«Formula 1»-ի «Marussia» թիմի ավտոարշավորդ ֆրանսիացի Ժյուլ Բիանկին կիրակի կայացած «Ճապոնիայի գրան-պրիի» 46-րդ շրջանի ժամանակ, երբ հորդառատ անձրև էր, չկարողանալով կառավարել բոլիդը բախվեց էվակուցանող տրակտորին, ինչի արդյունքում գլխուղեղի ծանր վնասվածքով՝ ծայրահեղ ծանր, բայց կայուն վիճակում տեղափոխվեց հիվանդանոց: Արդեն երկու օր է Սուզուկայում վթարված Բիանկին պայքարում է կյանքի համար: Նրան վիրահատել են հենց վթարի օրը, որից հետո տեղափոխել ինտենսիվ թրապիայի բաժին:
Հուսանք 25-ամյա խոստումնալից ապագայով երիտասարը կկարողանա հաղթող դուրս գալ կյանքի համար պայքարում և օրերից մի օր կվերադառնա մրցուղի:
Առողջություն Քեզ Ժյուլ Բիանկի:
#ForzaJules #StayStrong
Բիանկիի վթարը հոռուստաեթերում չի հայտնվել: Հեռուստադիտողներին ցուցադրվել է միայն Սուտիլի վթարը, ում բոլիդը մրցուղուց հանելու համար էլ այդտեղ դուրս էր եկել տրակտորը, որին բախվել է Բիանկին: Սակայն Բիանկիի բախման դրվագը ֆիքսել են սիրողական տեսախցկները:
|
#ForzaJules #StayStrong |