Մառախլապատ Ալբիոնում 2015-2016 մրցաշրջանը
հետաքրքիր է դասավորվում: Անգիական գրանդերից երկուսը չափազանց անհաջող ելույթների
արդյունքում կորցրեցին իրենց մարզիչներին: Ի տարբերություն նրա, որ «Չելսիում» շատ
աղմուկ հանեց Մոուրինյոի հեռանալը քանց թե Գուս Հիդինգի գալստյանը, ապա «Լիվերպուլում»
Կլոպի նշանակումը շատ ավելի մեծ արձագանք ստացավ: Թե՛ Լոնդոնում, թե՛ Լիվերպուլում
թիմի ղեկավարները գնացին ծայրահեղ քայլի, քանի որ այլ ելք չկար: Մարզիչները չէին արդարացնում
սպասելիքները: Մանչեսթերում երևում է կամ չափից դուրս լավատես են, կամ ոչ այդքան ամբիցիոզ,
ինչը կարծում եմ անհնարին է:
Յունայթեդը շարունակում է գլորվել անդունդը.
Չզարմանք, որ ասեմ թե Դեվիդ Մոյեսի «Յունայթեդն»
ավելի արդյունավետ խաղ էր ցուցադրում քան Վան Գալինը: Այո՛ դա այդպես է: Մոյեսին չէր
քլնգում միայն ամենաալարկոտը, բայց արի ու տես որ Վան Գալն ավելի «հեռուն» է գնացել: 23 տուրերից հետո (29.01.16 հոդվածը գրելու պահին)
«Յունայթեդը» վաստակել է ըդնամենը 37 միավոր իր ակտիվում ունենալով ընդամենը 10 հաղթանակ,
որոնք էլ իրենց հերթին ոչ այնքան տպավորիչ են: Կարծես «Մանչի» խաղացողները մոռացել
են թե ինչպես է պետք գոլեր խփել: Մեկ խաղում նրանք միջինում խփում են 1,22 գոլ: Մինչ
այս երբևիցե գրանցված վատագույն ցուցանիշը եղել 1,53: Իսկ ո՞վ է Յունայթեդի լավագույն
ռմբարկուն. Ուեյն Ռունին, որքան էլ դա զարմանալի է այն էլ 6 խփած գոլով: Գոլահարների
պակասը զգացնել է տալիս: Կարծում եմ Վան Գալը ամեն անգամ զայրանում է լսելով, որ Դի
Մարիան կամ Չիչարիտոն հերթական գոլերն են խփել իրենց ներկայիս ակումբներում: Երկուսն
էլ հիանալի մրցաշրջան են անց կացնում և դեռ շատ գոլեր կխփեն, բայց ցավոք ոչ «Յունայթեդի»
համար և դա առաջին հերթին Վան Գալի և իր «Փիլիսոփայության» պատճառով: Ձմռանը Վան Գալը
«Դորտմունդից» վերադարձրեց Յանուզային, մի՞ թե Վան Գալի վերջին հույսը Դորտմունդում
ձախողված Յանուզայն է:
«Օլդ Թրեֆորդն» այլևս առաջվանը չէ.
Հիմնականում աշխատում եմ դիտել
ԱՊԼ-ի հանդիպումները, քանի որ այն իր դիտարժանությամբ առանձնանում է մնացած առաջնություններից:
«Յունայթեդի» հանդիպումները մի փոքր ավելի հետաքրքրությամբ, միգուցե պատճառն այն է,
որ Յունայթեդի մի շարք խաղացողներ հանդես են եկել նաև «Ռեալի» կազմում:
Միշտ հիացել
եմ «Կարմիր Սատանաների» խաղով, սակայն ոչ այս տարի: Ժամանակին «Օլդ Թրեֆորդում» Յունայթեդի
հետ ոչ-ոքի խաղալը կարող էր որպես հերոսություն դիտվել: Այժմ նույնիսկ մրցակիցների
հաղթանակները Մանչեսթերի հարկի տակ այդքան էլ տպավորություն չեն թողնում. «Ի՞նչ է որ,
արդեն սովորական երևույթ է»: Դի՞տել եք «Լիվերպուլի» հետ հանդիպման առաջին խաղակեսը:
Ես դիտել եմ, մեր բակում ավելի շատ ճիշտ փոխանցում են կատարում մինչ գնդակը կորցնելը
քանց «Յունայթեդում»: Ես դա վատ մտքով չեմ ասում, բնավ: Ի՞սկ «Սաութհեմփթոնի» հետ խաղը:
Պարտվել տանը 0-1 75,408 հանդիսականների աչքի առաջ: Չէ-չէ հնարավոր է աչքերի քանակը
եղել մի փոքր ավելի քիչ, ասենք 73450 զույգ, իսկ գիտեք ինչու՞: Երկրպագուները սկսել
են ձանձրույթից քնել «Յունայթեդի» խաղերի ժամանակ: Դա արդեն սովորական երևույթ է դարձել,
խաղերի ռեժիսյորներն անպայման ցույց կտան քնած երկրպագուների:
Ավելի լավ է քնեն, քանց թե տեսնեն թե ինչպես
է փոխարինման մտած Չարլի Օսթինը 87-րդ րոպեյին գրավում Դե Խեայի պաշտպանած դարպասը:
Խաղն իրոք այնքան անհետաքրքիր էր, որ ամենահիշարժան պահը դա փոքրիկ «Մկնիկի» խաղադաշտում
վազվզելն էր: Մկնիկը ուղիղ 10 վայրկյանով դարձավ Բրիտանիայի ամենահայտնի մկնիկը: Ոմանք
նույնիսկ կատակում էին որ դա «Օլդ Թրեֆորդում» տեղի ունեցած ամենանշանակալից իրադարձույթունն
էր վերջին երկու տարիների ընթացքում, ոմանք էլ առաջարկում էին Թվիթթերյան էջ բացել
«Օլդ Թրեֆորդի» փոքրիկ բնակչի համար:
In the long run, the mouse will stay at old Trafford and LVG will get sacked. #MUFC pic.twitter.com/6Q9MRqomtB
— El Phenom (@mejar412) January 23, 2016
Անգամ Մադրիդում չհանդուրժեցին.
Լինելով Ռեալի երկրպագու զարմանում եմ, որ
անգամ «Մադրիդում» Բենիտեսին այդքան չհանդուրժեցին, որքան Վան Գալին հանդուրժում են
«Մանչեսթերում»: Ես սովոր եմ, որ «Յունայթեդը» հաղթում է, որ «Յունայթեդը» առաջին հորիզոնականներն
է զբաղեցնում և լավագույների շարքում է: Ես հիացել եմ Սեր Ալեքսի «Յունայթեդով»: Ես
ուզում կրկին տեսնել ուժեղ և հզոր «Յունայթեդ»: Չեմ հասկանում ինչպես է Սեր Ալեքսը
կարողանում հանգստությամբ հետևել տրիբունայից թե ինչ են անում իր այսքան տարիների ընթացքում
ստեղծած՝ կերտած թիմի հետ: Ափսոս է... Glory Glory Man United !!
Հ.Գ.
Չեմ սիրում մեջ բերել Դեիգո Մարդաոնայի խոսքերը
սակայն նա մի առիթով ասել է. «Չեմ սիրում Վան Գալին, նա մոտ է Սատանայի հետ ինչպես
ոչ-ոք»