Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Sunday, July 21, 2013

Ու՞մ բերանից կտրեմ ես 50 դրամ...Մեղք ա մեր ժողովուրդը...

Մեղք ա մեր ժողովուրդը, մեղք են մեր տատիներն ու պապիները, ովքեր ընդհանրապես չպետք է վճարեն երթուղայինի համար, իսկ այսօր իրենց ասում են որ ավել պետք է վճարեք: Մեղք են մարդիկ ովքեր իրենց կոպեկներն են հաշվում ու եսօր էլի մտածելու առիթ ունեն, որը կարար չլիներ ամենևին: Որ Ձեզ ասեն, բա գիտեք ինչ կա , եկեք 50 դրամ տվեք էլի բարեգորխության համար, ասենք ռակով հիվանդ երեխաներին օգնենք, կասեք. ԵՍ ԻՆՉԻ ՏԵՐ ԵՄ ՄԻՀԱՏ ԷԼ ԵՐԵԽՈՒՍ ԲԵՐԱՆԻՑ ԷՏ 50 ԴՐԱՄԸ ԿՏՐԵՄ՝ ՏԱՄ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ: Բա հիմա ի՞նչ եք անում: Չե՞ք հարցրել Ձեզ: Միհատ հարցրեք էլի ինչ կլինի:
Ես՝ իսկ ի՞նչ եմ անում ես: Արդյոք էտ իմ հաքով ա էտ թազա սակագիտը: ՉԷ: Որովհետև չունեմ ես ավելորդ 150 դրամ, չունեմ: Եղել ա վերջին 100 դրամն եմ պահել, որ տուն հասնեմ , եղել է ա, էտ էլ չեմ ունեցել, ոտքով եմ քայլել, եղելա տրամ եմ ուղղակի ունեցել ու էլի ոտքով եմ քայլել, էտ 100 դրամն էլ պահել եմ: Հետ եմ քցել...
Հիշում եմ 4-րդ դասարան էի, երթուղայինների մի մասը 50 դրամ էր, մի մասը 10
0: Կասեք հիմա ի՞նչ կա զարմանալու: Նորմալ բան ա էլի: 7 համարի երթուղայինը ինձ տուն էր տանում, բայց սկզբնակետը շրջանայինն էր, մինչև մի կանգառ գնում էր լցվում էր: 43, 45-ը համեմատաբար թեթև էին, բայց 100 էին: 10 տարեկան էի, դասից տուն գալու համար 100 դրամ էին տալիս տնցեիք, ես էլ էն ժամանակ մեքենաներ ու ֆուտբոլ շատ էի սիրում: Ու անպայաման տիպ էի ուզում, ատկռիտկաներ էի հավաքում , ու չէի ալարում, ամեն օր դասից հետո, ոտքով Մոսկովյանից Կորյուն էի բարձրանում, ինչա որ 50 դրամը պահեմ, հավաքեմ կալեկցիայիս համար տիպ կամ ատկռիտկա առնեմ: ՈՒ մտածում էի հանկարծ տնեցիք չիմանան: Են ժամանակվանից տնտեսում էի, ասում էի, լավ ա գոնե սենց ես իմ ուզածն անում եմ: 
Ասածս ինչ ա.
Ոչմեկս չունենք ես պահին ավելորդ գումար, ավելորդ 50 դրամ, ամեն 50 դրամը մեր ինչ-որ մի բանին խփում ա, մի հաց քիչ ենք առնում իտոգում, մի անգամ քիչ ենք սիգարետ ծխում, ու տենց մի անգամ չի որ խորանում ես, այլ շատ ավելի շատ ա: Իսկ ով թանգացնում ա, հաստատ մարշուտկա չի նստում, հաստատ հացի փողի մասին չի մտածում, երեխեքի ուսման վարձի մասին չի մտածում, տարեց ծնողներին ապահովելու մասին չի մտածում, որդուն բանակ տուլիկ ուղարկելու մասին չի մտածում, հիվանդ բարեկամին դեղ առնելու մասին չի մտածում, ուղղակի ապրումա ու վայելում...
Մի եղեք անտարբեր, մի կտրեք էտ բազմաթիվ 50 դրամները Ձեր հարազատներից:

Չենք Վճարելու 150 Դրամ (ՎԻԴԵՈ)

Հայե՜ր, Մարդի՜կ, եկե՛ք լինենք միասնական: Եկեք Չվճարենք այդ 150 Դրամները: Եկե՛ք անտարբեր չլինենք մեր աշխատած մի կոպեկ գումարի հանդեպ: 
Չէ որ դա մեր արդար քրտինքով ենք աշխատել:
#չենքվճարելու150դրամ
#չենքվճարելու150դրամ

Tuesday, July 16, 2013

Red Bull King of the Rock 2013 Armenian Qualifier

ԿԱՅԱՑԱՎ.
Հուլիսի 13-ին առաջին անգամ Երևանում կայացավ Red Bull King of the Rock փողոցային բասեկտբոլի մրացաշարը:

64 մասնակիցները Օլիմպիական մրցակարգով վիճարկեցին հաղթողի կոչումը: Պայքարը խաղադաշտերում տեսարժան էր, երբեմն դրամատիկ ու ահավոր դինամիկ:
Երևանյան մրցաշարում իրեն հավասարը չունեցավ Կարեն Հայրապետյանը՝ ով կներկայացնի հայաստանը Սեպտեմբերի 28-ին Ալկատրասում կայանալիք Red Bull King of the Rock համաշխարհային եզրափակիչի ժամանակ:
Կարենին ցանկանում եմ, որ նույնքան վստահ հաղթանակներ տանի Ալկատրասում ինչպիսիք տանում էր Երևանում, և նույնքան տպավորիչ խաղ կարողանա ցույց տալ բարձր պահել մեր երկրի պատիվը օտար հողի վրա:

Sunday, July 14, 2013

ՀԴՄ Կտրոնների Հունիս Ամսվա Խաղարկություն

Հուլիսի 13-ին կայացավ ՀԴՄ Կտրոնների հունիս ամսվա խաղարկությունը:
Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն:
Շահող Թվերն են.
04021571

Friday, July 12, 2013

Մովսիսյանը թիմակիցներին «Քոչարի» պարել է սովորեցնում

Հուլիսի 8-ին Կիևում կայացավ ընկերական հանդիպում Կիևի «Դինամոյի» և Մոսկվայի «Սպարտակի» միջև, որում մոսկվացիները պարտվեցին (2-1 հաշվով):
Իսկ նախորդ օրը՝ հուլիսի 7-ին կայացավ Սպարտակցիների պարապմունքը, որի ժամանակ…Յուրա Մովսիսյանը թիմակիցներին սովորեցնում էր պարել «Քոչարի»: Ահա այսպիսի վեռնագիր են տվել երկրպագուները ահա այս նկարին, որն արվել է վերոնշյալ պարապմունքի ժամանակ )))
Մովսիսյանը թիմակիցներին «Քոչարի» պարել է սովորեցնում