Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:▼
▼
Sunday, February 28, 2010
The Beautified Project Live
Rockstar Ամսագրի Շնորհանդես
Labels:
by Robbie,
Meetings,
Music,
News,
The Beautified Project,
youtube,
անց ու դարձ,
Իմ Բլոգ,
ԿՅԱՆՔ,
Հայաստան
Saturday, February 27, 2010
ROCKSTAR Armenia
Այսօր Կայացավ Այդքան Սպասված ROCKSTAR Նոր ամսագրի շնորհանդեսը:
Ասեմ որ Շնորհանդեսն անցավ շատ լավ , ուրախ , տոնական մտնոլորտում , Բոլորը Ուրախանում Պարում և Իհարկե կարդում էին Ռոք Սթար:
Կարծում եմ այս Ամսագրի ստեղծումը մեծ Իրադարձություն է հայ Ռոքերների համար:
Այժմ նրանք էլ կունենան անսագիր , որը կանդրադառնա հենց Ռոք-ին ու թե Հայկական , և թե արտասահմանյան:
Այն Մատչելի է կարծում եմ և ամսեկան 300 դրամ գինը ուղղակի չլսված է նման ամսագրի համար: Այնտեղ նաև տեղ կգտնեն Գալիք ամսվա Երևանյան Ռոք իրադարցություննեըը , որանց մասին կկարողանաք տեղեկանալ , թե որտեղ և երբ նրանք տեղի կունենան:
Շուտով նաև կգործի Ռոք Սթարի անգլալեզու կայքը:
Առաջին իսկ էջը բացելով , Ես արդեն իսկ գտա իմ համար բավակնին ինֆորմացիա:
Դա Խոսում է թերթը ստեղծողների ժամանակի հետ քայլելու մասին:
Շնորհանդեսին Ելույթ ունեցավ "the beautified project" Ռոք Խումբը , որը անասելի Լավ տրամադրություն հաղորդեց հավաքվածնորին: (Մոտ օրերս կտեղադրեմ
Հոլովակը որը նկարահանել եմ այնտեղ)
Labels:
by Robbie,
Meetings,
Music,
News,
The Beautified Project,
անց ու դարձ,
ԿՅԱՆՔ,
Հայաստան
Tuesday, February 23, 2010
Ararat FM "Սահադաշտ"
Իսկ Դուք երբևիցե գնացե՞լ եք սահադաշտ 54 Հոգով (Միայն Սահողներին նկատի ունեմ):
Իսկ Մենք Գնացել ենք:
Արարատ ՖՄ-ի հերթական Հավաքը անցավ Սահադաշտում:
Շաաաատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք, շատ-շատ: Ամենից հետաքրքիրը այն էր , որ սահադշտում միայն մենք էինք մի ամբողջ ժամ:
Ներկայացնում եմ ձեր ուշադրությանը տեսահոլովակը:
Sunday, February 21, 2010
Twitter vs Lichiko
Այսօր Ակամայից Մոտս Բլոգային օր ստացվեց: Եկա տուն դաս անելու նպատակով , բայց արի ու տես որ ընկա Բլոգովս ու ամենինչ մոռացվեց (որոշ ժամանակով):
Համարյա Մի տարի է ինչ Ես Օգտվում եմ Twitter-ի ծառայություններց: Ամեն ինչ սկսվեց Barcamp '09-ից որտեղ շատ էր խոսվում այդ նորարարության մասին: Եվ ես որոշեցի փորձել , չնայած նրան , որ ինչպես ամեն նոր բան այն իմ կողմից այդքան էլ չսիրվեց: Սակայն ժամանակի ընթացքում կարողացա հասկանալ իմաստը և այն ճիշտ օգտագործել: Այժմ Twitter-ը Ինտեռնետային կյանքիս Բաղկացուցիչ մասերից մեկն է առանց որի ես այն չեմ պատկերացնում:
Այն այսօր հանդիասնում է ամենաշատ այցելություններ ունեցաղ Սոց. Ցանցերից մեկը: Շատ Հարմար է ցանկացած նոր ինֆորմացիա գտելու համար:
Լիչիկո կամ ինչպես ասում են Ռուսական Twitter:
Կարող եմ Վստահ Ասել որ Այս Ռեսուրսը մեզ Հայերիս ավելի քիչ հայտնի է քան twitter-ը , չնայած նրան ,որ Վերջինս նույնպես մեծ Մասսայականություն չի վայելում Մեզ մոտ:
Այն ինձ համար բացահայտվեց 2009-ի օգոստոսի սկզբին: Ես Գրանցվեցի այնտեղ սակայն Իմաստ չէի գտնում տվիտտերի առկայության պայմաններում Օգտվել Լիչիկոից:
Սակայն այօր այցելելով Լիչիկո կարծես կարծիքս փոխեցի:
Ասեմ , որ այնտեղ գրեթե բացակայում են Հայերը: Այն նույնպես բավական լայն հնարավորություններ ունի որոշ առավելություններ և թերություններ:
Twitter - Հնարավորություն է Տալիս 140 նիշանոց հաղորդագրություններ հղել Քեզ Հետևողներին (follower): Որոնց նրանք կարող են պատասխանել կրկին 140 նիշի սահմաններում (1 հաղորդագրություն): Twitter-ը հնարավորություն է տալիս միացնել այն մի շարք այնպիսի համակրգերի հետ ինչպիսիք են youtube-ը , facebook-ը և այլն: Այսինքն եթե Դու գործողություն ես Կատարում youtube-ում դա միանգամից կարճ հաղորդագրության տեսքով արտապատկերվում է twitter-ում: Ցանկության դեպքում Այդ Թվիթը գնում հայտնվում է նաև որպես ֆեյսբուքի ստատուս: Սակայն twitter-ը չունի անմիջականորեն նկար բեռնելու հնարավորություն: Չնայած , որ այստեղ նրան օգնությն են Գալիս twitpic և twitgoo համակարգերը որոնց միջոցով դուք Ձեր նույն Լոգինով կարող եք օգտվել այդ համակարգերից , բեռնել նկարներ Ձեր էջ և դա նույպես կհայտնվի twitter-ի էջում:Twitter-ի վերջին նորամուծությունը ` Լիստերը խմբերի պես մի բան են որոնք թույլ են տալիս ստեղծել մի տիրույթ որտեղ կկարողանան արտահայտվել նույն կարծիք ունեցողները: Նշեմ , որ twitter-ից են Օգտվոմ այնպիսի հայտնի անձիք ինչպիսիք են Բիլ Գեյթսը , Բարաք Օբաման , Դմիտրի Մեդվեդևը , ինչպես նաև Համաշխարհային ամենահայտնի լրատվամիջոցներն ու կազմակերպությունները:
Սակայն Սպամը այնտեղ նույնպես քիչ չէ:
Lichiko - Ռեսուրս որը նախատեսված լինելով ռուսաստանի համար գտավ նաև Ինձ :D
Այն Բավական Հարմար է , թույլ է Տալիս կապել այն Twitter-ի հետ ինչի արդյունքնում մենք մտնելով միայն twitter կարող ենք միանգամից 2 տեղում էլ պոստ անել: Այնտեղ կա Նաև Հնարավորություն միացնել Lichiko-ն Livejournal-ի հետ:
Այն Նաը Հնարավորություն է ընձեռում Ձեր Էջում տողադրել նկարներ , անմիջապես հաղորդագրության մեջ տեղադրել նկարներ: Ինշպես Նաև հնարավորություն է տալիս լսելու նախընտրած երաժշտությունը , ունենալ պլեյլիսթեր:
Saturday, February 13, 2010
Мой Кровавый Валентин
Այո Այո Արդեն Այսոր Սուրբ Վալենտինի Օրն են Նշում Հազարավոր Զույգեր Հայաստանում և Ամբողջ Աշխարհով Մեկ:
Շնորհավորելով Բոլորին կցանկանամ Անսահման Սեր , Միասնական երջանիկ և հետաքրքրությամբ լի կյանք ու նման բաներ:
Այսօր մտքիս եկավ մի ֆիլմ , որը անմիջականորեն կապված է Վալենտինի օրվա հետ:
Տեղադրում եմ Տրեյլերը , եթե չեք Դիետել անպայման դիտեք մոտ ապագայում:
