Այսօր մեկնարկեց Barcamp Yerevan 2016-ը, որին սպասել էինք ուղիղ մեկ տարի: Իհարկե ես էլ եմ այն կարծիքին, որ Բարքեմփն IT և New Media ոլորտի ամենասպասված միջոցառումն է: Մենք ենք Բարքեմփն այդպիսին դարձրել՝ մեր հետաքրքրվածությամբ և ներկայությամբ:

Հետաքրքիր էր նաև «wix»-ի մասին պատմող պրեզենտացիան, որի ժամանակ օրինակով ցույց տրվեց թե ինչպես կարելի է շատ արագ կայք ունենալ «wix»-ի միջոցով, առանձին դոմեյնի վրա:
Անձամբ ես այս տարի հավանաբար չեմ ներկայացնի ինչ-որ մի բան, չնայած ով իմանա, կարողա մի բան մոգոնեմ՝ գիշերն առջևում է :)
BarcampEVN16-ի թերևս ամենաքննարկած թեման դեռևս Yandex «Taxi»-ի մուտքն է հայաստան, որի փաստացի մեկնարկին հավանաբար հաշված շաբաթներ են մնացել: Այն առայժմ կգործի միայն Երևանի տարածքում, մաքսիմում մինչև Զվարթնոց օդանավակայան կհասցնեն Ձեզ Յանդեքս Տաքսիյով :)
![]() |
Яндекс Такси-ն Ռուսաստանում |
Яндекс Такси-ի Հայաստանյան շուկայում հայտնվելու մասին լուրն անմիջապես հայտնվեց բոլոր տեսակի լրատվական կայքերի ուշադրության կենտրոնում: Գլխավոր «մեխը» ըստ լրատվականների այն է, որ Յանդեքս Տաքսիի մինիմալ ուղեվարձը լինելու է՝ «100 դրամ»: Բայց մի տեսակ հավատս չի գալիս: Նախ՝ պրեզենտացիայի ժամանակ ոչ մի խոսք չի գնացել ՄԻՆԻՄԱԼ ուղեվարձի մասին՝ ընդմենն ասվել է, որ առաջին 1-2 կիլոմետրը կարժենա 100 դրամ, որից հետո յուրաքանչյուր կիլոմետրը կրկին կլինի 100ական դրամ: Ստացվում է, որ մեկ-երկու կանգառ գնալու համար կարելի է կանչել Յանդեքս տաքսի և տալ ընդամենը 100 դրամ: Տեսնես ո՞վ է համաձայնվելու քշել այդ պայմաններով: Կարծում եմ ցանկացողներն այդքան էլ շատ չեն լինի, քանի որ ձեռք չի տա: Այդ իսկ պատճառով հակված եմ մտածել, որ ամեն դեպքում գոնե մոտ 300 դրամ մինիմալ ուղևարձ այնուամենայնիվ կունենա Յանդեքս Տաքսին, իսկ այն ինչ հասկացել են մեր լրատվականները մի փոքր կասկածի տեղիք է տալիս: Յանդեքս Տաքսին ըստ կանխատեսման առաջին մեկ տարին բացարձակ շահույթ չի հետապնդի: Այն կունենա առանձին քարտեզ, կտարբերվի իր մոտեցմամբ ու մատուցմամբ:
Դե ինչ մի փոքր սպասենք և կտեսնենք արդյոք կհաջողվի «Yandex Taxi»-ին մրցակցել «gg taxi»-ի «Mobi Taxi»-ի «TaxoLine»-ի հետ թե ոչ:
No comments:
Post a Comment