Տարեսկզբին ուժի մեջ մտած օրենքով՝ փողոցային առևտրով զբաղվող անձինք կտուգանվեն մինչև 20000 դրամ (մոտ 44 դոլար), այսինքն՝ գրեթե նրանց ամսվա ողջ եկամտի չափով:
«Առևտրի և ծառայությունների» մասին ՀՀ նոր օրենքը կարգավորում է մրգի, բանջարեղենի և այլ մթերքների փողոցային առևտուրը: Օրենքն անդրադառնում է նաև փողոցներում հեղուկ գազի և սգո պարագաների վաճառքին:
«Տուգանքների չափը բարձրացվել է, որպեսզի մարդիկ ավելի լուրջ վերաբերվեն դրանց»,- բացատրում է քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Կարեն Գևորգյանը:
Իսկ հիմա Իմ կարծիքը այս ամենի մասին.
Մեր կառավարությունը երևի կամ չի հասկանում , կամ էլ լավ էլ հասկանումա , բայց մեկա անում ա այն ինչ մեր ժողովրդի ամենասովորական խավին կբերի սովի դուռը:
Մեր երկիրը չկա էնքան , որ փողոցային առևտուր չլինի , էտ առևտուրը մի ստվար զանգվածի ապրուսի միջոց ա , մենք Եվրապա չենք , որ փողոցային առևտուր չլինի , մենք պետություն ենք , որը դեռ շատ ուն ի մինչև եվրոպա դառնալը: Ու եթե սենց Շարունակվի էտ եվրոպական հայաստանը կտենան Մենակ նրնաք ովքեր օրենքներ են հանում իրանց-իրանց:
Փողոցային առևտրի կասեցումը և ինչ-որ վայրեր տեղափոխելու գաղափարը միայն կլցնի մի քանի հոգու գրպանը իսկ սովորական քաղաքացին կմնա Կոտրված Տաշտակի արջև:
Չի կարելի նման բան թույլ տալ , մենք պետք է շարժվենք Մեր երկրին բնորոշ քաղաքականությամբ այլ ոչ թե Եվրոպական երկրներին բնորոշ գործելաոճով: Վաղ է դեռ Եվրոպական երկրնրի հետ ոտք գցելու համար , մանավանդ նման հարցերում , որոնք ազգային առանձնահատուկ խնդիր է հանդիսանում:
