Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label ներկայացում. Show all posts
Showing posts with label ներկայացում. Show all posts

Tuesday, November 15, 2016

Դբա Բերքեմփ Վանաձոր | Լեփ-լեցուն տպավորություններ


Նոյեմբերի 6-ին Բարքեմփ Վանաձորն էր: Ուզում եմ փորձել գալ հեռվից և պատմել ամեն ինչի մասին հերթով, բայց երևի թե հիացնումնքի պահը VTC-ից (Վանաձորի տեխնոլոիական կենտրոն) այնքան մեծ ա, որ երևի թե, հենց այդտեղից էլ սկսեմ:
Գժական թույն շենքը տեսնելուց միանգամից պատկերացնում ես թե ինչեր են կատարվոմ ներսում, ինչքան պոտենցիալ կա տեղ ու ինչ մեծ գործեր ա սպասվում բոլոր նրանց ովքեր բախտ ունեն այդտեղ սովորելու ու աշխատելու: Ոնց կարելի էր երկու սովետական շենցքից ստանալ տենց գազան բան՝ առանց քանդելու, վերացնելու ու ավիրելու, ոնց արվումա հիմնականում մայրաքաղաքում:

Բայց ճանապարհը Վանաձոր բավական բարդն էր, Վանաձոր քաղաքի ճանապարհների փոսերը այնքան շատ էին, որ հաշիվ կարելի էր կորցնել, էլ չեմ ասում թե ինչքան ժամանակ ես կորցնում անհամար բարդույթեները շրջանցելու համար: Քաղաքային իշխանությունները պետք է անպայման մտածեն այդ խնդրի մասին, քանի որ դրանց հաղթահարումը առաջին հերթին ժամանակի կորստի պատճառ են դառնում իրենց քաղաքի բնակիչների համար, էլ չեմ ասում որ մի քանի փոս չնկատես հանկարծ միանգամից գրպանիդ էլ ես հարված ստանում:
ԴբաԲարքեմփը
Լավ կազմակերպված ու հետաքրքիր: Ինֆորմացիայի ծարավ ու հետաքրքրասեր այցելուներով լի: Ինչպես ասեց Չինան մեր քննարկումներից մեկի ժամանակ «Ահավոր մեծ պոտենցիալ ու նորարարություն» կար ներկա երիտասարդների մեջ: Ոմանք արդեն իսկ բավական «խորացած» են ինչ–ինչ հարցերում ու կարող են անգամ իրենք խորհուրդներ տալ ոլորտի «գելերին»:
Եղավ նաև այն ինչի համար և բուն այցելություններ #ԴբաԲարքեմփ: Ես հանդես եկա պրեզենտացիայով «Ինչպես բարձրացնել բլոգի արդյունավետությունը» թեմայով իսկ Չինան ու Գոռը խոսեցին 2016-ի թրենդներից ինչպես նաև արեցին իրենց կանխատեսումը 2017-ի համար:


Իդեպ մի փոքր ավելի ներքև կտեղադրեմ «live»–ը, որպեսզի ինքներդ կարողանաք դիտել ու միգուցե մի լավ բան էլ Ձեր համար գտնեք #ԴբաԲարքեմփ–յան ներկայացումներից:
Վերջում ուղղակի կցանկանամ շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանցից ովքեր կարողացան կազմակերպել #ԴբաԲարքեմփը: Վստահ եմ, որ սա սկիզբն էր Վանաձորյան Բարքեմփների: 


Monday, November 11, 2013

«Վերջին Երկուշաբթին». Վարդան Պետրոսյան

Երբ Հոկտեմբերի 14-ին գնացինք Վարդան Պետրոսյանի «Ամեն Երկուշաբթի» ներկայացումը դիտելու, երևի թե ներկաներիցս ոչմեկի մտքի ծայրով անգամ չէր կարող անցնել, որ դա Վարդան Պետրոսյանի վերջին ներկայացումն է լինելու
Ոչ ոք չէր կարող երևակայել, որ մեկ շաբաթ անց Վարդանը կտեղափոխվի հիվանդանոց, նրա մասնակցությամբ ավտովթարում երկու անչափահաս կմանահա:
Հավատալու չի, որ այդ օրը «Ամեն Երկուշաբթի» ներկայացումը վերջինը կարող է լինել: Ուզում եմ հնարավորինս շուտ ամեն ինչ պարզ դառնա, ուզում եմ կրկին Վարդանին տեսնել իրեն հարազատ միջավայրում՝ բեմի վրա, մտահոգ ու վստահ, այն ամենի մեջ ինչ նա անում է:
Հոկտեմբերի 14-ին՝ այդ վերջին ներկայացման հենց վերջում, մի ամբողջ թատրոն, լեփ-լեցուն, հոտնկայս ծափահարում էր Վարդան Պետրոսյանին, ու հոտնկայս երգում նրա հետ: Ես էլ զարմանում էի, թե ինչպես նա կարողացավ մի ամբողջ բազմություն այսպես երգացնել, այսպես միասնական ու հավասար: Ուզում եմ հավատալ, որ նորից կտեսնեմ այդ պատրկերն ու մասնակիցը կլինեմ դրա:
2013-ը ցավայի տարի է մեր մտավորականության համար, կարծես մեզ կրկին գլխատում են, սկսելով հենց անվանի մտակավորականներին, որոնց մեր ազգը սիրում է, որոնց կարող է հավատալ, որոնց համարում է արժեք, և որոնք իրոք Մեր Ազգի համար Արժեք են ներկայացնում իրենց վաստակով ու իրենց մարդկային կերպարով: Չեմ ուզում որ հաջորդ իրադարձությունը լինի...

Երեք ամիս առաջ...

Tuesday, April 12, 2011

Կառավարական Համերգ - Վիկտորինա

Ապրիլի 14-ին Կամերային Թատրոնում տեղի կունենա «Կառավարական Համերգ» ներակայցումը: Որը ես շատ եմ սիրում և որոշել եմ ներկա գտնվել: Բայց մի հետքրիքիր բան էլ եմ մտածել: 
Որոշել եմ , որ այդ օրը իմ հետ ներկայացումը կդիտեն , բլոգիս այն երկու ընթերցողները , ովքեր առաջինը ճիշտ կպատասխանեն առաջադրված 5 հարցերին: Զգուշացնում եմ տոմսերի փոխարեն գումարն ուզել չկա :Դ
Հարցերի մեջ կլինեն նաև մի փոքր անձնական , վերջ ի վերջո անձնական բլոգ ա չէ՞:
Պատսախանների ընդուման վերջնաժամկետը ապրիլի 13 , 23:33 րոպե:
  1. Ո՞րն էԲլոգի ամենաշատ մեկնաբանված գրառումը - Հայրենիք , ԱԼՄ , Շողակաթ , TV5
  2. Ո՞վ է Չեմպիոնների Լիգայում ամենաշատը գոլ խփած խաղացողը - Ռաուլ
  3. Ո՞ր գույնն են ընտրում Հանճարները - Կանաչ
  4. Ո՞ր Ֆուտբոլային ակումբն է պատկանում երգիչ Ռոբբի Ուիլյամսին - "Port Vale"
  5. Ո՞ր խումբ է պատկերված նկարում.
INCUBUS
Մեկնաբանությունները կհրապարակվեն Մոդեռացիայից հետո , որպեսզզի խուսափենք պատասխանների կրկնությունից:
Դե ինչ , տեսեք ինչ եք անում :Ճ Տոմսերը սպասում են Ձեզ: