Ուզում եմ Շնորհակալությունս Հայտնել բոլոր այն մարդկանց ովքեր քվեարկել են ահա այս նկարիս համար, Շնորհակալություն , ահա Ձեր տրված ձայների արդյունքը:
Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:▼
▼
Showing posts with label Ահա Այն. Show all posts
Showing posts with label Ահա Այն. Show all posts
Saturday, October 23, 2010
Tic Tac Վահանակ Առաջին "Robbie Raul"
Ուրեմ երեկ Ֆեյսում արդեն տեսել էի , որ հաղթող մասնակցի նկարը արդեն իսկ փակցված է քաղաքում: Սենց ասեցի լավ է , մեկա իմ նկարը լավն էր ավելի ինչպես փաստում եին բոլոր ընկերներս: Մեկ էլ երեկոյան շատ հանկարծակի Մեր շատ Սիրելի Բարսայի երկրպագում , մեր լավ Ւնեկեր "Klara Morena"-ն (:Դ Չզարմանաք անունի վրա) ասումա Ֆեյսում. բա գիտես , ոնց որ Քո նկարնեմ Տեսել Կասյանի վրա , հենց են Էստակադան որ անցնում էս , տենց Բաղրամյան-Կասյանից հետո էլի"tic tac"-ի վահանակին: Ահավոր զարմացել էի , խնդրեցի ճշտել , և մի քանի ժամից արդեն հեռախոսազանգով հավաստիացրեցին , որ Ես եմ: Այսօր արդեն սեփական աչքերով կարողացա տեսնել այդ վահանակը , Որի վրա Իմ նկարն է: Ասում են , որ կա նաև 2-րդը Մոնումենտի Նոր կառուցված ճանապարհի մոտ: Դա դեռ չեմ տեսել: Ձեզ եմ ներկայացնում Կասյանի սկզբնամասում , Կանագառի մոտ , Mobitek խանութի և պոնչիկանոցի հարևանությամբ` դիմացի մայթին տեղակայված Իմ "tic tac"-ի նկարը:
Monday, August 30, 2010
«Հինգոտանուն Գտել են» կամ «Օրանժի Գաղտնիքը Բացահայտված է»
Մի քանի շաբաթ առաջ բախտի բերմամբ , չէ ավելի շուտ հանգամանքների բերումով հայտնվել էի 2րդ Մասիվի կանգառում ընկերոջս հետ , սենց մի կես ժամ կանգնելուց հետո փորձեցի ուշադրություն դարձնեմ ետևումս գտնվող Օրանժի գովազդին , որտեղ զգացի , ինչ-որ բան է ավելացրած մարկերով: Մի քիչ ուշադիր նայեցի , տեսնեմ մի գառ է վերցրած ինչվոր կլորակի մեջ ու գրած վերևում «Ահա Այն»: Ասում եմ , բայց տեսնես խի են գրել: Նայելով Պաստառի մյուս մասին տեսա գրված է` «Գտեք Հինգոտանուն»: Այ ստեղ բացահայտվեց Ինձ համար Հինգոտանու գաղտնիքը:
ԱՀԱ ԱՅՆ
Դու մի ասա Գառներից մեկը հինգ ոտք ունի: Իսկ այն երջանիկը ով գտել էր այդ խեղճ հինգոտանի էակին , չի կարողացել չկիսվել իր ուրախությամբ և ի ցույց աշխարհի է հանել իր բացահայտումը բացականչելով` «ԱՀԱ ԱՅՆ»:

