Այ կասեք ինձ ու՞ր կարելի է գնալ հանգստանալու, եթե հոգնել ես ամեն ինչից կամ ուզում ես կտրվել մի քանի օրով սովորական իրավիճակից և տարվա մեջ եզակի շաբաթ-կիրակիներից մեկը նվիրես քեզ հարազատ մարդու ու համ էլ ինչ-որ օրիգինալ բան լինի։
Դե իհարկե այստեղ օգնության կհասնեն Հայաստանի տարբեր բնակավայրերում գտնվող հանգստյան գոտիները, սեյլսբումյան զեղչերը կամ հնարավորությունը հերթական անգամ այցելել Արցախ։
Ծաղկաձո՞ր։ Երբեք։ Դե բա ինչ, գներին նայելով հասկանում ես որ հասարակ մահկանացուներին Ծաղկաձորյան գները միանգամից վանում են ու ստիպում փնտրել այլ ուղղություններ։
Իսկ երիտասարդներին առավել շատ հետաքրքրող ուղղությունը իհարկե Վրաստանն է, Թբիլիսին մասնավորապես, հայերեն ասած Թիֆլիսն էլի։
Դե, Թբիլիսիում լիքը հետաքրքիր իրադարձություններ են լինում՝ համերգներ, փարթիներ, գալիս են թույն դիջեյներ ու խմբեր, վերջ ի վերջո այնտեղ գնալը համ հեշտ ա, համ մատչելի, համ էլ կպած ա համարյա, ու գներն էլ էժան են բացի այդ ամենից։
Դե մենք էլ ասեցինք գնանք մի քիչ ման կգան Թբիլիսիում, չնայած որ այդ ուիքենդին գնացողներին 90 %-ը գնում էին Moderat-ի համերգին, որի մասին ես ցավոք չունեի ոչ մի պատկերացում, մենք ուղղակի շաբաթ կիրակին ալտերնատիվ անց կացնելու միջող գտանք։
Դե Թբիլիս ուղևորվելու մի քանի եղանակ կա Հայաստանից․
Ինքնաթիռով օրինակ, վրացական ավիաուղիների չվերթները Երևան-Թբիլիսի, արագ բայց ոչ այդքան մատչելի։ Այս պարագայում մեր համար չէր։
Գնացքով կարելի էր, ինչու ոչ, բայց դե Թբիլիսի 2 օրով գնալու համար չարժի գնացքով ճամփա ընկնել քանի որ մինչև հասնես հետ գալու ժամանակնա լինելու։ Բայց փոխարենը գնացքը լավ տարբերակ ա ավելի երկար ժամանակով գնաողների ու նրանց համար՝ ովքեր մեծ ընկերական խմբով են գնում Թբիլիսի։
Մեքենայով՝ այս դեպքում սեփական, այլ ոչ տաքսի/մարշրուտկա տարբերակը ամենաիրականն է, մանավանդ, որ մի քանի անգամ գնում ես մեքենայով, արդեն ճանապարհն էլ խնդիր չէ, Թբիլիսին էլ գիտես, իսկ երբ չես հասկանում թե ուր ես մտել նեղլիկ ու իրար շատ նման փողոցներով՝ քեզ օգնության է հասնում GPS-ը maps.me-ով (միշտ նախքան ինչ-որ մի տեղ գնալը, քաշեք այդ երկրի քարտեզը, քանի որ այն աշխատում է առանց ինտերնետ՝ օֆլայն ռեժիմում), եթե իհարկե այն ճիշտ է ու դուք փակուղում չեք հայտնվում այն դեպքում երբ քարտեզի վրա այդ տեղում կա ճանապարհ։
Իսկ Գիշերակացը՞։
Դե դա էլ բավական հեշտ է, booking.com-ը մի հրաշք տեղ է, որտեղ անպայման պետք է գրանցված լինի ստաժով ճամփորդողը։ Քանզի ժամանակի հետ դուք ստանում եք գաղտնի գործարքներ, օգտվում եք զեղչերից ու պրոմոներից։
Վրեջում էլ մի լավ բան եք գրում այն տեղերի մասին որտեղ հանգստացել եք, որ Ձեր պես մարդիկ ամբողջ աշխարհից տեսնեն ու իմանան թե որտեղ են գնում ու ինչի սպասեն։
Ճանապարհ ընկնելով վաղ առավոտյան ժամը 5-ին ակնկալում էինք որ արդեն 10-ին կլինենք Թբիլիսիում։
Առաջին անակնկալը սպասվում էր դեռևս երբ չէր բոլորել մեր ուղևորության 5 կմ-ը։ Ոստիկանության հետ հերթական «ջերմ» զրույցի արդյունքում, ես հրաժարվեցի «ՀՈ» անելուց իսկ իրենք էլ իրենց անհիմն ենթադրություններից թե կարո՞ղ է արդյոք ոգելից․․․ դե ոբշմ հասկացաք էլի․․․ գիշերվա 5-ին, նոր զարթնած աչքերով․․․ոգելի՞ց․․․
Դե այդ 10 րոպեն կոմպենսացնել չհաջողվեց, քանի որ մեր ճանապարհներին էլ ավելի շատ ժամանակ կորցրեցինք։ Վերջին անգամ Թբիլսի էի գնացել օգոստոսին՝ դիտելու Դինամո - ՊԱՕԿ խաղը։ Այդ ժամանակ ճանապարհները բավական լավ վիճակում էին, այնպես որ շատ բողոքելու տեղ չկար, գոնե քշել լինում էր։ Այս անգամ ուղղակի օրհասական վիճակի էր ճանապարհը։ Դիլիջանից Նոյեմբերյան կարող ես հասնել կամ շատ արագ բայց առանց ավտոմեքենա, կամ շատ դանդաղ՝ խնալեյով երկրաթյան նժույգիդ կյանքն ու առողջությունը։
Հնարավոր է իհարկե, որ այդ ամենը ձմեռվա հետևանքներն են, բայց պետք է նաև հաշվի առնել, որ արդեն «սեզոնը բացվել է» և ոչ միայն Հայ, Վրացի զբոսաշրջիկների համար է այդ ճանապարհը ծատ կարևոր այլ նաև այլ՝ 3-րդ երկրների ներկայացուցիչների համար ովքեր ուզում են այցելել այս հարևան պետությունները։ Հետո ուզում ենք տուրիզմ զարգանա, մեզ մոտ էլ գա 6,000,000 զբոսաշրջիկը,մենք էլ ճոխ-ճոխ դիմավորենք դնենք յութուբում՝ սաղ հիացած մնան։ Բայց ավաղ, մենք դեռ կարծես ռմբակոծության տակ մնացած ճանապարհներով ենք երթևեկում․․․
Եվ այդպես մեքենան ջարդելով հասնում ես սահման, որտեղ մեզ դիմավորում է նոր տերմինալը։ Ասեմ, որ առաջին տպավորությունս լավն է, ամեն ինչ արագ ստացվեց, խցանումներ չկային ու լավ էր։ Բայց արդեն Վրացական սահմանի խցանումը հիշեցնում էր երեկոյան 6-ի պիկ ժամի Կոմիտասի պողոտան։ Բայց այդտեղ էլ շատ ժամանակ չկորցրեցինք ու ճամփա բռնեցինք հարթ բետոնով սլանալով դեպի Թբիլիսի։
Եվ հասանք Թբիլիսի, բացվեց եղանակն ու արև շողաց՝ լուսավորելով հնավուրց շենքերի պատերն ու փողոցները, որոնք պահպանվել են այդ քաղաքում, որպես պատմության կենդանի կրողների ու վկաներ։ Ինչը իհարկե չի կարելի ասել Մեր սիրելիլ Երևանի մասին։
Մեր հույրանոցը մի փոքրիկ, բայց շատ հյուրընկալ և հարմարավետ մի վայր էր Հավլաբարի վրա, այնպես որ բացում էիր պատուհանն ու միանգամից տեսնում մետրոն ու հարակից բոլոր փողոցները։ Իդեալական վայր անվերջ ման գալու ու հասնելու բոլոր հայտնի և անհայտ Թբիլիսյան անկյուններ։
Իրականում երկու օրում շատ բան չես կարող տեսնել, իսկ եթե առաջին անգամ չես Թբիլիսիում, ապա առհասարակ շատ հարմար է սիրված տեղերով ևս մեկ անգամ անցնելու համար։ Մոտակայքում է գտնվում նաև Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին։ Որտեղ հանգստայան օրերին համարյա միշտ այցելուներ կան ու համարյա միշտ բոլորը Հայեր են։
Թբիլիսիում գործող Մյուս եկեղեցին Սուրբ Գևորգը այս անգամ չկարողացա այցելել, այնտեղ է գտնվում նաև Սայաթ-Նովայի գերեզմանն ու մի փոքր հեռվում հուշարձանը։
