Նայեցի վերջապես Խավարումը: Նորալուսնից , որ հազար գլուխ հետաքրքիր էր: Կամ էլ այնքան էր Նորալուսինը ձանձրացնող , որ այդ պատճառով այս մի մասը հետաքրքիր թվաց:
Ասեմ սենց , Ես միշտ էլ գիտեի , որ Ջեյքը տականք ա :Ճ Բայց չէի պատկերացնում , որ էտ կարգի: Հա ինքը Բելլային սիրում ա , բայց արդյո՞ք ճիշտա տենց վարվելը: Ինձ են պահը Դուր եկավ , որ Էդվարդն ու Ջեյքը նստած խոսում են իրար հետ , Էդվարդը պատրաստ ա ընդունել Ջեյքին որպես ընկեր , իսկ են Գայլանմանը չի կարա... կարողա ճիշտա անում , ու չպիտի կանգ առնի միչև չհասնի իր ուզածին: Նույնիսկ Համոզեց Բելլային , որ Ինքը Սիրումա Ջեյքին: Բայց նման ստոր ձևո՞վ:
Բայց ամենակայֆը , դու էլ ես քեզ լավ զգում այն պահին երբ Կալլեններն ու Գայլերը միասին փշրում թողում են , բառիս բուն իմաստով , ետ նորընծա արնախումներին:
Բայց ինչ ուզում եք ասեք , Ֆիլմի ամենահավեսով կերպարը Չարլին ա: Բոմբ ա , չգիտեմ հումորները , պահվածքը...
Ամենաոճային ու ազդեցիք կերպարը ըստ իս Կարլ Լայն է:
Իսկ ամենատականք ու Չուզողը են շեկ մազերով Վալտորի աղջիկն ա , են որ սաղին անկապ անիմաստ ցավ ա պատճառում: Իմ խորին համոզմամբ ինքը Էդվարդին ա սիրահաված դրա համար ա այդքան վառված Բելլայից:
Մի Խոսքով Շատ Լավ , հետաքրքիր Ֆիլմ ա ստացվել: Դիտեք և կիսվեք կարծիքներով:
Ու հիշեք.
«Ամենինչ Սկսվում է Ընտրությունից...»
"twilight saga: eclipse"





