Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label վթար. Show all posts
Showing posts with label վթար. Show all posts

Tuesday, October 7, 2014

Ժյուլ Բիանկի. «Կյանքի համար պայքարում»


«Formula 1»-ի «Marussia» թիմի ավտոարշավորդ ֆրանսիացի Ժյուլ Բիանկին կիրակի կայացած «Ճապոնիայի գրան-պրիի» 46-րդ շրջանի ժամանակ, երբ հորդառատ անձրև էր, չկարողանալով կառավարել բոլիդը բախվեց էվակուցանող տրակտորին, ինչի արդյունքում գլխուղեղի ծանր վնասվածքով՝ ծայրահեղ ծանր, բայց կայուն վիճակում տեղափոխվեց հիվանդանոց: Արդեն երկու օր է Սուզուկայում վթարված Բիանկին պայքարում է կյանքի համար: Նրան վիրահատել են հենց վթարի օրը, որից հետո տեղափոխել ինտենսիվ թրապիայի բաժին:



Հուսանք 25-ամյա խոստումնալից ապագայով երիտասարը կկարողանա հաղթող դուրս գալ կյանքի համար պայքարում և օրերից մի օր կվերադառնա մրցուղի:
Առողջություն Քեզ Ժյուլ Բիանկի: 
#ForzaJules #StayStrong



Բիանկիի վթարը հոռուստաեթերում չի հայտնվել: Հեռուստադիտողներին ցուցադրվել է միայն Սուտիլի վթարը, ում բոլիդը մրցուղուց հանելու համար էլ այդտեղ դուրս էր եկել տրակտորը, որին բախվել է Բիանկին: Սակայն Բիանկիի բախման դրվագը ֆիքսել են սիրողական տեսախցկները:

#ForzaJules #StayStrong

Tuesday, April 5, 2011

Ինչպես Տատին Հայաստանին...

օֆ մալուխ-մալուխ
Ինչ մեղք ուներ Տատիկը,
Որ հանդիպեց Մալուխին:
Ու հերիք չի հանդիպեց`
Մի բան էլ նրան կտրեց: 


Բռնեցին խեղճ Տատիկին 
Ու աչկիս կնստացնեն:
Որ չմնան էլ հանկարծ
Հայերն առանց Համացանց...


75-ամյա պղինձ փնտրող Վրացի տատիկն էր մեր բոլոր դժգոհությունների ու պռոբլեմների պատճառը: Ըստ տեղեկությունների հենց նա էր կտրել Եվրոպայից Հայաստան եղով ինտերնետային մալուխը: Ասում են պատահաբար , պղինձ ման գալուց: Հետաքննությունն արդեն իսկ պարզել է , որ Տատիկը գործում էր միայնակ , առանց հանցակիցների: Տատիկին սպառնում է ազատազրկում 1-3 տարով...Խեղճ տաատիկ:


Հ.Գ.
Հեղինակային Իմպրովիզ էր վերևի հատվածը :Դ