Թբիլիսիից 5 կմ հեռվանալով հայտվում ես «East Point» առևտրի կենտրոնում, մեր լեզվով ասած «մոլում» էլի։ Շատ հետաքրքիր տեղ է, որտեղ խանութները դասավորված են մեծամասամբ առանձին առանձին շինությունների մեջ։ Հետաքրքիր տեղ է, ու հաճելի, մինչև իհարկե քամի չի սկսվում, քանի որ այդ դեպքում մեկ խանութից մյուսը գնալուց սառում ես ու մրսում։
Մյուս Թբիլիսյան հայտնի մոլը «ԼԻԼՈ ՄՈԼ»-ն է։ Լիլո անունը շատ խնդալու է մեր համար, որ մոլի անուն է, բայց ասեմ ավելի՝ մոլն անվանակոչվել է այն թաղամասի անունով, որտեղ այն գտնվում է՝ Լիլո թաղամասում։ Մոլն ավելի շատ իր կառուցվածքով հիշեցնում է մեր հայկական «Բանգլադեշի» շուկան կամ «Առինջ» մոլը։ Այստեղ կա համարյա թե ամեն ինչ, ու գներն էլ բավական ցածր են, Երևանյան գներից ամենաքիչը 500 դրամ ցածր է, յուրաքանչյուր ապրանք, տեսականին էլ բազմազան է։
Եթե հայտնվել ես Վրաստանում անպայման պետք է ուտես վրացական խինկալի և աջարական խաչապուրի։ Առանց դա անելու, չի կարելի հեռանալ վրաստանից, քանի որ դա կլինի ուղղակի խայտառակություն։ Իսկ այն, որ այդ ուտեստները շատ համեղ են պատրաստվում Վրաստանում անվիճելի փաստ է։
Չմոռանամ նշել նաև, որ անպայման ճոպանուղիով բարձրանաք դեպի «Մայր Վրաստանի» արձանը, ընթացքում էլ տեսնեք թե ինչ գեղեցիկ է քաղաքը, առավել գեղեցիկ է երեկոյան, այդ իսկ պատճառով գնացեք ճոպանուղի երեկոյան, այն աշխատում է մինչ 23։00-ն և արժի ընդամենը 2 լարի՝ երկու ուղղությամբ (400-450 դրամ) մեկ անձի համար։
Անպայման անցեք Շարդենի փողոցով և հիացեք Մարջանիշվիլի փողոցի հին ճարտարապետությամբ։ Սուրբ Գևորգ եկեղեցու մոտակայքում են գտնվում նաև թուրքական բաղնիքները, որոնց մոտ չհասած կա մի գեղեցիկ գինու սրճարան «Khareba Winery» անունով, որտեղ ասում են գինի է ըմպել հայտնի գրող Օհրան Փամուկը։ Իսկ բաղնիքներից այն կողմ գտնում է գլխավոր ողորմածիկ ադրբեջանցի շուն Հեյդար Ալիևի կիսանդրին։ Բայց եկեք չխոսենք տհաճ բաներից ավելացնելով միայն, որ պետք է պատրաստ լինեք դիմանալ մետրոյի հոտին, որն այդքան էլ սարսափելի չէ, բայց մեկ է տհաճ է։
Թբիլիսի հաջորդ այցելության ժամանակ անպայման պետք է գնամ «Fabrica»: Այնտեղ դեռ բախտ չի վիճակվել լինել։
Հա ու անպայման, այնպիսի ժամանակահատված եմ գնալու, որ չհամընկնի պարսկական նոր տարու հետ, թե չէ ոնց որ Երևանում լինեինք, շուրջ բոլորը պարսիկներ էին։
Վերջին հորդորս կուղղեմ վարորդներին, ովքեր առաջին անգամ պետք է մեքենայով ուղևորվեն վրաստան։ Սիրելիներս, գույշ եղեք, վայրենավարի վարող վրացիները շատ վտանգավոր են Ձեր և Ձեր մեքենայի առողջության համար։ Իդեպ նաև փողոցն անցնելուց շատ զգույշ պետք է լինեք։ Հարգանք, պատիվ՝ գոյություն չունի մեծամասմբ։
Եվ իհարկե, մի կայանեք մեքենան այնտեղ որտեղ չի կարելի, այլապես սահմանին ստիպված կլինեք վճարել 50 լարի չափով տուգանք։ Գցեք ամրագոտիները ու առհասարակ՝ աշխատեք չխախտել երթևեկության կանոնները։
Երկու արևոտ օր հին ու բարի Թբիլիսիում։ Քաղաքում, որի հետ այդքան շատ կապված հուշեր կան, քաղաք որը միշտ կարող է զարմացնել ու նոր բացահայտումների առիթ դառնալ։
No comments:
Post a Comment