյաին ու տեսնեյի այն եռանդը որով բոլորը պայքարում են անօրինական և անհիմն ակտերի բեկանման համար:
Այսօր արդեն բեկանվեց երկրորդ անհիմն տուգանքը, որն ինձ ուղարկվել էր ՃՈ-ի կողմից: Ինչի համար շատ ուրախ եմ, անչափ ուրախ եմ: Առաջին հաղթանակս կարմիր գծերի տուգանքի բողոքարկում էր: Երկրորդը մի փորք ավելի բարդ: Բայց ստացվեց, քանի որ օգնեցին «Վարորդի Ընկեր» գրասենյակի ավելի փորձառու վարորդները, ովքեր արդեն անհիմն տուգանքների բեկանման մեծ փորձ ունեն: Իհարկե ես էլ կարող է տանել ստացված տուգանքով նամակը գրասենյակ, և սպասել մինչև այն պատրաստ կլինի, որպեսզի ուղարկեմ փոստով բողոքարկկամ համար: Սակայն ես արեցի այլ կերպ: Որպեսզի չավելացնեմ գրասենյակի աշխատանքը, գիտակցելով որ բարդ բան չկա ինքս էլ կարող եմ անել, եթե լինի տիպային օրինակ, չէ որ իմ տուգանքի բողոքարկումը կազմելու փոխարեն միգուցե կարող են մեկ այլ բողոքարկման գործ առաջ գցել: Խնդրեցի տիպային օրինակ, որը ձևափոխեցի համապատասխան իմ տուգանքի (ընցաքում հարցերի տարափ հղելով ծով համբերություն ունեցող Զավենին) և վերջում ուղարկեցի որպեսզի ստուգի այն: Արդյունքում իրենք խնայեցին ժամանակ (ես նույնպես) ես էլ ձեռք բերեցի փորձ:
Բայց ոստիկանությունը կարճելով գործը և բեկանելով տուգանքը մի հարց առաջացրեց իմ մեջ, բա որ սխալ էիք կազմել ու պետք է բեկանեիք այսպես թե այնպես, ինչու ինձանից խլեցիք այդքան ժամանակ, բենզին և 240 դրամ պատվիրված նամակ ուղարկելու համար, որի փոխարեն ուղղակի կարող էիք կամ կոմպետենտ լինել կամ մի փոքր ավելի մարդասեր:
Արդարությունը հերթական անգամ վերականգնվեց:
Մի՛ զլացեք ժողովուրդ ջան, պայքարե՛ք Ձեր իրավունքների ու արդարության համար: 

Tuesday, November 1, 2016

Ինչպես Ես չտեսա «Տաթևը»

Եթե ես լինեի «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդման հեղինակը, միգուցե իմ այսօրվա գրառումը սկսվեր այսպես.
Ճամփա 507-րդ՝ «Տաթևի» վանք: Բայց, քանի դեռ ոչ՝ ես կպատմեմ թե ինչպես մի «գեղեցիկ» աշնանային օր (29.10.16թ.) Ես, Լուսինես ու Սոֆին գնացինք տեսնելու «Տաթևի» վանքը, բայց ավաղ չտեսանք:
Լինում է չէ, այնպես, որ պահի տակ որոշում ես ինչ-որ մի բան անել ու միանգամից իրագործում ես, առանց երկար-բարակ մտածելու: Ահա այ սա հենց այդ դեպքերից էր: Գնացել էինք «Արենի» մի փոքր քաղաքից դուրս ժամանակ անցկացելու համար: Իսկ ես Շատ երկրար ժամանակ է ինչ ուզում էի տեսնել «Տաթևի» վանքը: Չէի եղել այնտեղ: Երբ ուղղություն էինք բռնել դեպի «Ջերմուկ» ճանապարհին տեսա «Wings Of Tatev» հարյուր չեմ հիշում քանի կիլոմետր և միանգամից ուղեղումս անհավանական մեծ ցանկություն առաջացավ տեսնել «Տաթևը»
«Հա դե 130 կմ-ի եղածն ինչ ա որ» արտահայտությամբ, շրջանցելով «Ջերմուկը» ուղևորվեցինք դեպի «Տաթև»
Սկզբում ամեն ինչ լավ էր՝ ճանապարհը բավական լավ, եղանակը նույն պես: Այդ ամենը կարող էր տևել մինչև «Տաթև» եթե... այս տեղից սկսվում է մղձավանջը: Մոտ մի 40 կմ. էր մնացել մինչ բաղձալի «նպատակակետը» երբ հայտնվեցինք ամպերի մեջ: Դա մառախուղ չէր, այլ իսկական ամպերի բազմություն: Սկզբից նոսր, հետո ավելի ու ավելի խիտ: Այդպես գնացինք այնքան, մինչև իմ անուշադրության պատճառով չանցանք «Տաթևի» խաչմերուկն ու ուղևորվեցինք «Գորիս»: Գորիսի ճանապարհին (Ես այդ ժամանակ դեռ չէի գիտակցում որ Գորիս եմ քշում) մի պահ տեսանք երկու զբոսաշրջիկների, ովքեր փորձում էին մեքենա կանգնեցնել: Քանի որ եղանակը վատն էր ու անձրևոտ, մի քիչ առաջ ընթանալով վերադարձան ու վերցրեցինք նրանց: Բրիտանացի էին, աղջիկը և մի փոքր ավելի տարիքով տղամարդը: Նրանք ասացին, որ Գորիս են գնում, իսկ մենք պատասխանեցինք, որ «Տաթև»... մտքներով մի բերան չանցավ, ասեն, «թե բա գիտեք Տաթևն արդեն անցել եք, հարգելիներս» ու այդպես «Բիթլզի» հնչյունների ներքո հասցրեցին իրենց Գորիս ու հենց այդ տեղ էլ հասկացանք, որ Տաթևը մնաց հեռվում:
Ինչ արած, գնում ենք հետ, իսկ եղանակն էլ ավելի էր վատանում:
Մի կերպ գտանք ճանապարհը «աչքերներս չորս արած» ու հասանք ճոպանուղի, որն ի զարմանս աշխատում էր, նույնիսկ այդ եղանակին: Բայց քանի որ մեքենայով էինք, զուր գումար չծախսելու համար, շարունակեցինք ճամփան, որը բավական վատն էր: Ուխտագնացություն հիշեցնող այս ուղևորությանը նույնիսկ ճանապարհին կանգնած ոչխարների հոտը չխանգարեց: Մենք հասանք «Տաթևի» վանք, որը դեռ պետք էր գտնել մառախուղի մեջ:
Ես միշտ շատ գեղեցիկ էի պատկերացնում «Տաթևի» վանքը: Ու դեռ շարունակում եմ պատկերացնել, քանի որ այդպես էլ չտեսա այն ինչ այդքան ցանկանում էի:
Մոտ մի 20 րոպե մնացինք այդտեղ ու հետ ուղևորվեցինք: Ճանապարհը դեպի «Արենի» էլ ավելի բարդ ստացվեց: Այնպիսի տպավորություն էր, որ միայն մենք ենք ճանապարհին՝ այդ մառախուղի մեջ: Ոչ առջևում մեքենա կար, որ մեզանից հետ:
Կարևորը բարեհաջող տեղ հասանք ու պլաններ կան ամառը նորից գնալ տեսնելու «Տաթևի» վանքը: Բայց նախօրոք եղանակը ստուգելուց հետո:

Հ.Գ.
Հույս ունեի ձմեռային անվադողերս փորձարկել, բայց այդպես էլ ձյան չհանդիպեցի...