Լինումա չէ որ ճռիկ արևին մեքենայով մի տեղ ես գնում, օդափոխիչը միացնում ես պատուհանները փակում, սկզբից շոգից ես մեռնում են հույսով, որ հեսա կսկսի մեղմ զեփյուռ փչել այդ հրաշք անցքերից բայց տենց էլ չես համբերում, կամ որ համբերում ես դաժե մտքումդ սկսում են ծախսված բենզինի լիտրերը պտտվել ու վերջի վերջո վերադառնում ես էկոնոմ ռեժիմի ու պատուհաննեևը բացում օդափոխիչն անջատում: Մեկա շոգ ա, շանս չկա: Արև խփումա, սկվազնյակը խաղումա, ղեկը ենքան ա տաքացել, որ քեզ թվումա տաք-տաք պեռաժկի ես ուտում ոչ թե մեքենա քշում: Ասֆալտից բուղ ա դուրս գալիս, երկնքից կրակ ա թափվում... մի խոսկով միհատ արևելյան օազիս վիճակ ա... ու երբ հասնում ես տեղ անապատում լճի պես մի ազատ ծառ ես տեսնում, որի տակ ոչ մեքենա կա կանգնած, ոչ շուն-կատու կամ այլ ընտանի կենդանի կա հանգրվանած: Ասում ես ջաաաաան ու հայ դա, քշում ընտանի նժույգդ ուղիղ այդ ծառի տակ, են հույսով, որ դե միքիչ հովի տակ կանգնի մեր ախպերը: Համ հետո հով կլինի համել հով կլինի, դրանից են կողմ ինչ-որ փաստարկ բերելը ամենաքիչը մելչնիկություն կլիներ:
նկարը՝ Kavkazweb |
Ու գնում ես քո գործերով... անցնում ա մի քանի ժամ: Դու գիտես, որ հեսա գնաս նստելու ես հով մեքենադ, վայելելու ճանապարհն ու ամառային շոգ երեկոն միգուցե այդքան դառը չթվա քեզ...
Դուրս ես գալիս ու...
Ու լինում ա չէ, են որ ասում են զակոն պոդլսծի: Ուրեմն ես պոդլսծի օրենքը ունի մի քանի կետ, ով չգիտի ասեմ իմացեք էլի: Պոդլսծի առաջին ու ամենակարևոր` հաճախ հանդիպող կետը ավտոմոբիլիստների համար դա երբ մեքենադ նոր ես լվացել անպայման անձրև ա գալիս, ու կապ չունի թե դրսում ինչ տարվա եղանակ ա կամ օրվա որ ժամն ա: Անպայման անձրև կգա... տեսնես ֆուտբոլային տոտալիզատորներում տենց գործակից կա, որ խաղը կանցնի անձրևային եղանակի ներքո: Բա լիներ էլի, մի երկու հազար մեքենա լվալուն ես տալիս, մի այդքան էլ ստավկում ու գոնե ավտոլվացման փողը կհանես, խիղճդ էլ հանգիստ կլինի: Բայց չէ, Երնեկ չէր անձրև գար ես անգամ...
Պոդլսծի ամենահաճախ հանդիպող երկրորդ օրենքը լինում ա արտաթորանքի տեսքով, սենց փոքր-մոքր հիմնականում մանրապճեղ թռչող կենդանիների կերտած ու որպես կանոն լղոզված մեքենայի նոր լվացած պարբրիսին... բայց պատկերացրեք, որ դա էլ չարյաց փոքրագույնն ա, իրոք դա ձեզ շատ ահավոր կթվա մինչև այն պահը երբ հանդիպեք Պոդլսծի երրորդ օրենքին: Դե պատկերացրեք, այ տենց փորացավ կպած մի երամ ա անցնում ձեր մեքենայի վրայով ու կարիքները հոգում հենց ձեր մեքենայի վրա: Չէ բայց ես էլ էտ դեպքը չի ցավոք...
Ուրեմն երբ ուրախանում ես որ մեքենան հով տեղ ես կանգնացնել նախ և առաջ նայի թե ինչ ծառի տակ ես կանգնացրել մեքենադ, որովհետև այդ բնության հրաշքները որոնք մեզ ապահովում են թթվածնով շատ հաճախ լինում են նաև բերքատու թթի ծառեր: Թութ տեսե՞լ եք: Իսկ կպե՞լ եք: Դուք թութ կերած էլ կլինեք: Համով ա չէ, քաղցրություն ա միհատ, բավականություն: Դե ուրեմն պատկերացրեք թե ոնց ա էտ սաղ քղցրությունը հանգրվանել մեքենայիս վրա: Հո մի համով տեսարան չի, ոնց որ հատուկ թութ թափ տալու եկած լինեի ուղղակի տենց միամիտ շորը մոռացել էիմք, ասեցի, չյորտ ս նիմ թափ տվեք մեքենայի վրա մեկա մաքուրա նոր եմ լվացել հանգիստ կուտենք հետո: Արա դե չի լինում սենց էլի... մենակ մեր քաղաքում կարա ցերեկվա ժեշտ ծռող արևից հետո երեկոյան նենց քամի անի, որ մեքենան դառնա թթի ֆռեշի ապառատ... Կամ այ մարդիկ՝ թթատերեր, ես ձեր ցավը տանեմ, ես ձեր պտղատու ծառը թափ տամ, որ չէիք ուտելու էտ թութը, խի էիք տնկում, որ ծառն էլ... բա ափսոս չի էտ քաղցրությունը պարբրիսիս ծեփված: Մի խոսքով նեռվերդ անջատում, միացնում ջրի պզզիկները ու բարև երջանկություն ես քեզ սպասում էի... այո, պրծնում ա ջուրն ու ողջ քաղցրությունը մնում ա պարբրիսինն ծեփռտված բերնադ էլ բաց ... բաց մի այլ տիպի վատ ստեղծագործ մտքով...
Մի խոսքով առակս ինչ կցուցանե... ամեն կայանատեղի չի, որ եթե կարմիր գիծ ու կամեռա չկա ուրեմն տեղ ձեզ չեն քաշելու եթե դա նույնիսկ շենքի բակ ա կամ չոլի մեջտեղ...