«Տոտո Էքսպերտ» ամսագրի առաջին համարը լույս տեսավ 2017թ․ Փետրվարին։
Իրականում ամսագիրի առաջին համարը պետք է լույս տեսներ տարների առաջ սակայն ինչ-ինչ պատճառներով այդ գործողությունները ձգվեցին և հասան իրենց կուլմինացիոն պահին արդեն 2017 թ․ փետրվարին։
Դե ինչպես ասում են, ուշ լինի՝ նուշ լինի։ Բարով-խերով լինի։
Չվերածեմ պատմությունս հարսանեկան սեղանի խնջույքի ժամանակ հնչող կենացների հաջորդականության, ու շարունակեմ ասել թե ինչպես ծնվեց հայակական սպորտային իրականության ամենասպասված ամսագիրը։ Իսկ ինչու՞ ամենասպասված, քանի որ նման որակի և նման բովանդակությամբ ամսագիր կարող եմ վստահաբար ասել հայաստանում չի եղել։ Այն եկավ փոխելու Հայկական սպորտային տպագիր մամուլն ու արեց դա։
«Toto Expert» ամսագրի գլխավոր մեխերից մեկն այն է, որ այնտեղ զետեղված են էքսկլյուզիվ նյութեր Հայկական սպորտային իրադարձությունների, դեպքերի ու դեմքերի մասին։ Համաշխարհային սպորտային իրադարձությունների վերլուծություններ և իհարկե այն, որ բոլոր ցանկացողներին «Տոտո Էքսպերտը» կհասնի միանգամայն անվճար։
Ամսագրի առաջին համարին իրոք երկար սպասեցինք ու ամբողջ այն թիմը, որն աշխատեց այս ունիկալ պրոյեկտի վրա ահռելի մեծ եռանդով ու ոգևորությամբ մոտեցավ աշխատանքին մեծ պարտավորվածությամբ ու հասավ հաջողության։
Չեմ ցանկանաա սփոյլ անել բովանդակության մասին պատմելով, ուղղակի կասեմ, որ անպայման պետք է կարդաք և արտահայտեք Ձեր կարծիքն ամսագրի առաջին համարի մասին։
«Տոտո Էքսպերտում» կա նաև անակնկալ ընթերցողների համար։ «Էքսպերտի» յուրաքանչյուր համարում կլինի մեծ պաստառ համաշխարհային սպորտի կամ Հայկական սպորտի դեմքերով։ Պաստառների հանդեպ սերս դեռ մանկուց է եղել։ Ժամանակին նման պաստառներն ամենուրեք էին, իսկ հիմա սպորտային պաստառներ անգամ չգիտեմ թե որտեղից կարելի է գտնել, եթե ոչ ինքնուրույն պատրաստել և պատվիրել։ «Էքսպերտը» գալիս է լրացնելու նաև այդ բացը։
«Toto Expert» ամսագիրը կարող եք գտնել ՏոտոԳեյմինգի խաղադրույքների ընդունման կետերում կամ Երևանի լավագույն սրճարաններում/ռեստորաններում/փաբերում։ Դուք անգամ կարող եք բաժանորդագրվել ամսագիրը ստանալու համար։
TotoExpert կայքի հետ միասին «Toto Expert» ամսագիրը դարձնում է Հայկական սպորտային իրականությունն էլ ավելի հետաքրքիր։
No comments:
Post a Comment