ԱՀԱ ԱՅՆ
Դու մի ասա Գառներից մեկը հինգ ոտք ունի: Իսկ այն երջանիկը ով գտել էր այդ խեղճ հինգոտանի էակին , չի կարողացել չկիսվել իր ուրախությամբ և ի ցույց աշխարհի է հանել իր բացահայտումը բացականչելով` «ԱՀԱ ԱՅՆ»:
Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:▼
▼
Showing posts with label Գառներ. Show all posts
Showing posts with label Գառներ. Show all posts
Monday, August 30, 2010
«Հինգոտանուն Գտել են» կամ «Օրանժի Գաղտնիքը Բացահայտված է»
Մի քանի շաբաթ առաջ բախտի բերմամբ , չէ ավելի շուտ հանգամանքների բերումով հայտնվել էի 2րդ Մասիվի կանգառում ընկերոջս հետ , սենց մի կես ժամ կանգնելուց հետո փորձեցի ուշադրություն դարձնեմ ետևումս գտնվող Օրանժի գովազդին , որտեղ զգացի , ինչ-որ բան է ավելացրած մարկերով: Մի քիչ ուշադիր նայեցի , տեսնեմ մի գառ է վերցրած ինչվոր կլորակի մեջ ու գրած վերևում «Ահա Այն»: Ասում եմ , բայց տեսնես խի են գրել: Նայելով Պաստառի մյուս մասին տեսա գրված է` «Գտեք Հինգոտանուն»: Այ ստեղ բացահայտվեց Ինձ համար Հինգոտանու գաղտնիքը:

