Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Saturday, January 28, 2012

ՀՀ ԶՈւ 20-րդ Տարեդարձը

 1992 թվականի հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության Զինված ՈՒժերի ստեղծման օրն է:


 Իհարկե բոլորս էլ շատ լավ գիտենք թե ինչպես ստեղծվեց մեր բանակը, ինչպիսի փորձությունների միջով անցավ: Երբ սկսվեց պատերազմը մենք չունեինք բանակ, միայն մեծ ցանկություն պաշտպանելու սեփական հողն ու ժողովուրդը: Մեր բանակը ստեղծվեց, թրծվեց և կայացավ մարտի դաշտում և այդ բանակի կայացման, ճիշտ և նպատակասլաց զարգացման ապացույցը մեր այսօրվա խաղաղությունն է: Եվ զարմանալի չէ, որ մեր բանակն այսօր լավագույնն է տարածաշրջանում: Վստահ եմ, որ մարտունակությամբ մեր բանակի նմանը չկա տարածաշրջանում: Ինչը մարտական հզոր ոգու և հայրենասիրական` հայրենիքի համար արյունն ու կյանքը չխնայելու պատրաստակամության արդյունք է:

Saturday, January 14, 2012

ՀԴՄ կտրոնների Դեկտեմբեր ամսվա խաղարկություն

Հունվարի 14-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների դեկտեմբեր ամսվա խաղարկությունը:
Շահող Թվերն են.
87197161
Նշեմ , որ այս ամսից սկսած շահում են նաև 4 թվի համընկնումով կտրոնները: Շահումը լինելու է ինտերնետ կապ մոդեմի հետ միասին կամ բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն:

Thursday, January 12, 2012

Lifetime Blog-ը 3 տարեկան

Ողջույն սիրելի ընթերցողներ: Այս օրը տոնական է իմ համար, թեև տոնախմբություն այս տարի կազմակերպել չի հաջողվի: 3 տարի առաջ 2009 թվականի հունվարի 12-ին ծագեց մի գաղափար, մի անորոշ միտք, մի ակնթարթ: Այդ ակնթարթում ստեղծվեց Լայֆթայմ բլոգը: Բլոգ- մի միջավայր, որտեղ այս երեք տարիների ընթացքում գտնվել են բոլոր նրանք` ովքեր պարբերաբար այցելել են Բլոգ:
 Իհարկե այժմ շատ բան է փոխվել, և ներկայումս իր սկզբնական տեսքից շատ է տարբերվում: Բայց կարծում եմ, որ այդ փոփոխությունները ազդել են միայն արտաքին տեսքի վրա, իսկ բովանդակությունը ինչպես նաև վերը նշված տեսքը մնում են հավատարիմ բլոգի կարգախոսին` շարժվում ժամանակին հավասար, միշտ նորարար է և արտացոլում է այն ինչ տեղի է ունենում մեր կյանքում: Իհարկե վերջին վեց ամիսների ընթացքում, երևի թե հասկանալի Ձեզ համար պատճառներով, բլոգում հիմնականում անձնական բովանդակությամբ գրառումներ են արվում, թեև նրանցում էլ փորձում եմ ինչքան հնարավոր է տեսակետներ արտահայտել տարբեր հարցերի շուրջ: