Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Tuesday, August 31, 2010

ArmBlogDay 2010

Շնորհավոր Տոնդ Բլոգոսֆեռա:
Այսօր Բլոգգերների Օրն է` 31.08 (Blog): Շնորհավորում եմ Բոլորիս պրոֆեսիոնալ տոնի կապակցությամբ , ցանկանում եմ բազում հետաքրիր գրառումներ , լեցուն կյանք , չէ որ ամենինչ դեռ առջևում է:
Հետաքրքիր մի օրինաչափություն եմ նկատել այսօր` բոլոր Բլոգգերները իրենց գրառումներում գրում եին 5 անհայտ կամ նոր բլոգերի մասին որոնց նրանք հանդիպել են կամ կարդում են դրանք: Ես էլ իմ հերթին ուզում եմ ներկայացնել այն 5 Բլոգները որոնցից ակնկալիք ունեմ հետաքրիր պոստեր կարդալու , ինֆորմացիա ստանալու , ուրախանալու իրենց համար: Եվ այսպես , Դը-Դը-Դըմ`
Բոլորն էլ Շատ հետաքրքիր ու ինքնատիպ անձնավորություններ են: Ես նրանց ցանկանում եմ անսպառ էներգիա: Նրանցից ոմանք նորեկներ են ոմանք էլ արդեն փորձառու Բլոգգերներ: Կհանդիպենք Ձեր Բլոգերում: Հաջողություն Ձեզ:

"Ծանոթացեք` Սյուզի 20 տարեկան" կամ odnoklassniki.ru-ի Կեղծ "Սայտերը"

Համադասարանցիացավը այնքան ա զարգացել մեր ազգի մեջ , որ ամեն մեկը անպայման պիտի ունենա կեղծ փրոֆայլ , որով պիտի ստուգի իրա ընկերուհուն , կամ ընկերոջը , պիտի աղջիկ կամ տղա կպցնի , ու ամենահետաքրքիրը են ա , որ էտ տղա կպցնողը կարողա հենց տղա լինի: կամ հակառակը աղջիկ կպցնողը հենց աղջիկ լինի: Բայց ամենահետաքրքիրը են ա թե ինչ հիմարավարի են անում էտ ամենինչը: Վերցնում Քաշում են ուրիշի "Սայտից" նկար քցում իրանց "Սայտը" ու սկսում մարդկանց հավայի Դրուժիտներ ուղարկել , մոռանալով , որ մի բուռ ազգենք ինչքան էլ համադասարանցիներում չգրեն "Մենք արդեն 50-60-70 միլլիոն ենք": Արի ու մի ասա մեկա մի օր պալիտ ես լինելու , հազար ու մի քֆուր ես ուտելու ու ջնջելու ես սկզբից էտ նկարը , հետո էլ "Սայտդ": Ու այնքան պրիմիտիվ են գործում , եթե հանդիպում ես  Syuzi , Vika , Marish , կամ չգիտեմ նման բովանդակությամբ կասկածելի Փրոֆայլների ուրենմն իմացիր ստեղ մի բան են չի: Կամ էլ Բռնում մի Իսկական մարդու նկար են քցում ու մնացածը ինչ-որ հավայի դեմքերի: Տո ասա , ով տենց մարդու դրուժիտ կտա՞: Հը՞ն: Արի ու տես որ լավ էլ տալիս են: Նման Մի փրոֆայներից մեկը բացահայտեցի հենց այսօր:
*****SYUZI** *** 20 лет , Бермуды , Moskva , Դու մի ասա էս մեր խելոքը Քցել ա քրոջս նկարը Գլավնի , մի բան էլ քոփի ա արել , ոչ ավել , ոչ պակաս` Իմ Բլոգից: Ես Չեմ հասկանում մարդկանց ետքան հաչելի ա քֆուր քյաֆար լսել սեփական հասցեի՞ն: Մեկա վերջում պիտի ջնջեն ու էտ իրանց համար ամենահեշտ պրծնելու ձևնա: Չեմ հասկանում ետքան պարապ ժողովուրդ ունե՞նք:
Մի Խոսքով Խդնրանք այցլուներիս` եթե կաք Համադասարանցիներում , Գտեք այդ *****SYUZI** *** կոչեցյալին ու Սպամ տվեք: Կարծում եմ կօգնի ազատվել նման հերթական կերպարից , չէ որ հաջորդը կարող եք դուք դառնալ նրա զոհը:
 Նախապես Շնորհակալություն:

Monday, August 30, 2010

«Հինգոտանուն Գտել են» կամ «Օրանժի Գաղտնիքը Բացահայտված է»

Մի քանի շաբաթ առաջ բախտի բերմամբ , չէ ավելի շուտ հանգամանքների բերումով հայտնվել էի 2րդ Մասիվի կանգառում ընկերոջս հետ , սենց մի կես ժամ կանգնելուց հետո փորձեցի ուշադրություն դարձնեմ ետևումս գտնվող Օրանժի գովազդին , որտեղ զգացի , ինչ-որ բան է ավելացրած մարկերով: Մի քիչ ուշադիր նայեցի , տեսնեմ մի գառ է վերցրած ինչվոր կլորակի մեջ ու գրած վերևում «Ահա Այն»: Ասում եմ , բայց տեսնես խի են գրել: Նայելով Պաստառի մյուս մասին տեսա գրված է` «Գտեք Հինգոտանուն»: Այ ստեղ բացահայտվեց Ինձ համար Հինգոտանու գաղտնիքը:
ԱՀԱ ԱՅՆ 
 Դու մի ասա Գառներից մեկը հինգ ոտք ունի: Իսկ այն երջանիկը ով գտել էր այդ խեղճ հինգոտանի էակին , չի կարողացել չկիսվել իր ուրախությամբ և ի ցույց աշխարհի է հանել իր բացահայտումը բացականչելով` «ԱՀԱ ԱՅՆ»:

Monday, August 23, 2010

Մամ Պապ !!! Շնորհավոր Ձեր Ամուսնության 20 Ամյակը:

Օգոստոսի 23
Այս Օրը Ինձ համար Առանձնահատուկ Հրաշալի ու Անմոռանալի օր է:  Օգոստոսի 23-ի Խորհուրդը շատ մեծ է:
Այսօր լռանում է Ծնողներիս Ամուսնության 20-րդ Տարին: Տարեդարձը: Տոնը: 20 տարիներ , երկար , կարծես մեկ ակնթարթում անցած: Մեկ-մեկ մտածում եմ , ոնց կարելի ա այդքան տարի ապրեպ կողք կողքի , համերաշխ ու երջանիկ: Անցնելով այդքան դժվարությունների միջով: Դաստիարակելով իրենց երեխաներին այնպես ինչպես հարկն է , արժանապատիվ , պատասխանատու ու չգիտեմ բառեր չեմ գտնում , որպեսզի ասեմ Այն ամենն ինչ զգում եմ: Այն շնորհակալության խոսկերը գտնեմ , որոնց իրենք արժանի են:
 Չկան տենց բառեր աշխարհի երեսին , ուղղակի չգիտեմ պիտի գրկես ու չթողես: Ու մենակ այս մի օրով չի որոշվում սերը Ծնողի հանդեպ: Մենք զավակներս պիտի ամեն օր , ամեն  րոպե ու վայրկյան: Չէ որ նրանք երբեկ ջանք ու եռանդ չեն պնայում , որպեսզի ապահովեն քեզ ամենինչով: Ամեն ցանկությունդ կատարեն: Իսկ քեզանից հասնումա գոնե այն , որ չնեռվայնացնես իրանց:
Մամ , Պապ , Ձեզ շատ եմ Սիրում ու Ցանկանում եմ Ամուսնական Երկար ու ձիգ` Երջանիկ Տարիների կյանք: Թող որ ամենինչ լինի ձեր ուզածով: Եվ Մենք կլինենք Երջանիկ:
Միշտ երբ հեռու ես լինում տնից , երբ հարազատներդ կոքիդ չեն, միշտ մտածում ես թե ում ես կարոտում և ով է քեզ կարոտում: Ծնողները... Ծնողներն են որ Եղել են Կան ու Կլինեն ինչ էլ ուզումա Լինի:
Շնորհովոր , բանց չմնաց հեսա հասնում ենք 25-ին ...

Ընկերական Հանդիպում Հիմնական Թիմի և Կաստիլյաի Միջև 22.08.2010

Երեկ ամսի 22-իմ մենք անցկացրեցինք մեր հերթական Հանդիպում-Պարապմունքը Մեր Ֆան ակումբի 2 ոիմերի միջև: Ընկերական էր այն այն պատճառով , քանի որ ներկա չեինք հիմնական կազմի մի շարք խաղացողներ տարներ պատճառներով: Հատուկ Այս հանդիպման համար Երևան եին ժամանել Fanat-ը (Ալբերտ) վանաձորից: Եվ Los Merengues-ը Գյումրիից:


Կարծում եմ Քչերը Գիտեն , որ հենց այսօր Օգոստոսի 23-ին Լրանում է մեր կայքի Դոմեյն Անվան գրանցման 5 տարին: 2005-ին հենց այս օրն է այն գրանցել մեր Արմանը: Իսկ արդեն 2006-ի Օգոստոսի 29-ին Կայացել է մեր առաջին Հանդիպումն ու Ռեալի խաղի դիտումը: Սակայն այդ մասին Ամսի 29-ին:


Իսկ Այսօր կներկայացնեմ Մեր Ընկերական խաղի հետաքրքիր դրվագները , Փոքրիկ տեսանյութը մի քանի գոլերով և հետաքրքիր դրվագներով:
Վերևի շարք. David, Fanat, Mojito, Har8-Halamadrid, Nikoghosyan, Los-Merengues
Ներքևի շարք. Պոտ, Գոքոր, MelIsh, Robbie Raul (c), Vost, Nersisyan

Մարզչական շտաբի որոշմամբ Հանդիպանը Չմասնակցեցին.
Blanko - վնասվածք
Harut , Armand - արձակուրդ:
El Siete - Գերհոգնածություն:
Gor -զբաղվածություն:
Ervand - անհետ կորած է համարվում Իրանի հավաքականի դեմ խաղից հետո, գտնողներին խոստանում ենք դրամական պարգև:

Ստուգողական պարապմուք Արարատ Գոլֆ ակումբի (Վահագնի) Մարզադատում: 
1 VIP Հանդիսական , չհաշված անցնող Մեքենաները:

Երաժշտական Աջակցություն. Reincarnation !!

Saturday, August 14, 2010

Barcamp in Artsakh: Ճանապարհ դեպի Տիգրանակերտ

Մեր Բարքեմփային պրեզենտացիաներից հետո ճամփա ընկանք դեպի Տիգրանակերտ: Այս Տարի Տիգրան Մեծի ծննդյան 2150 ամյակն է և այդ առիթով Հայոց Բուն Տոմարի առաջին օրը (Նավասարդի 1-ին) Մենք այցելեցինք Տիգրանակերտ որպեսզի ներկա գտնվենք Հուշաքարի բացմանը:
Ահա թե Ինչպես Հասանք այնտեղ.
Նկար Դեդո-Բաբոի մոտ...Մենք են Մեր Սարերը
Տատին Պապին , Շուշանն ու Ես
Ասկերանի Բերդը
Շուշոն ու Կարենը նայում են ժամանակին Ռազմական նշանակություն ունեցող անցքից:
Ասկերանի Բերդին Հենված

Barcamp In Artsakh: Օր առաջին , Պրեզենտացիաներ:

Ամեն ինչ սկսվեց ԼՂՀ Մշակույթի և Երիտասարդության Նախարար Նարինե Աղբալյանի հետ հանդիպումով: Որի ժամանակ էլ պաշտոնապես Ազդարարվեց Բարքեմփ Արցախ 2010-ի բացման մասին: Իսկ արդեն կես ժամ անց սկսվեցին պրեզենտացիաները , Որոնց համար 2 սրահ էր հատկացված: Խոսվեց Համարյա թե ամենինչ մասին: Մթնոլորտը շատ լավն էր , թեև մասնակիցների քանակը մեծ չէր սակայն ներկա Մասնակիցների հետարքրությունը լրացնում էր այդ բացը:
Առաջին Օրվա Պրեզենտացիաները
Արտյոմը և Բլանշը պատրաստվում են հարցազրույցի
Արմեն Հովհաննիսյանը տրանսլիտով Գովազդի մասին
Ես HSearch Որոնման Համակարդի մասին:
Ընդհանուր առմամբ Առաջին օրը Շատ Հագեցած էր: Պրեզենտացիաները 2 փուլերից եին բաղկացած , որոնց միջև կար ընդմիջում: Իսկ Առաջին օրվա ավարտից հետո , բոլորս միասին Մեկնեցինք Տիգրանակերտ...

Wednesday, August 11, 2010

Barcamp in Artsakh: Բարի Գալուստ Բարքեմփ Արցախ

Անցնելով մի քանի հարյուր կլիոմետր և ճանապարհին լինելով 6 ժամ Մենք արդեն Ղարաբաղում էինք: Ճանապարհը շատ հետաքրքիր անցավ: Մենք շատ ուրախ զվարթ հասանք ՏԵՂ: Ճանապարհին կանգ առանք Զանգերի մոտ , որտեղ շաաաատ ցուրտ էր: Զրուցեցինք ԲՆԱԿԱՆ Ծամոն վաճառող , նախկինում ուսուցիչ , շատ բանիմաց Արարատ պապիկի հետ: Ով մեծ հաճույքով նաև համաձայնեց նկարվել Շուշանի ու Կարենի հետ: Ցրտից որոշեցինք հետ գալ ցրտից ուտելով , շատ համեզ եին Մարիամի մսով կարկանդակները , Շուշանի պատրաստած Բրթուջները և Մամայիս պատրաստած սունկ-կարտոֆիլ համադրությամբ կարկանդակները: Աուրճն էլ անպակաս էր:


Տենց եկանք ուրախ զվարթ Ռեփիթ-ի տակ դրած Killing Me Softly երգի տակ , Տեղ-Տեղ Երգելով: Իսկ երբ հասանք Արցախ և КПП-ն անցնելուց հետո Զգացինք թե ԻՆՉ ԵՆՔ Անուււււււմ :Դ
Շատ հետաքրքիր Հոսանքակիր ստոլբաներ եին դրվում այդ ժամանակ ճանապարհի ամբողջ երկայքով:
Արդեն մեկ ու կես ժամից մենք Ստեփանակերտում էինք: Որտեղ Մեզ դիմավորեցին Մարութը , Ռոքսին , Կարոն ու ևս մի քանի տեղացի Բլոգգերներ: Նաև արդեն ժամանած Երևանցի Բլոգգերներ: Մեզ շատ արագ տեղավորեցին Ավետիս Հյուրանոցում: Որը մեզ շատ դուր եկավ , մենք տեղավորվեցինք , ծանոթացանք մոտակա մի քանի օրերի ժամանակացույցին: Գնացինք ծանոթանալու միմյանց հետ , խոսաինք , խմեցինք , տենց ծանոթացանք ու վերադարձանք Մեր Ավտեիս , որտեղ Իիմ ու կարենի հետ մի սենյակում հանգրվանեց Արտյոմը (Banadzev): 
Տենց արդեն երեկոյան հավաքվեցինք հարևաններով մեր բատշգամբում: Մի բաժակ Թարմ Վիսկի Կոլայով: Լավ տրամադրություն անեկդոտներ , պատմություններ նաև ճամբարային և ՈւսԽորհրդային-Ուսանողական: Reincarnation, Beatles երբեմն Նաև Շուշանն էր մեզ ուրախացնում իր հրաշալի կատարումներով:
Այսպես ժամը 1-իմ մոտ Բոլորս հոգնած , ուրախ և երջանիկ գնացինք քնելու այն համոզմամբ ու վաղը ԻՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈւ !!

Tuesday, August 10, 2010

Barcamp in Artsakh

Այո հաշված Ժամեր են մնացել , մինչ Բարքեմփի մեկնարկը Արցախում:
Բարև Բլոգոսֆեռա
Չգիտեմ ինչու , բայց Բարքեմփը իմ ամենասիրաց միջոցառումն է: Հնարավոր է այդ ամենի պատճառը մթնոլորտն է , այդ անմիջական , ընկերական Բարքեմփային , Geek-ոտ մթնոլորտը:
Անշուշտ Արցախում անցկացնելու գաղափարը լավն էր: Վստահ եմ , որ այն հաջողությամբ կպսակվի , ինքս անպայման ամեն ինչ կանեմ , որ այդպես լինի: Պրեզենտացիաներս արդեն պատրաստ են: Չնայած նրան , որ իր մասսայականությամբ միանշանակ չի կարողանա համեմատվել Երևանյան Բարքեմփի հետ: Սակայն կարծում եմ դա ժամանակի հարց է:
Եվ այսպես , արդեն այսօր առավոտյան ճամփա կընկնենք , կարծում եմ արդեն ցերեկը կլինենք Ստեփանակերտում: Սա իմ առաջին այցն է Արցախ , շատ եմ ցանկանում այնտեղ լինել: Շատ-շատ մարդկանցից լսել եմ հրաշալի բնության մասին:
Հուսամ կկարողանամ նաև Ընկերոջս` Դավիթին տեսնել , ով ծառայում է Շուշիում: Մինուս Ես Գալիս եմ:

Առաջին տպավարությունների մասին կկիսվեմ արդեն հենց այնտեղից: Հետևեք բլոգիս գրառումներին , Արցախյան հողից: Իսկ Ես գնամ վերջին պատրսաստություններս տեսնելու: 
Բարի Գիշեր:

Monday, August 9, 2010

Երևանյան "Զեբրաները" Կարմրել են

Երեկ անցնելով Հանրապետության Հրապարակի Տիգրան Մեծի անցումը նկատեցի , որ ԶԵԲՐ-ը` այսինքն անցումը դարձել է կարմիր-սպիտակ , սովորական սև-սպիտակի փոխարեն:
Տեսնես խի են , որոշել ներկել: Ասեմ , որ նման փորձ արդեն ունեն այնպիսի քաղաքներ ինչպիսիք են` Մոսկվան , Սիմֆերոպոլը , Կալինինգրադը:
Անցումները ներկվել են , որպեսզի թե Անցորդները , թե վարորդները ավելի ուշադիր լինեն , այդ հատվածների նկատմամաբ: Այդպիսով փորձում են կանխել Ճանապարհատրանսպորտային պատահարները , քանի որ կարմիր գույնը ավելի վառ է: Դա առավել կօգնի այն վայրերում , որտեղ բացակայում են լուսացույցները: Տեսնենք թե ինչպիսի արդյունք կտա դա:
Իսկ այժմ տեսնենք Երևանյան գունազարդված Անցումներից մեկը.

Sunday, August 8, 2010

Լավագույն Տղերքը Հեռանում են: Ռաուլ և Գուտի , Ֆոտոշարք:

Ու Միայն Երբ նրանք հեռանում են մենք փորձում ենք հիշել այն ամենը ինչ եղել է այս տարիների ընթացքում:
15 Տարի միասին , և դա չհաշված Կանտեռայում անցկացրած տարիները:
Ռաուլ , Գուտի , 2 անձնավորություն ովքեր Իրենց Կյանքի լավագույն տարիները նվիրեցին Հարազատ ակումբին` կողք կողքի 7 և 14 համարները հասան ամենինչի ինչի հնարավոր է հասնել ակումբային ֆուտբոլում: 
Եվ Միասին էլ Հեռացան:
RAUL Gonzalez Blanco   Jose Maria GUTIerres

Friday, August 6, 2010

How to Be Creative in Advertising

Ման գալով youtube-ում ինչ-որ կրեատիվ  հոլովակ , գտա մի շատ հետաքրքիրը , որը դիտելուց հետո կոնկրետ մտահաղացումներ առաջացան մոտս , կոնկետ բաների մասին:
 Այդ մասին երբ կգա ժամանակը , իսկ այժմ վայելեք.
How to Be Creative in Advertising

Monday, August 2, 2010

Armenian Girl (Հայ Աղջիկ) Video Lyrics Download

Մեղրաձորում` ճամբարում ամենալսվող երգն էր Armenian Girl-ը (Հայ Աղջիկ): Ոմանք ասում են որ երգը կատարում են System of a Down (SOAD) խմբի անդամները , կամ նաև կարծիքներ , որ Վահագ Ռաշը:
Իմ համար Կարևորը այն է , որ երգը շատ հաջողված է: Շատ Լավն է ու շատ-շատ մարդկանց համար շատ հարազատ է: Ահա Այդ Երգի բառերը , որոնք Ես եմ երգից գրի առել:
Երգը կարող եք Բեռնել Այստեղից:
Armenian Girl (Հայ Աղջիկ)




Հայ Աղջիկ աննման,
Չկա դեմքիդ Հայի նշան:
Աչքերդ Նաիրյան,
Լցվել են օտարությամբ:
Օտար դաշտերի մեջ փնտրում եմ
Ու՞ր է ծաղիկն իմ Հայկական:
Բայց քամին արդեն տանում է,
Նրանց բուրմունքը Նաիրյան:

Դե զարթնեք Հայ Մայրեր`
Մի թողնեք , որ նրանք կորչեն:
Դե սթափվեք Հայ Հայրեր ,
Ձեր խրատներին նրանք կարոտ են:
Նրանց հոգին դեռ շատ փխրուն է`
Մի նոր բացված ծաղկի նման:
Քամու ուժից նրանք շեղվում են`
Մի անորոշված ուղղությամբ:

Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ
Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ :

Հայ աղջիկ Նաիրյան:
Եթե ես քեզ մի օր տեսնեմ
Սև մազերդ ծածկված:
Գուցե Ես քեզ չճանաչեմ,
Բայց քո հոգին ես հասկանում եմ ,
Չունի աշխարհը քեզ նման:
Ես Քո աչքերի մեջ տեսնում եմ
Իմ մանուշակը հայկական:

Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ
Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ :

Քեզ եմ ես փնտրում իմ Հայ Աղջիկ
(Աչքերս ջուր կտրած) Նաիրյան:
Քեզ եմ Ես հանձնում հանձնում խնդրանքս մոլորված դառնում եմ ,
Քեզ եմ ես փնտրում իմ հայ աղջիկ
(Ճանապարհին հոգնաշ) աննման:
Քեզ եմ Ես հանձնում հանձնում խնդրանքս մոլորված դառնում եմ ,
Փնտրում եմ , փնտրում եմ:

Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ
Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ :



Sunday, August 1, 2010

Լավագույն Տղերքը Հեռանում են` Ռաուլ

Հուլիսի 28-ին մադրիդում անցկացրաց երկար ու ձիգ , սակայն մի ակնթարթ թվող 16 տարիների պատմությունը հասավ մի հետաքրքիր հանգուցալուծման` Արքան հեռացավ , որպեսզի վերադառնա: Այո Նա կվերադառնա , չէ որ ժամանակին նրան առաջարկում էին ցմահ պայմանագիր , հավերժ նրան էր տրվում 7 համարը: Չէ որ նա Ռաուլն է:
Չգիտեմ , ով ոնց է մտածում , ես գտնում եմ , որ նա ճիշտ վարվեց: Շալկեն արեց ամենը որպեսզի Ռաուլը տեղափոխվի կոբալտայինների շարքերը: Իսկ Ռաուլն իր հերթին կանի ամեն ինչ , որպեսզի նոր թիմին հասցնի նոր բարձունքների:
Այդ ամենը քիչ անց: Սեպտեմբերից կսսկսվի Չեմպիոնների Լիգան , չեմ բացառում , որ Շալկեն ու Ռեալը բախտի քմահաճույքով կհայտնվեն նույն խնբում... Դա Վերջը կլինի: Ուղղակի չեմ ուզում պատկերացնեմ:
Իսկ մինչ այդ հիշենք թե ինչ նվաճումների է հասել Ռաուլը.