Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Friday, June 21, 2013

Help for Stella Araqelyan

Ստելլա Առաքելյան
Իր Վերջին զանգից չորս օր առաջ 17ամյա Առաքելյան Ստելլայի մոտ դիագնոզվեց լիմֆոբլաստային լեյկեմիա հիվանդությունը: Անմիջապես սկսվեց նախնական բուժումը,սակայն բժիշկների վերջնական որոշումով նա տեղափոխվեց ավելի զարգացած ամերիկյան կենտրոն: Որոշ կլինիկաներ մերժեցին նրանց,սակայն վերջիվերջո նրանք ստացան բուժման համաձայնություն Քլիվլենդյան կլինիկայից,որտեղ և փոխանցեցին նախնական պահանջվող գումար :

Նրա ծնողները՝ Իռենան և Լևոնը,ինչպես նաև բոլոր բարեկամները օգտագործելով իրենց ամբողջ ունեցվածքը ուղարկեցին Ստելլային և նրան ուղեկցող մորը բուժում ստանալու Քլիվլենդի կլինիկա: Նոր ախտորոշիչ միջոցառումները ցուց են տվել,որ Ստելլայի բուժման ծախսերը մի քանի անգամ կգերազանցեն այն գումարը,որը նախատեսված էր,նունիսկ կլինիկայի կողմից զեղչի առկայության դեպքում:

Այս նորությունը ևս մի ցնցում էր Իռենայի և Լևոնի համար: Այժմ մենք բոլորս փորձում ենք կապ հաստատել բարեգործական կազմակերպությունների հետ: Ստելլան և իր մայրիկը այժմ բնակվում են Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցուն կից տանը,որը պատկանում է Քլիվլենդյան հայկական համայնքին:

Ցանկության դեպքում կապնվեք Տեր Հայր Հրաչ Սարգսյանի հետ,որպեսզի տեղեկություն ունենք,թե ինչպես կարող եք օգնել Ստելլային՝ (001) 440-264-3541,կամ էլ կարող եք նամակ ուղղարկել էլ.փոստին ՝ fr.hrach@yahoo.com: Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցին ստեղծել է օնլայն հաշվեհամար, որին փոխանցում կատարելու համար խնդրում ենք հետևեք հղումին http://www.stgregoryofnarek.org/news/we-need-your-help/ : 




Ստելլային օգնելու համար բացվել է հաշվեհամար Ինեկոբանկ-ում: Հայաստանից փոխանցումներ կատարելու համար կարող եք դիմել ցանկացած բանկ նշել հաշվեհամարը և հասցեատիրոջ անունը ՝ Հաշվեհամարն է 2050070740117020  հասցեատերն է Առաքելյան Իռենա:

Արտասահմանից փոխանցումներ կատարելու համար բացի վերը նշվածից պետք է նշել հետևյալ տեղեկությունները. 


USD փոխանցումների համար՝ 

Intermediary Bank: Deutsche Bank Trust Company Americas
New York,USA
Swift Code: BKTRUS33
Fed Wire: 021001033

Beneficiary's Bank: CJSC INECOBANK
Tumanyan str. 17 Yerevan,Armenia
Swift Code: INJSAM22


EURO փոխանցումների համար`

IBAN AM 2050070740117020
Intermediary Bank: Deutsche Bank AG
Frankfurt,Germany
Swift Code: DEUTDEFF

Beneficiary's Bank: CJSC INECOBANK
Tumanyan str. 17 Yerevan,Armenia
Swift Code: INJSAM22

Ստելլաին օգնություն ցուցաբերելու նպատակով Ֆեյսբուք սոց. ցանցում բացվել է էջ; Էջին կարող եք միանալ հետևյալ հղմամբ՝ facebook.com/HelpForStellaAraqelyan

No comments:

Post a Comment