Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:▼
▼
Wednesday, June 26, 2013
Saturday, June 22, 2013
FairWind "Summer Jam", June 27, "STOP" club
FairWind |
Վերջապե՜ս
Երկար դադարից հետո, հունիսի 27-ին տեղի կունենա FairWind երգի ու պարի անսամբլի համերգը: Ամառային տրամադրությամբ համերգին կհնչեն մի շարք հին ու շատ–շատ նոր, ուրախ, տժալու, պարելու ու "կայֆոդ" երգեր:Արդեն ահագին ժամանակ է ինչ խմբի տղաները միասնաբար չեն հանդիպել իրենց սիրելի երկրպագուներին, և այդ իսկ պատճառով, չխախտելով հին ավանդույթները, բոլորս մի մարդու նման հանդիպում ենք սիրված "Ստոպ" ռեստորանային համալիրում, որտեղ դուք ականատեսը կլինեք մի հրաշագեղ և տժիկաշատ համերգի :)))
Այսպիսով, ամսի 27–ին զինվում ենք պոզիԾիվագույն տրամադրությամբ, հագնում ենք ամենահարմար կոշիկները/որ հեշտ պարեք/, մի երկու օր շուտ սկսում եք կարագ կուլ տալ /որ շատ խմեք/ ու գալիս եք միասին ուրախանանք:
Friday, June 21, 2013
Help for Stella Araqelyan
Ստելլա Առաքելյան |
Նրա ծնողները՝ Իռենան և Լևոնը,ինչպես նաև բոլոր բարեկամները օգտագործելով իրենց ամբողջ ունեցվածքը ուղարկեցին Ստելլային և նրան ուղեկցող մորը բուժում ստանալու Քլիվլենդի կլինիկա: Նոր ախտորոշիչ միջոցառումները ցուց են տվել,որ Ստելլայի բուժման ծախսերը մի քանի անգամ կգերազանցեն այն գումարը,որը նախատեսված էր,նունիսկ կլինիկայի կողմից զեղչի առկայության դեպքում:
Այս նորությունը ևս մի ցնցում էր Իռենայի և Լևոնի համար: Այժմ մենք բոլորս փորձում ենք կապ հաստատել բարեգործական կազմակերպությունների հետ: Ստելլան և իր մայրիկը այժմ բնակվում են Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցուն կից տանը,որը պատկանում է Քլիվլենդյան հայկական համայնքին:
Labels:
facebook,
Բարեգործություն,
Լեյկեմիա,
Հաշվեհամար,
հիվանդություն,
Ստելլա Առքելյան,
Օգնություն,
Ֆեյսբուք
Sunday, June 16, 2013
Մեկնարկեց Կոնֆեդերացիաների Գավաթը
Այսօր Բրազիլիայում մեկնարկեց Կոնֆեդերացիաների գավաթը:
Ինչպես հավանաբար գիտեք, մասնակից թիմերը բաժանվել են երկու ենթախմբի: "Ա" խմբում կիսաերափակչի ուղեգրերի համար կպայքարեն՝ Բրազիլիան, Ճապոնիան, Մեքսիկան և Իտալիան, իսկ "Բ" խմբում Իսպանիան, Ուրուգվայը, Թաիթին և Նիգերիան:
2014 թվականին կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ գլխավոր ստուգատեսի բացման հանդիպման ժամանակ մրցեցին Բրազիլիայի և Ճապոնիայի հավաքական թիմերը, նշեմ որ այս թիմերի նախորդ հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի 2-2: Այսօր բրազիլացիները անշուշտ շատ ավելի լավ խաղ ցուցադրեցին քան ճապոնացիները: Ամբողջությամբ տիրելով նախաձեռնությանը և իրացնելու գոլին պահերից երեքը կարողացան վստահ հաղթանակ տանել համապատասխանաբար 3-0 հաշվով:
Գոլերի հեղինակներն դարձան. Նեյմար 3', Պաուլինյո 48', Ժո 90+3':

Brasil,
football,
Japan,
Բրազիլի 2013,
Բրազիլիա,
Կոնֆեդերացիաների գավաթ,
Ճապոնիա,
Նեյմար,
Ֆուտբոլ
Sunday, June 9, 2013
ՀԴՄ Կտրոնների Մայիս Ամսվա Խաղարկություն
Շահող Թվերն են.
59505019Հունիսի 8-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների մայիս ամսվա խաղարկությունը:
Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: