Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Saturday, December 18, 2010

RAUL , Robbie Raul !! hat trick !!

Չէ հաստատ տենց բաները անկապ անիմաստ չեն լինում: Ռաուլի 2-րդ հեթ տրիկը Շալկեյի կազմում: Այս անգամ տուժողը Քյոլնն էր: Ինչ արեց Ռաուլը , ուղղակի հրաշքներ: 2 Գոլ գլխով հարվածներով: Ով եթե ոչ Ռաուլը կփրկի Շալկեյին ձախողումից:
Մի զուգահեռ անցկացնեմ , գլուխգովանք կամ նման բան չհամարեք: Մի քանի օր առաջ երբ մեր առաջին խաղի ժամանակ առաջին հեթ տրիկն արեցի մրցաշարում , միանգամից մտքիս եկավ Ռաուլի հեթ տրիկը: Մի քանի օր անց արեցի 2-րդը , այդ ժամանակ հիշեցի , որ Գերմանիայի Առաջնությունում Ռաուլը դարձել է 6 գոլի հեղինակ: Ու Հիմա Ռաուլն անում է 2-րդ հեթ տրիկը: Պատկերացնում եմ Ռաուլի երկրպագուների ուրախությունն ամբողջ աշխարհով մեկ: Այ թե ով է իսկական Լեգենդը...

Friday, December 17, 2010

Ցուցահանդես ու Համերգ

Վերջապես կայացավ ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի 10-ամյակին նվիրված Ցուցահանդեսն ու Համերգը:
Համերգին բավական երկար էինք պատրաստվում , ու արդյունքն էլ գերազանց էր: Բոլոր համայնքների ելույթներ էլ շատ լավն էին: Էլ չեմ ասում Մեր ելույթի մասին: Շատ լավ անցավ , չնայած նրան , որ ջերմությունս արդեն մոտ 38.8 աստիճանը գերազանցում էր: Սա այս տարիների Մեր բոլոր համայնքների մասնակցությամբ ամենամեծ համերգն էր , որն իր ներկայությամբ պատվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Բոլոր համայնքներն էլ ներկայացան իրենց հիանալի գործերով , ելույթ ունեցան երաժշտական և պարային համարներով: Բոլորս արդեն կարծես մի մեծ ընտանիք լինենք , այս համերգների շնորհիվ տարիների ընթացքում շատ լավ ընկերներ ենք դարձել: Դա շատ կարևոր է , քանի որ բացի նրանցից որ ճանաչում ես քո սեփական պատմական հայրենիքը , նաև ճանաչում ես այլ երկրների և ազգերի պատմությունն ու արվեստը:
Շատ կցանկանայի , որ համերգներն ու միջոցառումները կապված Ազգային Փոքրամասնությունների հետ լինեին ավելի շատ:

Tuesday, December 14, 2010

Ալվարո Մորատա "Deja Vu"

Դեկտեմբերի 12-ը Մադրիդի Ռեալի պատմության մեջ դեռ երկար է հիշվելու: Առհասարակ «Լա Ռոմարեդա» մարզադաշտը Ռեալի պատմության մեջ մեծ տեղ է զբաղեցնում: Քիչ ավելի քան 16 տարի առաջ հենց այս մարզադաշտում է առաջին անգամ Մադրիդի Ռեալի գույները պաշտպանել Ռեալի ապագա Լեգենդ 17ամյա Ռաուլը: Որն այդ խաղում չկարողացավ արդյունքի հասնել , բայց հիանալի և տպավորիչ խաղ ցուցադրեց:
Եվ հիմա 16 տարի անց , երբ Ռաուլն արդեն Ռեալում չէ , իսկ Ռեալին (իմ սուբյեկտիվ կարծիքով) պետք է Նոր Սեփական Մարզադպրոցի ապագա Աստղ , «Լա Ռոմարեդայում» իր նորամուտն է նշում 18ամյա կանտեռանո` Ալվարո Մորատան: Դուրս գալով 89-րդ րոպեին փոխարինման Մորատան հիանալի ֆուտբոլ ցուցադրեց իրեն հատկացված 4 րոպեների ընթացքում և հիացրեց բոլորիս թե իր տեխնիկայով , թե նպատակասլացությամբ: Առաջին իսկ հպումով նա կարող էր գոլի հեղինակ դառնալ , բայց մի քիչ արագությունը չհերիքեց: Լարվածությունն էլ իրենն ասում էր այդ պահին , վստահ եմ:
Պատմությունները շատ նման են , հուսանք շարունակությունն էլ կլինի նման: Շատ կուզենամ , որ գոնե Մորատային Ռեալի ղեկավարությունը գնահատի: Ամբողջ աշխարհի մադրիդիստները Մորատայի կողքին են այժմ , նրան շատ են համեմատում Ռաուլի հետ և դա Մորատայի գլխավոր հաղթաթուղթն է:
Մնում է ցույց տա իրեն մեզ: Ավելի շուտ Մոուրինյոին...
Սպասում ենք նոր Հաջողությունների քեզանից Ալվարո Մորատա:

Saturday, December 11, 2010

ՀԴՄ Կտրոնների Նոյեմբեր Ամսվա Խաղարկությունը

Այո վերջապես տեղի ունեցավ Ազգիս կողմից այդքան սպասված Նոյեմբեր ամսվա ՀԴՄ Կտրոնների խաղարկությունը: 
Երևի թե շատերն են մտածում հա լավ չենք շահելու , բայց մեկ ա հավաքում են կտրոնները: Ճիշտ էլ անում են: Կարողա մեկ էլ տեսար հաղթես: Ասում են մյուս ամիս 30 մեքենա են խաղարկելու: Տեսնենք ինչ կլինի , իսկ այժմ ծանոթացնեմ այս ամսվա խաղարկության թվերի հետ:
13843973

Հանրահայտ "Կարիճ" Հարվածի Կրկնության Փորձ

Երևի թե ամբողջ աշխարհի ֆուտբոլասերներին է ծանոթ դարպասապահ Ռենե Իգուիտաի անունը , ով առավել հայտնի է իր "Կարիճ" տեսակի հնարքով , եթե կարելի է դա այդպես անվանել: Երևի հիշում եք այն դրվագը երբ նա Գնդակը ետ է մղում Կարիճ տեսակի Հարվածով:
Ահա և մի քանի օր առաջ Մարոկկոյի առաջնության խաղերից մեկում 82-րդ րոպեին 1-1 հաշվի ժամանակ Մարաքեշի դարպասապահ Բուդլալը դարպասին կատարված հարվածը փորցեց ետ մղել "Կարիճ" հարվածով , ճիշտ է արեց դա մեկ ոտքով: Այսպիսի դրվագ ամեն խաղում չի , որ կտեսնես: Նշեմ , որ Յութուբում այս հոլովակն արդեն դիտել են երկու միլլիոնից անգամ:
Մենք էլ Դիտենք այդ դրվագը.

Friday, December 10, 2010

Հրաշք Չորեքշաբթի կամ Ինչպես հաղթեց Ռեալը` Երևանում և Մադրիդում

Չորեքշաբթին` Դեկտեմբերի 8-ը ամենա իրադարձություններով լի օրն էր այս ամսվա մեջ: Այս օրը Իմ կյանքում դեռ երկար է հիշվելու և ոսկե տառերով է հիշատակվելու Հայոց Մադրիդիզմի պատմության էջերում: 
Մինչ ամբողջ քաղաքը զբաղված էր հայտնի քաղաքական իրադարձություններով , ՀՊՃՀ-ում ուղանողներն իրենց կարելի է ասել նախադիպլոմային կուրսայիններն էին պաշտպանում , ստանում մրցանակներ: Մի քանի հոգի Յամում փորձում էին նոր Պրոյեկտ սկսել: Բայց ամենակարևոր իրադարձությանը դեռ ժամանակ կար: Այդ օրը Երևանի ժամանակով 22:00-ին "Liga Fan Clubs"-ի շրջանակներում իրենց առաջին հանդիպմանն էին պատրաստվում Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբի և Երիտասարդ Առաջնորնդենրի Դպրոցի Թիմերը: Նրանց մրացակիցների հանդիպումն ավարտվեց Սինոփսիսի Հաղթանակով ՖԱՖ-ի նկատմամաբ 6-1 հաշվով: 

