Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Lichiko. Show all posts
Showing posts with label Lichiko. Show all posts

Sunday, February 21, 2010

Twitter vs Lichiko

Այսօր Ակամայից Մոտս Բլոգային օր ստացվեց: Եկա տուն դաս անելու նպատակով , բայց արի ու տես որ ընկա Բլոգովս ու ամենինչ մոռացվեց (որոշ ժամանակով):

Համարյա Մի տարի է ինչ Ես Օգտվում եմ Twitter-ի ծառայություններց: Ամեն ինչ սկսվեց Barcamp '09-ից որտեղ շատ էր խոսվում այդ նորարարության մասին: Եվ ես որոշեցի փորձել , չնայած նրան , որ ինչպես ամեն նոր բան այն իմ կողմից այդքան էլ չսիրվեց: Սակայն ժամանակի ընթացքում կարողացա հասկանալ իմաստը և այն ճիշտ օգտագործել: Այժմ Twitter-ը Ինտեռնետային կյանքիս Բաղկացուցիչ մասերից մեկն է առանց որի ես այն չեմ պատկերացնում:
Այն այսօր հանդիասնում է ամենաշատ այցելություններ ունեցաղ Սոց. Ցանցերից մեկը: Շատ Հարմար է ցանկացած նոր ինֆորմացիա գտելու համար:


Լիչիկո կամ ինչպես ասում են Ռուսական Twitter:
Կարող եմ Վստահ Ասել որ Այս Ռեսուրսը մեզ Հայերիս ավելի քիչ հայտնի է քան twitter-ը , չնայած նրան ,որ Վերջինս նույնպես մեծ Մասսայականություն չի վայելում Մեզ մոտ:
Ինչ Կարող ենք ասել Lichiko-ի մասին?
Այն ինձ համար բացահայտվեց 2009-ի օգոստոսի սկզբին: Ես Գրանցվեցի այնտեղ սակայն Իմաստ չէի գտնում տվիտտերի առկայության պայմաններում Օգտվել Լիչիկոից:
Սակայն այօր այցելելով Լիչիկո կարծես կարծիքս փոխեցի:
Ասեմ , որ այնտեղ գրեթե բացակայում են Հայերը: Այն նույնպես բավական լայն հնարավորություններ ունի որոշ առավելություններ և թերություններ:


Այժմ տարբերություններ ` Թերություններ և Առավելություններ:
Twitter - Հնարավորություն է Տալիս 140 նիշանոց հաղորդագրություններ հղել Քեզ Հետևողներին (follower): Որոնց նրանք կարող են պատասխանել կրկին 140 նիշի սահմաններում (1 հաղորդագրություն): Twitter-ը հնարավորություն է տալիս միացնել այն մի շարք այնպիսի համակրգերի հետ ինչպիսիք են youtube-ը , facebook-ը և այլն: Այսինքն եթե Դու գործողություն ես Կատարում youtube-ում դա միանգամից կարճ հաղորդագրության տեսքով արտապատկերվում է twitter-ում: Ցանկության դեպքում Այդ Թվիթը գնում հայտնվում է նաև որպես ֆեյսբուքի ստատուս: Սակայն twitter-ը չունի անմիջականորեն նկար բեռնելու հնարավորություն: Չնայած , որ այստեղ նրան օգնությն են Գալիս twitpic և twitgoo համակարգերը որոնց միջոցով դուք Ձեր նույն Լոգինով կարող եք օգտվել այդ համակարգերից , բեռնել նկարներ Ձեր էջ և դա նույպես կհայտնվի twitter-ի էջում:Twitter-ի վերջին նորամուծությունը ` Լիստերը խմբերի պես մի բան են որոնք թույլ են տալիս ստեղծել մի տիրույթ որտեղ կկարողանան արտահայտվել նույն կարծիք ունեցողները: Նշեմ , որ twitter-ից են Օգտվոմ այնպիսի հայտնի անձիք ինչպիսիք են Բիլ Գեյթսը , Բարաք Օբաման , Դմիտրի Մեդվեդևը , ինչպես նաև Համաշխարհային ամենահայտնի լրատվամիջոցներն ու կազմակերպությունները:
Սակայն Սպամը այնտեղ նույնպես քիչ չէ:

Lichiko - Ռեսուրս որը նախատեսված լինելով ռուսաստանի համար գտավ նաև Ինձ :D
Այն Բավական Հարմար է , թույլ է Տալիս կապել այն Twitter-ի հետ ինչի արդյունքնում մենք մտնելով միայն twitter կարող ենք միանգամից 2 տեղում էլ պոստ անել: Այնտեղ կա Նաև Հնարավորություն միացնել Lichiko-ն Livejournal-ի հետ:
Այն Նաը Հնարավորություն է ընձեռում Ձեր Էջում տողադրել նկարներ , անմիջապես հաղորդագրության մեջ տեղադրել նկարներ: Ինշպես Նաև հնարավորություն է տալիս լսելու նախընտրած երաժշտությունը , ունենալ պլեյլիսթեր: