Երբ Հոկտեմբերի 14-ին գնացինք Վարդան Պետրոսյանի «Ամեն Երկուշաբթի» ներկայացումը դիտելու, երևի թե ներկաներիցս ոչմեկի մտքի ծայրով անգամ չէր կարող անցնել, որ դա Վարդան Պետրոսյանի վերջին ներկայացումն է լինելու:
Ոչ ոք չէր կարող երևակայել, որ մեկ շաբաթ անց Վարդանը կտեղափոխվի հիվանդանոց, նրա մասնակցությամբ ավտովթարում երկու անչափահաս կմանահա:
Հավատալու չի, որ այդ օրը «Ամեն Երկուշաբթի» ներկայացումը վերջինը կարող է լինել: Ուզում եմ հնարավորինս շուտ ամեն ինչ պարզ դառնա, ուզում եմ կրկին Վարդանին տեսնել իրեն հարազատ միջավայրում՝ բեմի վրա, մտահոգ ու վստահ, այն ամենի մեջ ինչ նա անում է:
Հոկտեմբերի 14-ին՝ այդ վերջին ներկայացման հենց վերջում, մի ամբողջ թատրոն, լեփ-լեցուն, հոտնկայս ծափահարում էր Վարդան Պետրոսյանին, ու հոտնկայս երգում նրա հետ: Ես էլ զարմանում էի, թե ինչպես նա կարողացավ մի ամբողջ բազմություն այսպես երգացնել, այսպես միասնական ու հավասար: Ուզում եմ հավատալ, որ նորից կտեսնեմ այդ պատրկերն ու մասնակիցը կլինեմ դրա:
2013-ը ցավայի տարի է մեր մտավորականության համար, կարծես մեզ կրկին գլխատում են, սկսելով հենց անվանի մտակավորականներին, որոնց մեր ազգը սիրում է, որոնց կարող է հավատալ, որոնց համարում է արժեք, և որոնք իրոք Մեր Ազգի համար Արժեք են ներկայացնում իրենց վաստակով ու իրենց մարդկային կերպարով: Չեմ ուզում որ հաջորդ իրադարձությունը լինի...
Երեք ամիս առաջ...