Red Bull+Football=Win with Wings
Հանդիպմանը դեռ ժամանակ կար:
Ամենահետաքրքիրն այն էր , որ մեր համարները ստիպված էի գրել կավիճով , բայց ի զարմանս բոլորիս շատ նման արեցի Ռեալի այս տարվա համարներին: Մենք արդեն հանդերձարանում էինք: Խաղին բան չէր մնում: Տարբերություններն ակնհայտ էին , ԵԱԴ-ի տղաները Ֆիզիկապես ավելի ուժեղ էին շատ պարագաներում: Մեր թիմն ավելի , շատ ավելի երիտասարդ և արկածապնդիր: Շատերը վստահ եմ , որ կընկճվեին տեսնելով նման տարբերություն ֆիզիկական տվյալների միջև: Բայց ոչ մենք:

Realmadrid.am and Red Bull
ԵԱԴ-ի Թիմը
Խաղի առաջին րոպեները մեզ հասկացնել տվեցին , որ հեշտ չի լինելու և հարվածները ոտքերին շարունակվելու են , և մրցավարի սուլիչը կրկին անգամ լռելու է: Բայց դե հո հեշտ հանձնվողը չենք մենք , չէ: Խաղի հենց սկզբում Ռեալի Ավագ Ռոբերտ Մարկոսյանը բացեց դիմակայության հաշիվը: Չէք պատկերանի որքան կարևոր էր այդ գոլը: Երբ առաջինն ես խփում ավելի վստահ ես սկում գործել: Այդպես էլ եղավ: Հետո Հաջողության հասավ Գոռը: Առհասարակ առաջին քառյակը իմ սուբյեկտիվ կարծիքով ամենալավ խաղացող Քառյակն է: Արդեն լավ չեմ հիշում առաջին թե երկրորդ գոլից հետո տեղի ունեցավ մի բան , որը ես երկար եմ դեռ հիշելու: Նման Շրջադարձ 360 աստճան ես երբեք դեռ չէի կատարել , երևի չկատարեի էլ , եթե չօգներ Հրաչը Շահվերդյան` մրցակցի թիմից: Հիշում եմ , որ գեղեցիկ պատ Խաղարկեցի Հարութի հետ , ստացա գնդակը , աջից հասավ պաշտպանը` հարված , շուրջ բոլորս սկսեց պտտվել , գլուխս կարծես անշարժ լիներ , ուժեղ երկու դմփոց լսեցի: Մեկը հաստատ գլուխս էր: Քիչ անց հայտնվեցի հատակին ,ինքս ինձ ասեցի ես ինչ լավ եմ պարկած , ես ինչ հանգիստ ա: Երբ հասկացա , որ ամեն ինչ կարգին է վեր կացա և միանգամից վերադարձա խաղին, այդ պահին չարձագանքեցի մրցավարների այն ասածին , որ անկյունային հարված է: Արդյո՞ք սահանկումները թույլատրվում են ֆուտզալում: Ոչ իհարկե: Բայց դե արի ու տես , որ սուլիչը կրկին անգամ լռեց: Համարյա նույն ոճով ինչպես առաջինը խփեցի մեր 3-րդ գոլը այս խաղում: 
Անմիջապես 2-րդ Գոլիցս Հետո
Ամեն ինչ լավ էր ընթանում:

Tuesday, December 7, 2010

Նոր Զմեռ, Ձմեռային Մտքեր "Ice baby"

Չէէէէ Դեռ չեմ գիտակցում որ Ձմեռա , ոնցոր ցուրտ չի ինչ-որ տենց ահավոր , ոնցվոր ամեն ինչ նոր ա սկսվում , ոնցվոր 2010-ը նոր-նոր սկսված լինի: Բայց չէ , արդեն ձմեռ ա , ու դրա մասին առաջին հերթին հուշում ա Նոր Տարվան պատրաստվող քաղաքը , ամենտեղ արդեն եղևնիներ են տեղադրում , արդեն Գլխավոր Տոնածառն ես սկսել պատրաստել:
Ինչ-որ զարդարանքներ են անում , խանութներն են փաթիլապատում: Ու մենակ էտ ա հիշեցնում ինձ , որ արդեն ձմեռ ա: Հա դե մեկ էլ արդեն վրա հասած քննությունները , կուրսայիններն ու արդեն լրիվ գիտակցումը , որ այ մարդ վերջին տարին ա ուսանողական կյանքի , արդեն 4-րդ կուրսում ես: Հա Ձմեռա , ու էտ սաղ ձմեռվանից ա , կոկա կոլայի երգը ես տարի նեռվերիս ազդումա: Չգիտես խի քաղաքը դատարկվումա , երեկոյան մարդիկ չկան , քաղաքում մառախուղ ա , չեմ ջոգում խի , բայց մառախուղ ա ու նենց տպավորությունա որ օդ չկա շնչելու: Մեր քաղաքի օդն էլ լրիվ փչացավ հա՞ արդեն: Վատ ա...
Լավ ա սաղ , սենց մի տեսակ թերահավատորեն ես մոտենում ամեն ինչին , բայց սաղ OK ա , ու մտածելու բան չկա: Դե ավելի շուտ կա ու կլինի , բայց էտ Նորմալա ,  Ֆսյո Պուծյոմ: Գնանք պատրաստվենք Նոր Տարվա խառը խուռը  վիճակներին մանրից: Մտածենք թե ինչ նվերներ ենք առնում մեր մտերիմներին , մտածենք թե ամսի 31-ի գիշերը ինչ ենք ուզում անենք ու տենց էլ իտոգում չանենք: Պլանավորենք Ձմեռային հանգիստը , պրակտիկան , ու էլի եսիմ ինչը: Ժամանակ դեռ շատ կա , չնայած որ սենց նայում ես մյուս կողմից արդեն Սեղմում ա էտ նույն ժամանակը:
Վերջին օրերին Գուֆ-ին եմ սկսել էլի շատ լսել...Նարոի , Հայկոի ու Տղեքի հետ էինք , տենց իմացա իրանք էլ են լսում , ջոգա , որ մենակ ես չեմ , դզեց... ու տենց էլի ամբողջ օրը Гуф , Баста...Կայֆա , Սրտովս են երգում մեկ-մեկ...

Sunday, December 5, 2010

Liga Fan Clubs սկսում ենք տարբեր տրամադրություններով:

Էլ Կլասիկոյից հետո տրամադրություններս մի փոքր տարբեր էին: Չգիտեինք ուրախանայինք Բարսայի ֆան ակումբի նկատմամբ հիանալի հաղթանակով (4-11) թե մեր հարազատ ակումբի անփառունակ պարտությունից "լոմկա" մնայինք: Տենց ինչպես խոսք էի տվել ուզում եմ Իմ ահռելի շնորհակալություններս ասեմ Իմ Հրաշք թիմին , ովքեր կերտեցին այս պատմական հաղթանակը: Բոլորի ներդրումը թիմի հաղթանակում շատ մեծ էր , սկսած Դարպասապահներից և Գոլ խփողներից , վերջացրած պահեստայինների նստարանով: Էլ չէմ ասում այդ օրը հավաքված Հադիսատեսի մասին , ով շատ ակտիվ էր: Մի խոսքով բոլորիդ հիանալի ու անրկնելի օրվա համար Թենքս: Թվեմ Բոլորին. Սեթո, Աբո, Բգո, Մխո, Իշխան, Հար8, Գոռո, Հովո, Նարեկ, Հարութ, Աբո (Fanat) և ես: Հատուկ շնորհակալություններ Ֆանատին Վանաձորից հատուկ Այս խաղին ժամանելու համար: Դավոին շատ Մերսի աջակցության կազմակերպման և առհասարակ ամենինչի համար:
Եվ այս ամենից հետո , մենք բարձր տրամադրությամբ մոտենում ենք , իր տեսակի մեջ նոր և հետաքրքիր ապագա խոստացող «Liga Fan Clubs» Ֆուտզալի Սիրողական առաջնությանը: Որտեղ մեր մասնակցությունը կունենանք:
Եվ հուսանք հաղթանակով կավարտենք մրցաշարը: Բայց դեռ վաղ է խոսել հաղթանակի մասին: Նախ պետք է խաղալ: Իսկ կխաղանք մենք այս անգամ փոքր-ինչ երիտասարդ կազմով , հիմնականում , խաղալու և փորձ ձեռք բերելու հնարավորություն կստանան Մեր Կաստիլյաի երիտասարդ տաղանդները: Նրանց իրենց վստահությունը կփորձեն փոխանցել արդեն փորձառու խաղացողները:
1.Seto 17տ
4.Araminho 15տ
5.Harut 27տ
6.Hovo 17տ
7.Robbie 19տ
9.MelIsh 15տ
10.Mojito 18տ
11.Goro 20տ
13.Bgo 20տ
14.Ervand 15տ
Չմտածեք թե թվերն եմ բաց թողել , ուղղակի Համարների խնդիր կա , քանի որ , ասենք Մեր 8 Համար Հար8-ը Հարգելի Պատճառներով չի խաղալու: Լրիվ ոնց որ Կական:
Թիմերը Բաժանվեցին 2 խմբի:

Խումբ Ա

1.Synopsys
2.Realmadrid.am
3.SYL SC
4.FAF


Խումբ Բ


1.FreeStyle
2.Akumb.am
3.Instigate
4.ProMed

Երեքշաբթի. B1-B4 19:30 , B2-B3 20:30
Չորեքշաբթի. A1-A4 21:00 , A2-A3 22:00
Կիրակի. A1-A2 20:00, A3-A4 19:00


Հովանավորներն են «Նաիրի Ինշուրանսը» , ինչպես նաև աջակցում են «Ակումբ 12»-ը և «Red Bull»-ը:
Առաջին Հանդիպումը տեղի կունենա Ինչպես երևի հասկացաք ամսի 8-ին ԵԱԴ-ի թիմի հետ: Շատ հետաքրքիր հանդիպում է լինելու վստահ եմ: Շատ կարևոր հանդիպում է լինելու առաջին հերթին: Հետո Արդեն FAF-ի և Synopsys-ի հեն կխաղանք:
Հ.Գ. Նախնական Հայտով Առաջնությանը պետք է մասնակցեր նորահայտ Բարսա.am կայքը , որը վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից...

Saturday, December 4, 2010

Armnetawards (Conferance) կամ ինչպես ստացվեց , որ չստացվեց:

Այսօր տեղի ունեցավ ArmNet Conferance-ը , այնուհետև ArmNetAwards-ը:
Սկզբից պատմեմ Կոնֆերանսի մասին: Առաջին անգամվա համար բավական լավ էր: Մի քիչ գրաֆիկից էին շեղվել բայց դա ոչինչ: Հիմնականում զեկուցողները արտասահանցիներ էին (կար նույնիսկ մասնակից Ուրուգվայից): Հետաքրքիր էր լսել արտասահմանցիների դիտարկումները Հայաստանյան Ինտերնետային շուկայի և ռեսուրսների մասին: 

Նենց ստացվեց , որ ամենաշատը հարցեր հնչեցին Vkontakte-ի պրեզենտացիայի ընթացքում: Իսկ առաջինը ելույթ ունեցավ Գրիգոր Բարսեղյանը (Microsoft) Ինովացիայի Ներկայացում Զեկուցմամբ , որը բավական հետաքրքիր էր: Եվ Start-up-ների համար լավ դաս կարող էր լինել: Նույն օրինակ լավն էին Հովհաննես Ավոյանի և Ֆրեդերիկո Իմպարատայի պրեզենտացիաները: Վերջինս Ուրուգվայցի մասնակիցն է , ով խոսեց ոչ միայն Start-up-ի այլ նաև SEO-ի մասին: Խոսվեց նաև RuTube-ի Hayland-ի մասին: Հետո Խոսեցին Twitter-ից: Խոսեց Ռուսաստանի Ամենfollowված Թվիթթերի Յուզերը: Տենց 17:30-ի կողմերը լքեցի Կոնֆերանսը , գնացի վիճակահանության , բայց էտ ուրիշ թեմայա:
Տենց ոնցվոր ասենք , ուզում էի հետո ներկա գտնվեի մրցանակաբաշխությանը , բայց դե դու մի ասա Հրավիրատոմս էր պետք , մի քիչ բարդ ա պատկերացնել , որ մարդ ում կայքը գրավեց 7-րդ հորիզոնականը Հանրային քվեարկությամբ , որն իր հերթին ամենաայցելվող Հայկական սպորտային կայքնա չուներ հրավիրատոմս: Այ սենց էլի , տենց էլ չիմացանք որ կայքերն են հաղթել , ու չգիտեմ էլ պիտի հետաքրքրի հիմա ինձ էտ մրցանակաբաշխությունը թե չէ: Դե մի քիչ լավ չստացվեց: Հաստատ շատ մարդիկ կգտնվեին , ովքեր կցանկանային ներկա գտնվել մրցանակաբաշխությանը ու սենց... Կոնֆերանսը լավն էր: 

