Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Wednesday, January 12, 2011

Ծնունդդ Շնորհավոր "Lifetime Blog"

Անհավատալի է: Բլոգս արդեն 2 տարեկան է և այս երկու տարիների ընթացքում միշտ եղել է Իմ կողքին: Հիշում եմ Անցյալ տարի երբ լրացավ մեկ ամյակը Ես Հիշել էի թե ինչպես ստեղծվեց Բլոգս: Այսօր արդեն Մենք նշում ենք Բլոգիս 2 ամյակը: Այո Մենք: Քանի որ տոնում եմ , ոչ միայն ես , այլ այն բոլոր մարդիկ , ովքեր կարդում են Բլոգս:
Այսօր ոչ մի խոսք պատմությունից թե ինչպես եղավ , որ բացեցի Բլոգ: Այսօր ավելի շատ կխոսեմ Բլոգի ներկայից և ապագայից: Մի փոքր վիճակագրություն. մինչ այժմ բլոգում կատարվել է 240 գրառում (սա 241-րդն է): Բլոգում թողնվել է 578 Կարծիք: Բլոգում կա 871 նկար և 364 թեգ: Բլոգ այցելել են 107 տարբեր երկրներից (վերջինը` Նիկարագուա): Կես տարի առաջ փոփոխվեց Բլոգի դիզայնը: Այժմ բազմաթիվ այցելուների խնդրանքով աշխատանքներ եմ տանում նոր դիզայնի վրա: Հուսամ այն ավելի դուր կգա քան այս մեկը (չնայած նրան , որ ինձ շատ դուր է գալիս ներկայիս դիզայնը): Այն հավանաբար կփոփոխվի Փետրվարի վերջում , երբ լինի վերջնական տարբերակ , երբ լինի հնարավորություն նոր դիզայնին համապատասխանեցնել նախորդ բոլոր գրառումները (նկարներ , տառերի չափս և գույն): Բավական ակտիվություն եմ տեսնում Բլոգի հարցումների հատվածում: Դա ինձ դուր է գալիս , քանի որ իմ համար շատ կարևոր է իմանալ այցելուիս կարծիքը: Փորձում եմ հնարավորին շատ տարբերակներ առաջարկել , որպես պատասխաններ: Բլոգում արդեն իսկ գործում է նոր Նկարները դիտելու Համակարգ: Վերջին 2 գրառումներում եթե ցանկանում եք դիտել նկարի մեծ տարբերակը , սեղմելով նկարի վրա ձեր առջև բացվում է ամբողջական չափսով նկարը: Սա Փոփոխություններից առաջինն է և հաստատ վերջինը չէ: Այս ամենը դեռ պետք է իրականացնել , իսկ այդ ամենի համար անհրաժեշտ է ժամանակ , հավես և համբերություն: Հուսամ այդ ամենը կլինի սիրելի Բլոգս վերափոխելու համար: Իսկ Մինչ այդ ցնականում եմ Շնորհակալություն ասել , այն  բոլոր անձանց` ովքեր շնորհավորեցին և դեռ կշնորհավորեն տարեդարձի կապակցությամբ:

15 comments:

  1. Շնորհավոր Ռոբ ջան, քեզ արգասաբեր Blogging:)))

    ReplyDelete
  2. Որ էրեկ Արմենիքսում ասեցիր ով ա գալու տորթ ուտելու, ինձ թվաց կատակ ես անում, բայց արի ու տես... Տորթը հավեսին ա եղել: Արդեն 3-րդ անգամ ՇՆՈՐՀԱՎՈՐ...

    ReplyDelete
  3. @djtolst ջան Մերսիներ:

    @vahagnvk Հա ես Լրիվ լուրջ էի ասում: Երևի շատերն են մտածել , որ կատակա ու տենց չեն եկել :)
    Մերսի 3-րդ անգամ !!

    ReplyDelete
  4. Happy Birthday to ur Lifetime Blog Rob jan, wishin to ur blog more analytical posts (on different issues), more visitors and long life, and also a music player with ur fav songs :DDDD

    ReplyDelete
  5. @Dolce Nelly ջաաան լավ բան ես ասում , մերսի , երաժշտությունն էլ անպայման կլինի հենց նոր դիզայն անեմ :)

    ReplyDelete
  6. Ռոբ ջան, շնորհավոր...Բլոգդ մեր ու քո գլխից անպակաս լինի :ՃՃՃՃ

    ReplyDelete
  7. Մերսի Շուշ ջան :) Լավ մաղթանք էր :)

    ReplyDelete
  8. Happy Birthday LIFTIME BLOG!
    Շնորհավոր Ռոբ ջան,քեզ ու բլոգիդ լիքը հետաքրքրիր գրառումներ, ակտիվ այցելուներ ու տենց լավ լա բաներ: Դե իսկ ես ԼայֆԹայմ-դ կարդացել եմ, կարդում եմ ու կկարդամ :Ճ Take care!

    ReplyDelete
  9. Մերսի Արտուշ ջան հուսամ այդպես էլ կլինի :)
    Քեզ էլ կոլեգա ջան :)

    ReplyDelete
  10. Շնորհավորանքներս :)))

    ReplyDelete
  11. Rob, shnorhavor:)!

    isk vorpes cnndyan or hamarvum e bacman or@, te arajin grarman or@?:)

    ReplyDelete
  12. Դե եսիմ , մոտ նենց ա ստացվել , որ այդ օրերը համընկել են , հենց բացել եմ , առաջին գրառումս եմ կատարաել !!!

    ReplyDelete