Ողջույն Բլոգոսֆերա:
Օրերս ինձ հետ, ավելի շուտ իմ նկարի հետ, կապված բավական խճճված միջադեպը ստիպեց ինձ անդրադառնալ մի ցավոտ թեմայի, որն այսօր ոչ միայն Հայաստանում այն ամբողջ աշխարհում տեղի է ունենում:
Բայց մինչ այդ մի փոքրիկ նախաբան ըստ գործողությունների զարգացման ընթացքի:
Հունիսի 23-ը հանգիստ ընդանում էր իր հունով, ոչ մի առանձնահատուկ բան չխոստանալով: Սովորական աշխատանքային երկուշաբթի՝ իր բոլոր դժվարություններով, weekend-ին կայացած ֆուտբոլների քննարկումներով և աշխատանքային եռուզեռով: Ամեն ինչ իհարկե այդպես էլ պետք է լիներ և լինում էր, մինչ այն պահը երբ զանգ ստացա ընկերուհուցս: Սովորական զանգ, ինչպես ամեն օր, որը լինում է օրեկան մի քանի անգամ մինչ այն պահը երբ կհանդիպենք: Զանգն այդպես էլ կլիներ սովորական, եթե Բարև բառից հետո "Գիտե՞ս որ նկարդ տեղադրել են «hayerov.tv» կայքում ինչ-որ բանակային գրառման տակ"-ի փոխարեն սովորական առօրյա խոսակցություն լիներ:
Բայց արի ու տես, որ ոչ...
Ու սկսվեց մի ամբողջ օր տևող գլխացավանքը: Սկզբում փորձեցի գտնել «hayerov.am» կայքի տվյալները որոնք տանում են դեպի հեռու արտասահման և անհետ կորչում են: Հետո, իմանալով, որ նյութի սկզբաղբնյուրը եղել է «1in.am» կայքը սկսեցինք միջոցներ փնտրել կայքի խմբագրության հետ կապ հաստատելու ուղիներ փնտրել: Մինչ կգտնեինք խմբագրության համարը, զայրույթս թափվեց abcdomain-ի վրա: Չգտնելով իրենց մոտ գրանցված կայքի ղեկավարության ոչ մի նորմալ համար, որին կպատասխանեն, զանգեցի իրենց ու մի քանի լավ խորհուրդներ տվեցի, որոնց վստահ եմ, որ հատատ չեն լսելու:
Իսկ այդ ընթացքում, արդեն գտնվել էր կայքի խմբագրության համարը:
Զանգ Առաջին.
1in - «1in.am» բարև Ձեզ:
Ռոբ - Հիմա որ ասեմ, Ձեզ իրան կրակած Արթուրնա զանգում կհավտա՞ք:
1 - Գիտեք. Ձեր նկարը շատ արագ հեռացվել ա կայքից, մենք տեղյանկ ենք դրա մասին:
Ռ - Որ հեռացվել ա, ես էլ գիտեմ, իսկ են, որ արդեն մոտ 3000 հոգի ինձ Արթուր ա ճանաչում, ով ինքնախեղման միջոցով ցանկացել ա զինվորական ծառայությունից խուսափել, դրա մասին ի՞նչ կասեք:
1 - Գիտեք բոլոր լրատվական կայքերն էլ գուլից են նկարներ քաշում տեղադրում մենք ինչ իմանանք, որ դա Ձեր նկարն է:
Ռ - Նախ Դուք միայն Ձեր լրատվականի համար պատասխան տվեք, մյուսների հետ ինչ գործ ունեք ով ինչ ա անում: Բացի դրանից էլ միհատ հետաքրքրվեք Ձեր քաշած նկարների սկզբնաղբյուրները որոնք են, նոր տեղադրեք...
1 - Նկարը հանվելա, հիմա Ձեր ուզածն ի՞նչ ա:
Ռ - Իմ ուզածն են ա, որ ուշադիր լինեք, ու բացի դրանից էլ, պաշտոնապես ներողություն խնդրեք սխալ նկար տեղադրելու հետ կապված:
1 - Լավ, ես Ձեր խնդրի մասին տեղյակ կպահեմ...
Անցավ մեկ ժամ, զանգահարեցի կրկին: Զանգը փոխանցեցին գլխավոր խմբագրին, որի հետ զրույցն ավելի պրոդուկտիվ ստացվեց: Հաջորդ մեկ ժամվա ընթացքում արդեն «1in.am»-ը ներոխություն խնդրեց իր նախորդ՝ ««Կներեք ինձ». Շարքային Արթուրը կրակել է իր որովայնին ոչ թե ինքնասպան լինելու, այլ չծառայելու համար» նյութում իմ նկարն օգտագործելու համար, սակայն տեղն այլ նկար տեղադրվեց, որում զինծառայող էր, սակայն դեմքը չէր երևում:
Հաջորդ օրը հայտնվեց ևս մեկ կայք՝ «fnews.am», որն իր մոտ copy-paste էր արել «1in.am»-ի նյութը: Երբ իրենք աշխատակցին առավոտ կանուխ զանգեցի քնից հանեցի ու ասեցի, որ հանեն իրենց մոտից իմ նկարն, այդ նույն ժամանակ ասացին, որ «hayerov.tv»-ին իր մոտից արդեն հանել է նկարը, այն բանից հետո, երբ նախորդ երեկոյան իրենց դրել էին Տերմինատորի տեղն ու ասում էին, դուք մեզ չասեք մենք ինչ անենք, ու մինչև ներողություն չխնդրեք մեզ հետ նման կերպ խոսելու համար ոչ մի բան էլ չենք հանելու: Այ սենց առաջին հայացքից դուխով ու բանից անտեղյակ լրատվականներ ունենք ...
Խորհուրդ կտամ նաև այս ամենի վերաբերյալ կարդալ Գեղամի գրառումը, որն իր հերթին կողքից հայացք է ընդհանուր իրավիճակի վերաբերյալ:
Եվս մեկ անգամ կցանկանայի Շնորհակալություն ասել բոլոր նրանց, ովքեր Պայքարեցին այս տգեղ տգիտության դեմ ևս մեկ քայլ կատարելով դեպի գրագետ համացանց: