Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Monday, August 23, 2010

Ընկերական Հանդիպում Հիմնական Թիմի և Կաստիլյաի Միջև 22.08.2010

Երեկ ամսի 22-իմ մենք անցկացրեցինք մեր հերթական Հանդիպում-Պարապմունքը Մեր Ֆան ակումբի 2 ոիմերի միջև: Ընկերական էր այն այն պատճառով , քանի որ ներկա չեինք հիմնական կազմի մի շարք խաղացողներ տարներ պատճառներով: Հատուկ Այս հանդիպման համար Երևան եին ժամանել Fanat-ը (Ալբերտ) վանաձորից: Եվ Los Merengues-ը Գյումրիից:


Կարծում եմ Քչերը Գիտեն , որ հենց այսօր Օգոստոսի 23-ին Լրանում է մեր կայքի Դոմեյն Անվան գրանցման 5 տարին: 2005-ին հենց այս օրն է այն գրանցել մեր Արմանը: Իսկ արդեն 2006-ի Օգոստոսի 29-ին Կայացել է մեր առաջին Հանդիպումն ու Ռեալի խաղի դիտումը: Սակայն այդ մասին Ամսի 29-ին:


Իսկ Այսօր կներկայացնեմ Մեր Ընկերական խաղի հետաքրքիր դրվագները , Փոքրիկ տեսանյութը մի քանի գոլերով և հետաքրքիր դրվագներով:
Վերևի շարք. David, Fanat, Mojito, Har8-Halamadrid, Nikoghosyan, Los-Merengues
Ներքևի շարք. Պոտ, Գոքոր, MelIsh, Robbie Raul (c), Vost, Nersisyan

Մարզչական շտաբի որոշմամբ Հանդիպանը Չմասնակցեցին.
Blanko - վնասվածք
Harut , Armand - արձակուրդ:
El Siete - Գերհոգնածություն:
Gor -զբաղվածություն:
Ervand - անհետ կորած է համարվում Իրանի հավաքականի դեմ խաղից հետո, գտնողներին խոստանում ենք դրամական պարգև:

Ստուգողական պարապմուք Արարատ Գոլֆ ակումբի (Վահագնի) Մարզադատում: 
1 VIP Հանդիսական , չհաշված անցնող Մեքենաները:

Երաժշտական Աջակցություն. Reincarnation !!

Saturday, August 14, 2010

Barcamp in Artsakh: Ճանապարհ դեպի Տիգրանակերտ

Մեր Բարքեմփային պրեզենտացիաներից հետո ճամփա ընկանք դեպի Տիգրանակերտ: Այս Տարի Տիգրան Մեծի ծննդյան 2150 ամյակն է և այդ առիթով Հայոց Բուն Տոմարի առաջին օրը (Նավասարդի 1-ին) Մենք այցելեցինք Տիգրանակերտ որպեսզի ներկա գտնվենք Հուշաքարի բացմանը:
Ահա թե Ինչպես Հասանք այնտեղ.
Նկար Դեդո-Բաբոի մոտ...Մենք են Մեր Սարերը
Տատին Պապին , Շուշանն ու Ես
Ասկերանի Բերդը
Շուշոն ու Կարենը նայում են ժամանակին Ռազմական նշանակություն ունեցող անցքից:
Ասկերանի Բերդին Հենված

Barcamp In Artsakh: Օր առաջին , Պրեզենտացիաներ:

Ամեն ինչ սկսվեց ԼՂՀ Մշակույթի և Երիտասարդության Նախարար Նարինե Աղբալյանի հետ հանդիպումով: Որի ժամանակ էլ պաշտոնապես Ազդարարվեց Բարքեմփ Արցախ 2010-ի բացման մասին: Իսկ արդեն կես ժամ անց սկսվեցին պրեզենտացիաները , Որոնց համար 2 սրահ էր հատկացված: Խոսվեց Համարյա թե ամենինչ մասին: Մթնոլորտը շատ լավն էր , թեև մասնակիցների քանակը մեծ չէր սակայն ներկա Մասնակիցների հետարքրությունը լրացնում էր այդ բացը:
Առաջին Օրվա Պրեզենտացիաները
Արտյոմը և Բլանշը պատրաստվում են հարցազրույցի
Արմեն Հովհաննիսյանը տրանսլիտով Գովազդի մասին
Ես HSearch Որոնման Համակարդի մասին:
Ընդհանուր առմամբ Առաջին օրը Շատ Հագեցած էր: Պրեզենտացիաները 2 փուլերից եին բաղկացած , որոնց միջև կար ընդմիջում: Իսկ Առաջին օրվա ավարտից հետո , բոլորս միասին Մեկնեցինք Տիգրանակերտ...

Wednesday, August 11, 2010

Barcamp in Artsakh: Բարի Գալուստ Բարքեմփ Արցախ

Անցնելով մի քանի հարյուր կլիոմետր և ճանապարհին լինելով 6 ժամ Մենք արդեն Ղարաբաղում էինք: Ճանապարհը շատ հետաքրքիր անցավ: Մենք շատ ուրախ զվարթ հասանք ՏԵՂ: Ճանապարհին կանգ առանք Զանգերի մոտ , որտեղ շաաաատ ցուրտ էր: Զրուցեցինք ԲՆԱԿԱՆ Ծամոն վաճառող , նախկինում ուսուցիչ , շատ բանիմաց Արարատ պապիկի հետ: Ով մեծ հաճույքով նաև համաձայնեց նկարվել Շուշանի ու Կարենի հետ: Ցրտից որոշեցինք հետ գալ ցրտից ուտելով , շատ համեզ եին Մարիամի մսով կարկանդակները , Շուշանի պատրաստած Բրթուջները և Մամայիս պատրաստած սունկ-կարտոֆիլ համադրությամբ կարկանդակները: Աուրճն էլ անպակաս էր:


Տենց եկանք ուրախ զվարթ Ռեփիթ-ի տակ դրած Killing Me Softly երգի տակ , Տեղ-Տեղ Երգելով: Իսկ երբ հասանք Արցախ և КПП-ն անցնելուց հետո Զգացինք թե ԻՆՉ ԵՆՔ Անուււււււմ :Դ
Շատ հետաքրքիր Հոսանքակիր ստոլբաներ եին դրվում այդ ժամանակ ճանապարհի ամբողջ երկայքով:
Արդեն մեկ ու կես ժամից մենք Ստեփանակերտում էինք: Որտեղ Մեզ դիմավորեցին Մարութը , Ռոքսին , Կարոն ու ևս մի քանի տեղացի Բլոգգերներ: Նաև արդեն ժամանած Երևանցի Բլոգգերներ: Մեզ շատ արագ տեղավորեցին Ավետիս Հյուրանոցում: Որը մեզ շատ դուր եկավ , մենք տեղավորվեցինք , ծանոթացանք մոտակա մի քանի օրերի ժամանակացույցին: Գնացինք ծանոթանալու միմյանց հետ , խոսաինք , խմեցինք , տենց ծանոթացանք ու վերադարձանք Մեր Ավտեիս , որտեղ Իիմ ու կարենի հետ մի սենյակում հանգրվանեց Արտյոմը (Banadzev): 
Տենց արդեն երեկոյան հավաքվեցինք հարևաններով մեր բատշգամբում: Մի բաժակ Թարմ Վիսկի Կոլայով: Լավ տրամադրություն անեկդոտներ , պատմություններ նաև ճամբարային և ՈւսԽորհրդային-Ուսանողական: Reincarnation, Beatles երբեմն Նաև Շուշանն էր մեզ ուրախացնում իր հրաշալի կատարումներով:
Այսպես ժամը 1-իմ մոտ Բոլորս հոգնած , ուրախ և երջանիկ գնացինք քնելու այն համոզմամբ ու վաղը ԻՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈւ !!

Tuesday, August 10, 2010

Barcamp in Artsakh

Այո հաշված Ժամեր են մնացել , մինչ Բարքեմփի մեկնարկը Արցախում:
Բարև Բլոգոսֆեռա
Չգիտեմ ինչու , բայց Բարքեմփը իմ ամենասիրաց միջոցառումն է: Հնարավոր է այդ ամենի պատճառը մթնոլորտն է , այդ անմիջական , ընկերական Բարքեմփային , Geek-ոտ մթնոլորտը:
Անշուշտ Արցախում անցկացնելու գաղափարը լավն էր: Վստահ եմ , որ այն հաջողությամբ կպսակվի , ինքս անպայման ամեն ինչ կանեմ , որ այդպես լինի: Պրեզենտացիաներս արդեն պատրաստ են: Չնայած նրան , որ իր մասսայականությամբ միանշանակ չի կարողանա համեմատվել Երևանյան Բարքեմփի հետ: Սակայն կարծում եմ դա ժամանակի հարց է:
Եվ այսպես , արդեն այսօր առավոտյան ճամփա կընկնենք , կարծում եմ արդեն ցերեկը կլինենք Ստեփանակերտում: Սա իմ առաջին այցն է Արցախ , շատ եմ ցանկանում այնտեղ լինել: Շատ-շատ մարդկանցից լսել եմ հրաշալի բնության մասին:
Հուսամ կկարողանամ նաև Ընկերոջս` Դավիթին տեսնել , ով ծառայում է Շուշիում: Մինուս Ես Գալիս եմ:

Առաջին տպավարությունների մասին կկիսվեմ արդեն հենց այնտեղից: Հետևեք բլոգիս գրառումներին , Արցախյան հողից: Իսկ Ես գնամ վերջին պատրսաստություններս տեսնելու: 
Բարի Գիշեր:

Monday, August 9, 2010

Երևանյան "Զեբրաները" Կարմրել են

Երեկ անցնելով Հանրապետության Հրապարակի Տիգրան Մեծի անցումը նկատեցի , որ ԶԵԲՐ-ը` այսինքն անցումը դարձել է կարմիր-սպիտակ , սովորական սև-սպիտակի փոխարեն:
Տեսնես խի են , որոշել ներկել: Ասեմ , որ նման փորձ արդեն ունեն այնպիսի քաղաքներ ինչպիսիք են` Մոսկվան , Սիմֆերոպոլը , Կալինինգրադը:
Անցումները ներկվել են , որպեսզի թե Անցորդները , թե վարորդները ավելի ուշադիր լինեն , այդ հատվածների նկատմամաբ: Այդպիսով փորձում են կանխել Ճանապարհատրանսպորտային պատահարները , քանի որ կարմիր գույնը ավելի վառ է: Դա առավել կօգնի այն վայրերում , որտեղ բացակայում են լուսացույցները: Տեսնենք թե ինչպիսի արդյունք կտա դա:
Իսկ այժմ տեսնենք Երևանյան գունազարդված Անցումներից մեկը.

Sunday, August 8, 2010

Լավագույն Տղերքը Հեռանում են: Ռաուլ և Գուտի , Ֆոտոշարք:

Ու Միայն Երբ նրանք հեռանում են մենք փորձում ենք հիշել այն ամենը ինչ եղել է այս տարիների ընթացքում:
15 Տարի միասին , և դա չհաշված Կանտեռայում անցկացրած տարիները:
Ռաուլ , Գուտի , 2 անձնավորություն ովքեր Իրենց Կյանքի լավագույն տարիները նվիրեցին Հարազատ ակումբին` կողք կողքի 7 և 14 համարները հասան ամենինչի ինչի հնարավոր է հասնել ակումբային ֆուտբոլում: 
Եվ Միասին էլ Հեռացան:
RAUL Gonzalez Blanco   Jose Maria GUTIerres

Friday, August 6, 2010

How to Be Creative in Advertising

Ման գալով youtube-ում ինչ-որ կրեատիվ  հոլովակ , գտա մի շատ հետաքրքիրը , որը դիտելուց հետո կոնկրետ մտահաղացումներ առաջացան մոտս , կոնկետ բաների մասին:
 Այդ մասին երբ կգա ժամանակը , իսկ այժմ վայելեք.
How to Be Creative in Advertising

Monday, August 2, 2010

Armenian Girl (Հայ Աղջիկ) Video Lyrics Download

Մեղրաձորում` ճամբարում ամենալսվող երգն էր Armenian Girl-ը (Հայ Աղջիկ): Ոմանք ասում են որ երգը կատարում են System of a Down (SOAD) խմբի անդամները , կամ նաև կարծիքներ , որ Վահագ Ռաշը:
Իմ համար Կարևորը այն է , որ երգը շատ հաջողված է: Շատ Լավն է ու շատ-շատ մարդկանց համար շատ հարազատ է: Ահա Այդ Երգի բառերը , որոնք Ես եմ երգից գրի առել:
Երգը կարող եք Բեռնել Այստեղից:
Armenian Girl (Հայ Աղջիկ)




Հայ Աղջիկ աննման,
Չկա դեմքիդ Հայի նշան:
Աչքերդ Նաիրյան,
Լցվել են օտարությամբ:
Օտար դաշտերի մեջ փնտրում եմ
Ու՞ր է ծաղիկն իմ Հայկական:
Բայց քամին արդեն տանում է,
Նրանց բուրմունքը Նաիրյան:

Դե զարթնեք Հայ Մայրեր`
Մի թողնեք , որ նրանք կորչեն:
Դե սթափվեք Հայ Հայրեր ,
Ձեր խրատներին նրանք կարոտ են:
Նրանց հոգին դեռ շատ փխրուն է`
Մի նոր բացված ծաղկի նման:
Քամու ուժից նրանք շեղվում են`
Մի անորոշված ուղղությամբ:

Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ
Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ :

Հայ աղջիկ Նաիրյան:
Եթե ես քեզ մի օր տեսնեմ
Սև մազերդ ծածկված:
Գուցե Ես քեզ չճանաչեմ,
Բայց քո հոգին ես հասկանում եմ ,
Չունի աշխարհը քեզ նման:
Ես Քո աչքերի մեջ տեսնում եմ
Իմ մանուշակը հայկական:

Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ
Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ :

Քեզ եմ ես փնտրում իմ Հայ Աղջիկ
(Աչքերս ջուր կտրած) Նաիրյան:
Քեզ եմ Ես հանձնում հանձնում խնդրանքս մոլորված դառնում եմ ,
Քեզ եմ ես փնտրում իմ հայ աղջիկ
(Ճանապարհին հոգնաշ) աննման:
Քեզ եմ Ես հանձնում հանձնում խնդրանքս մոլորված դառնում եմ ,
Փնտրում եմ , փնտրում եմ:

Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ
Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ :



Sunday, August 1, 2010

Լավագույն Տղերքը Հեռանում են` Ռաուլ

Հուլիսի 28-ին մադրիդում անցկացրաց երկար ու ձիգ , սակայն մի ակնթարթ թվող 16 տարիների պատմությունը հասավ մի հետաքրքիր հանգուցալուծման` Արքան հեռացավ , որպեսզի վերադառնա: Այո Նա կվերադառնա , չէ որ ժամանակին նրան առաջարկում էին ցմահ պայմանագիր , հավերժ նրան էր տրվում 7 համարը: Չէ որ նա Ռաուլն է:
Չգիտեմ , ով ոնց է մտածում , ես գտնում եմ , որ նա ճիշտ վարվեց: Շալկեն արեց ամենը որպեսզի Ռաուլը տեղափոխվի կոբալտայինների շարքերը: Իսկ Ռաուլն իր հերթին կանի ամեն ինչ , որպեսզի նոր թիմին հասցնի նոր բարձունքների:
Այդ ամենը քիչ անց: Սեպտեմբերից կսսկսվի Չեմպիոնների Լիգան , չեմ բացառում , որ Շալկեն ու Ռեալը բախտի քմահաճույքով կհայտնվեն նույն խնբում... Դա Վերջը կլինի: Ուղղակի չեմ ուզում պատկերացնեմ:
Իսկ մինչ այդ հիշենք թե ինչ նվաճումների է հասել Ռաուլը.