2002-ի ՉԼ եզրափակիչն էր: Երբ Սեսարի վնասվածքից հետո խաղադաշտ մտավ Իկերն ու արեց յան ինչի մասին կխոսենք նրա ֆուտբոլային կարերայի ավարտից շատ տարիներ անց, մենք՝ մադրիդիստներս հակսացանք, որ այս տղան այլևս այն չկողմնորոշվող պատանին չէ, ով չգիտեր մարզաշապիկին գրեր Իկեր, թե Կասիլյաս:
Եվս մեկ դրվագ 2002-ից.
Աշխարհի առաջնության 1/8 երզափակիչ խաղը. Իսպանիա - Իրլանդիա: Երևի Իրլանդացիների բոլոր ժամանակների ամենահզոր կազմնա եղել այդ առաջնությանը: Ռոյ Քին, Ռոբի Քին, Յան Հարթ, Քիլբեյն, Դաֆֆ, Շեի Գիվեն ու մյուսները: Ու Իսպանիա, որտեղ փայլեց Իկեր Կասիլյասը իր ետ մղած երեք 11 մետրանոց հարվածներով: Կարծում եմ պետք է անպայման դիտել այդ դրվագները: Այդ խաղից հետո Իկերի անունով անվանակոչվեց նրա հարազատ թաղամասին փողոցներից մեկը, իսկ համաշխարհային ֆուտբոլը աշխարհի լավագույն դարպասապահի նոր թեկնածու ունեցավ:
25 տարին քիչ ժամանակահատված չի: Կասիլյասը իր կյանքի լավագույն տարիները նվիրեց Ռեալին: Նվիրեց նվիրվելով մինչև վերջ: Այս 25 տարիների ընթացքում նրան հասան համաշխարհային ֆուտբոլի բոլոր դափնիները: Նրա նման երկրորդը Ռեալում երբեք չի լինի ու հարկավոր էլ չէ: Չափից շատ էմոցիաներ....
Ես երևի երջանիկ մարդ եմ, որ բախտ եմ ունեցել հանդիպել Իկերին: Այն էլ երկու անգամ: Առաջին անգամ 12 տարեկան էի, դա հեռավոր 2003-ին էր, տասներկու տարի առաջ: Այդ ժամանակ շատ էի տխրել, որ չի հաջողվել Իկերի հետ նկարվել, թեև ստորագրությունը վերցրել էի: Մտածում էի, տեսնես կլինի մի օր նորից հանդիպեմ: Ու, այո՛, եղավ այդ օրը: 2009 թ. հոկտեմբերի 8-ին Կասիլյասը կրկին Երևանում էր, ու պետք էր ամեն ինչ անել, միայն թե հանդիպել Մադրիդի Սրբին: Այո նա համեստ ու բավական հաճելի անձնավորություն էր: Կասիլյասը, համբերատար ու ժպտերես :)
2009 թ. Հոկտեմբերի 8 Iker Casillas and Robert Markosyan |
Հիմա, երբ Ռեալի ավագը, սանն ու խորհրդանիշը լքում է թիմը... Դժվար է գտնել երախտիքի խոսքեր: Դժվար է ամբողջությամբ արտահայտել այն բոլոր էմոցիաները, որոնք զգում էին նրա ամեն մի սեյվի ժամանակ: Որքան դժվար օրեր ենք տեսել միասին Իկեր: Ինչքան մարզիչներ են փոխվել, իսկ դու մնացել ես Իկեր: Մնացել կանգնած դարպասում, հպարտ ու անսասան: Շնորհակալ ենք:
Մադրիդիստ չեն դառնում, Մադրիդիստ ծնվում են՝ ինպես ծնվել է Իկերը, ինչպես ծնվել է Իկերի ու Սարայի որդին՝ Մարտինը:
Իկեր Կասիլյաս՝ Կաս, Սուրբ Իկեր, San Iker, Saint Iker, Մեր Դարպասապահ, մեր վերջին հույս ու խորրդանիշ: Թող որ դու միշտ հասնես նպատակներիդ ու լինես երջանիկ ու կրկին քո շուրթերից լսենք այդքան բաղձալի բառերը՝ "La Cibeles":
Gracias, Iker, por todo lo realizado. Gracias por ser un símbolo de lo mejor de nuestra historia. Te vas pero no olvidamos que tú perteneces para siempre al corazón del Real Madrid.