Wednesday, December 1, 2010

Խեղճ EMO-ները

Մեր Ազգը , որ մի բանով քոս ա ընգնում թող ու փախի: Բոլորը իրենց պարտքն են համարում խոսալ , բամբասել , գրել այդ ամենի մասիմ , թողած իրանց բանն ու գործը: Սենց մեկից մեկ բոլոր կայքերում ու հայաթի բեսեդկաներում սկսում եմ խոսել wikileaks-ից ու այդ ամենի մասին ծավալվող իրադարձություններից: Չնայացծ Մեր հետ ոչ մի ուղիղ կամ այդ դեռ չունի:
Չնայած wikileaks-ը դեռ ոչինչ: Այսօր գագաթնակետին հասավ նեռվայնությունս այն հարցի շուրջ , որ բոլորն անխտիր սկսել են Էմոների դեմ պայքարել իրանց արևին: Տո Դուք սաղդ ու՞ր եիք երբ մի 4 տարի առաջ այդ ամենը նոր-նոր սկվում էր: Ինչի՞ մասին էիք մտածում: Կամ Հիմա գոնե Գիտե՞ք «EMO»-ն որնա: Ընդհարապես հասկանու՞մ եք Սուբկուլտուրաները ինչեր են: Կամ էտ «EMO» «Goth» «Punk» «SKA» ինչ են իրանցից ներկայացնում կամ ինչ գաղափարախոսություն են կրում: 
Համարյա թե վստահ եմ ,որ էտ «պայքարողներից» շատերը ոչ էլ գիտեն էտ որնա , ոչ էլ մտածում են ինչ կլինի: Ուղղակի ուզում են ցույց տան , որ մտահոգված են մեր ազգի ապագայով , մեր երիտասարդ սերնդի ներկայիս վիճակով: Էլ չասեմ ոստիկանական միջամտությունների մասին: Ինքս ականատեսն եմ եղել այն բանին , որ երկու "Emo" Հագնվածքով աղջիկ իրենցից ոչ հեռու տեսնելով Ոստիկանի պտտվեցին եվ գնացին հակառակ կողմ:
Այ թե ինչի ենք հասցնում մարդկանց իրենց սեփական երկրում ու ուզում ենք , որ սաղ թույն լինի երիտասարդների համար: Այն ինչ չենք էլ հասկանում , որ իրենց դիմաց դեռ չկազմավորված երիտասարդներ են , որոնց հետ պետք է աշխատանք տանել , առաջին հերթին հասկանալ իրենց , ու նոր փորձել այդ ամենի վերջը տալ: Ոչ թե հավաքել տանել բաժանմունք...նման կերպ ատելություն սերմանելով երտիսարդության մեջ , ովքեր վաղը պիտի հասարակության լիարժեք անդամ դառնան: Մոռանում եք երևի , որ Այդ տարիքում , որը բնորոշ է Էմոներին ամեն մանրուք հիշվում և մեծ ազդեցություն է թողնում հետագա աշխարհայացքի ձևավորման վրա:
Ես Չեմ ասում , որ Էմո-ն լավ կամ վատ բան ա, Մեր երկրում Էմոն էժանագին ու չստացված կրկնորինակում ա , երբեմն էլ ուղղակի հագնվելու գեղեցիկ ոճ: Բայց ոչ ավելին: Ուղղակի Պետք է ճիշտ Մանկավարժական և Հոգեբանական մոտեցում ցուցաբերել: Ես ինքս շատ լավ հիշում եմ իմ ժամանակի Էմոներին , ովքեր անցան այդ տարիքը , դուրս եկան EMO-ական վիճակներից: Ու Հիմա սաղ լավա: Պետքա հասկանանք , որ դա երիտասարդների մոտ ուղղակի տարիքային ա: Եթե ուզում եք օգնած լինեք , սկզբից ինքներդ ուսումնասիրեք Այդ սուբկուլտուրան , հետո արդեն փորձեք իրենց ճիշտ բացատրել , օգնել , ու հասկանալ: