Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Աշուն. Show all posts
Showing posts with label Աշուն. Show all posts

Thursday, October 14, 2010

Հյուսիսային Անձրևները Շատրվաններն ու Լճերը (Lifetime Blog 200)

Այսօր երեկոյան Երևանում հորդառատ անձրև էր տեղում: Տենց կիսաթրջված ես և Դավիթը Գալստյան քայլում էինք դեպի Օպերայի կանգառ , որպեսզի ուղևորվենք տներով: Մեր ճանապարհն անցնում էր Հյուսիսային Պողոտայով: Քաղաքն երեկոյան համարյա դատարկ էր , անձրևի պատճառով փողոցներում մարդ չկար , ուր մնաց Հյուսիսային Պողոտայում մարդ լիներ էլ չեմ ասում բնակիչների մասին: Բարձրանում էինք Աբովյանի ներքևի հատվածից , և այն առաջին կլոր հատվածը ստիպված եղանք շրջանցել , մի քանի սանտիմետր խորությամբ ձևավորված լճակի պատճառով , առանց այդ էլ լավ թրջված էինք: Անցանք-անցանք մեկ էլ մեզ հոպ: Ի՞նչ ենք տեսնում: Իր Ողջ Հմայքով Մեր առաջ բացվում է Հյուսիսայի Պողոտայի Շատրվանը , որն ամբողջ ամառ չաշխատեց ու մեկ էլ այս աշնանային անձրևոտ օրը որոշեց միանալ և հիացնել շուրջ բոլորը գտնվող բազմահազար ամբոխին իր գեղեցկությամբ:
Ինձ բացեց , բայց նաև ջղայնացա մի քիչ: Ինչպես Դավոն ասաց երբ մտնում էինք Պողոտա «What the Hell?»: Իսկ արդեն Շատրվանի Մոտ հասնելուն պես Դավոին առաջարկեցի նկարավել Շատրվանի կողքին:
 Ոնց որ Եվրոպայում լինի :Դ 
Ահա հենց այսպես էլ գրվեց Բլոգիս 200-րդ Գրառումը: 
Lifetime Blog «Մենք և Մեր Կյանքը»