Իսկ եթե Դիտել եք Կիսվեք Ձեր կարծիքով:
Ի՞նչ Կասեք:
Labels:
by Robbie,
For Fun,
Story,
Valentine's Day,
youtube,
Мой Кровавый Валентин,
Բլոգգեր,
Կարծիք,
Սեր,
Օրագիր,
ՖԻԼՄ Film Фильм
Wednesday, February 10, 2010
երնեկ-երեկ այսօր-երբեկ
Ասում են էլի ամենինչ չի , որ հավերժ ա տևում: Մի բանի Դու ես վերջ դնում , մի Ուրիշ բան ինքն իրեն է վերջանում , իսկ ինչվոր բաներ էլ պիտի շուտ թե ուշ վերջանան:
Երեկ գիշեր մտածում էի , մտածում , մտածում: Գիշերը ամենալավն ա ստացվում մտածել երբ պարկած ամենինչ իմի ես բերում, այդ ժամանակ կարաս գրես ամենինչ մնումա ճիշտ շարադրես մտքերդ , բայց երբ առավոտյան արդնանում ես քեզ ավելի թեթև ես զգում ու ետ գրելու ցանկությունը այլևս չի լինում:
Նենց կուզենայի Հանդիպել մի մարդու ում արդեն վաղուց չեմ տեսել: Ինչքա՞ն , արդեն երևի մոտ կես տարուց ավելա մեր հանկարծակի հանդիպումից հետո , մեր ուղիները չեն խաչվել: Շատ կուզենայի տեսնել նրան: Գիտեք Ինչու՞:
Որովհետև այժմ հասկանում եմ , որ մենք ունակ չենք փոխել դիմացինին ինչքան էլ ցանկանանք, մարդը փոփոխական , ու անշնորհակալ երևույթա , որը շատ հաճախ չի հասկանում ինչնա ճիշտ ու ինչնա սխալ:
Բոլորը չի որ տենց են , ու էտ իմ սուբյեկտիվ կարծիքնա , բազում տարբերակներ կարան լինեն:
Մի «Մարդ» ինձ ժամանակին ասել էր ` ԵՐԲԵԿ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԴԱՐՁՆԵՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԻՆ: Համաձայնեք Մենք Առավել կարևորություն ենք տալիս այն մարդկանց ասածներին ովքեր մեզ թանկ են և որոնք մեզ համար ունեն Յուրահատուկ Տեղ Այս կյանքում:
Գրողը Տանի, Որքան վատ ենք Զգում երբ վիճում ենք Մեր հարազատների հետ: Թեև հասկանում ենք , որ դա շուտ թե ուշ կավարտվի և ամենինչ կլինի Հրաշալի: Բայց արի ու տես որ հիմա իմ մոտ չկա այդ զգացողությունը:
Ես չեմ կարծում , որ հիմա Ամենինչ կկարգավորվի , լավ էր ամենիչ , բայց դե... Ես կանխազգում էի: Մոտ ժամանակներս Լավ չի լինի հաստատ: Եթե Մարդ մնում է իր Համառ ու սխալ կարծիքին: Դու Այդ Մարդու Համար Դառնում ես Ոչմեկ: Կամ Նա Այդպես ցույց է տալիս , Կամ նույնիսկ եթե Հանկարծակի է դա լինում , Մեկ ա Ցավը մնումա Ցավ: Չեի ուզենա Այս անգամ էլ լսեի ուշացած խոսքեր իմ իրավացի լինելու մասին:
Միգուցե Դու ցավ զգալով , գոնե թեթևացնես ու ուրիշներին ցավ չպատճառես: Վերջ ի վերջո Գալիս եմ եզրակացության , որ ոչ մի մարդկային էակ արժանի չի , որ իրան նվիրվես մինչև ինքը չնվիրվի քեզ: Չնայած նույնիսկ այդ դեպքում պետք է մտածել:
Կարո՞ղ ա այս ամենի մեղավորը կրկին Ես եմ: Կրկին Ե՞ս եմ չափից շատ մեծ ուշադրություն դարձրել այն փոքր ու անիմաստ բաներին որոնց բանի տեղ դնել պետք չէր: Կարո՞ղ ա ավելին եմ ցանկացել քան պետք ա: Դժվար...
Չերկարացնեմ...Մեկա ոչմեկդ չի հասկանալու...
Labels:
by Robbie,
forever yours,
No Stress,
Sunrise Avenue,
անց ու դարձ,
Գժանոց,
Իմ Բլոգ,
ԿՅԱՆՔ,
Միտքը ԻՄ,
Օրագիր
Saturday, February 6, 2010
ամսի 6յան Գրառում
Մեռնեմ Ես ես "Alt+Shift"-ի ջանին , որ դիմանումա Ինձ:
Ամբողջ Օրը Հայերեն-Անգլերեն մեկ մեկ էլ Ռուսերենի վրա եմ նստած:
Ենքան են սխմել ես Կլավյատուռաս Արդեն Մաշելա , ու Տրակտորի ձայներա հանում:
Լավ Սկսեմ երևի թե սկզբից , Տեսնենք Ինչ Օր եմ ունեցել...
Սովորականի Պես արթնացա տենց 11-ի կեղմերը , բայց թո բա ոե վեր կենալու հավես կար...մեկա գիտեի հելնելու եմ կոմպի դեմը նստեմ:
Տենց ժամը 2-ին մոտ կոմպի դեմը նստած զանգ եմ ստանում Մհերից ,- Բա գիտես Այսօր Պիտի հարցազրույց տաս Հ1-ին: Այ Ամենինչ կյանքում սենց արագ ա լինում , ու չես էլ հասկանում ոնց , երբ ու խի եղավ...Արդյունքները կտեսնենք Հ1-ով ամսի 13-ին: Իսկ Թե ինչի վերաբերյալ - կարճ ու կոնկրետ ` ՈՐՈՆՈՒՄ (դե հասկացեք , Ես Միայն ուրախ կլինեմ):
Հ1 ասեցի ու մտքիս մի անգամից եկավ մի քանի րոպե առաջ տեսած "Южное Бутово" հաղորդման Հայկական տարբերակը , որը Դուրս չեկավ , ասենք եթե նման ոճի մեջ համեմատենք այդ հաղորդմանն ա նման նաև "3 ՊԱՏ"-ը , որը ավելի դիտելիա , ըստ Իս:
Մարդկանց այսօր Շատ էր տանջում Ֆեյսբուքի նոր դիզայնը: Համարյա թե բոլորը դա էին քննարկում , չէին քննարկում միայն նրանք ովքեր արդեն հասցրել քին քննարկել: Կարծում եմ որ Օրվա Ամենաակտուալ Թեման դա էր:
New Facebook (photo by KarishOk)
Մի Փոքր նեռվային Օր Էր այսօր մոտս , Չգիտես խի ու ոնց: մանավանդ վերջնամասը:
Պատմեմ Մի Քիչ Երևանում Տիրող Իրավիճակից: Ամբողջ ցերեկ քաղաքում շրջում էին ձնհավաք մեքենանաերը , բայց նրանցից քչեիրց Օգուտ կար Իմ կարծիքով: Համենայն դեպս Իմ տեսածը այդ Մասին է վկայում: Ասենք Օպեռայի շրջակայքում Ոստիկանության մեքենաների փոխարեն Ձնհավաքներ էին:
Մի Շատ օրիգինալ բան եմ Մտածել Վաղվա Համար , եթե Հաջողվի ներկայացնել Բոմբ ա Լինելու: Մանավանդ , որ այս քաղաքում կրեատիվ բաները քիչ են: եթե հաջողվի արձանագրել Գրառում կանեմ: Հուսանք Որ Ես Կլնեմ Առաջինը , որովհետեվ մտքումս արդեն Գրառումը Պատրաստ ա:
Այսօր նեռվայնացա նույնիսկ գրքից , որը կարդում եմ... անկապ բաներ էր ասում հերոսը , փակեցի դրեցի մի կողմ , վաղը կշարունակեմ:
Մի Գիրք էլ կա Որը պիտի Կարդամ անապայման: Գիրքը Նախնիներիցս Մեկի Մասինա , Մեծն գրող , Ազգանվեր Մարդ ՄԱԹԵՎՈՍ ԴԱՐԲԻՆՅԱՆ-ի : Որի մասին Պատմությունը կլինի այն ժամանակ երբ կկարդամ գիրքը , եթե Բլոգիս Ընթերցողների մեջ կլնեն Շամշադնեցիներ կարծում եմ Պիտի Ճանաչեն: ՄԱԴՈ-յի անվանի Հետնորդին:
Վերջում կշնորհավորեմ Lidia_Sunny-ին , China_Smiler-ին և ԼայվՋորնլ-ի մի շարք այլ Բլոգգերների Hsearch.am Որոնման Համակարգում Ընդգրկվելու Կապակցությամբ: իսկ Եթե Ձեր Բլոգը ման Գաք և արդյունքի չհասնեք , Գրանցեք Ձեր կայքը Մեր որոնման համակարգում և թող վոր այն հասանելի լինի այն հազարավոր Հայերին ովքեր այցելում են մեզ մոտ և փնտրում կատարում:
Վաղը (ամսի 7-ին) կկայանա Եվրո 2012-ի Նախընտրական փուլի վիճակահանությունը տեսնենք Թե մերոնք ում հետ կխաղան:
Կարծում եմ մերոնց համար լավագույն տարներակն է` Italy , Greece , Northern Ireland , Cyprus , Armenia , San Marino :
Մերոնց Կցանական Ամենակարևորը ասյ Փուլում` ԲԱԽՏ:
Friday, February 5, 2010
Հետաքրքիր առաջարկ Ֆուտբոլասերներին
Totalfootball.am-ը և Bilibom բիլիարդի ակումբը, որը գտնվում է Կոմիտաս 51 հասցեում, առաջարկում են մասնակցել ֆուտբոլային կանխատեսումների “1×2 վիկտորինային”: Այն կանցկացվի շատ պարզ կանոններով: Պարզապես պետք է գուշակել առաջարկված 10 խաղերի արդյունքները և ուղարկել մեզ` համապատասխան փուլի ներքևում մեկնաբանություն ուղարկելով: Մեկնաբանության մեջ պետք է նույն հերթականությամբ, առանց որևէ այլ նշանի (,-`/ և այլն) գրել ձեր կանխատեսած տարբերակը (օրինակ` 1×2x2×21x1): Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար կտրվի մեկ միավոր: Հաղթող կճանաչվի առավելագույն քանակությամբ միավորներ վաստակած մասնակիցը, որն էլ կարժանանա Bilibom-ի սահմանած մի շարք հետաքրքիր մրցանակների: Մրցույթին կարող են մասնակցել միայն Totalfootball.am-ում գրանցված անդամները:
Առաջին փուլի պատասխաններն ուղարկելու վերջնաժամկետն է ՓԵՏՐՎԱՐԻ 6-ը՝ (շաբաթ) ԺԱՄԸ 15:00: Դրանից հետո ընդունված պատասխանները չեն հաշվարկվի: Խաղի արդար լինելն ապահովելու համար ստացված բոլոր տարբերակները կհրապարակվեն պատասխաններն ընդունելու վերջնաժամկետից հետո և տվյալ խաղային փուլում ընդգրկված առաջին խաղի մեկնարկից առաջ:
Նշեմ Իմ կողմից Միայն Որ Գրանցվելը Տևում է 1 Րոպե ՃՃՃ
Labels:
News,
Sport,
www.RealMadrid.am,
անց ու դարձ,
Բլոգգեր,
Համացանց,
Հայաստան
Thursday, February 4, 2010
Պատրաստ են Արդյոք Հայ Բլոգգերները Գումար վաստակել?
Ես ինքս արդեն Մեկ տարուց ավել է վարում եմ անձնկան Բլոգ , և բավական ժամանակ եմ ծախսում Բլոգիս վրա: Ամեն Բլոգգեր ով ինչ-որ բան է գրում իր բլոգում պարբերաբար կամ , ոչ այնքան շուտ-շուտ կարծում եմ գոնե մեկ անգամ իրեն հարցրել է , թե ինչ Օգուտ նա կարող է ունենալ բացի նրանից , որ մարդիկ կմտնեն կկարդան ու կարձագանքեն նրա գրածներին , և մտքերին: Եվ կարծում եմ ամեն մի մարդու ով ունի բլոգ միշտ չի , որ հետաքրքրումա գումար վաստակելը Բլոգի միջոցով: Բայց փաստը մնում է փաստ , որ նման Բան հնարավոր է:
Իմ կարծիքով Բլոգի միջոցով գումար վաստակելու լավագույն միջոցը կայքում գովազդի տեղադրումն է , մանավանդ այն դեպքում երբ բլոգիտ այցելուները շատ են: Իսկ եթե այնքան էլ շատ չեն և դու քո արջև նպատակ չունես նման կերպով գումար վաստակել , ապա մի օր բացելով հաշվեհամարդ կտեսնես մի կլորիկ գումար , ոըը Քեզ շատ կուրախացնի: Իմ խորին համոզմամաբ ավելորդ գումարը ոչմեկին չի խանգարի , թեը գոյություն ունի նման կարծիք ,որ գումարը երբեկ ավելորդ չի լինում:
Լավ , Մոտավորապես պատկերացրեցինք թե ինչ պետք է անել Գումար վաստակելու համար: Հիմա եկեք մտածենք թե ԻՆՉ կարելի է անել որպեսզի Ձեր Բլոգի այցելություննրի թիվը մեծանա: Դե առաջն հերթին Ես կարևորում եմ ոչ միայն հետաքրքիր գրառումները այլ նաև այն , որ Քեզ պետք է ճանաչեն մնացածը այսինքն պետք ակտիվ այցելել այլ Բլոգեր , անել Քոմենթներ , արտահայտել կարծիք , որ համացանցում այնքան տեղ լինես , որ մարդ ոնց պտտվի հանդիպի քո բլոգի լինք-ին:
Մեծ դեր ունի նաև ինտեռնետային PR-ը , տարբեր սոցիալական կայքերի , խմբերի միջոցով:
Բայց եկեք չշեղվենք հիմնական թեմայից , թե ինչպես վաստակել գումար ինտերնետում եթե դու Բլոգգեր ես:
Ներկայումս Գոյություն ունի Գուգլ-ի Ինտեռնետային գովազդային համակարգը , որը
Իմ խորին համոզմամբ Նախընտրելի չէ Հայկական և Հայալեզու կայքերի համար: Բացատրեմ թե Ինչու.
Նախ և առաջ Գուգլ-ը շատ հաճախ չի թույլատրում տեղադրել գովազդ Քո Բլոգում եթե այն հայալեզու է , իսկ եթե գրառումները Տրանսլիտով են , առավել ևս: Եվ Բացի դրանից Հայկական կայքերը այնքան քիչ են Գուգլ-ի Գովազդային համակարգում , որ գովազդվելու են կամ արտասահմանյան ինչ-որ թեմատիկ կայքեր , կամ "Online Girls from Armenia , Now" Բովանդակությամաբ Բաննեռներ: Կարծում եմ ոչմեկիս Էլ Հաճելի չի լինի նման բովանդակությամբ Բանները մեր Բլոգում:
Ավելի Լավ Չի Լինի Գովազդել Բլոգում հայկական Կայքեր , ստանալ Գումար Դրա համար , և նույն կերպ բազում այլ հայկական կայքերում Գովազդել սեփական բլոգը: Ավելացնելով այցելուների քանակը և այդպիսով Ավելացնոլվ վաստակելի Գումարը:
Ինչպե՞ս կարելի է Դա անել:
Գոյություն ունի այսպես ասած Հայրենական Արտադրության Կոնտեքստային և Բաններային Գովազդային համակարգ , որը իր ունաիկալությամբ նման չէ ուրիշներին և չունի Իր նմանը: Գուգլ-ի համակարգի հետ էլ կապ չունի:
"Hanguyc Points" կամ "HP" համակարգը` որը հնարավորություն է տալիս Գովազդ տեղադրել Մեր Կայքերում (բաններային-կոնտոքստային Գովազդ , որտեղ միայն հայկական Բովանդակությամբ կայքեր են , կապ չունի թե ձեր կայքը հայալեզու , ռուսալեզու , թե անգլալեզու է: Գովազդը հնարավոր է տեղադրել այդ 3 լեզուներով էլ) :
Ասենք Ձեր բլոգն Ունի հետաքրքիր Դիզայն և կուզենայիք , Որ գովազդը նույնպես լինի այդ Դիզայնի մի մասը: Խնդիր չկա ձեզ ընձեռվում է նման հնարավորություն , ընտրելու թե Բանների Գույնը , թե գովազդի , թե այնտեղ երևացող գրվածքի:
Ձեզ որպես Սկզբնական բոնուս Տրվում է 1000 HP Միավոր , որով Դուք կարող եք սկսել նաև Ձեր Կայքի Գովազդումը , ալյ կայքերում:
Որպեսզի ավելի Արդյունավետ Դարձնեք ձեր Բլոգի (կայքի) Գովազդը , Ձեզ ընձեռվում են Բազում հնարավորություններ: Կարող եք ինքներդ ընտրել թե Ձեր գովազդում ինչ Գրվի , թե ինչպիսի Բովանդակությամբ Կայքերում երևա ձեր գովազդը (ասենք Ժամանցային , Սպորտային , Լրատվական և այլն): Գոյություն ունի այնպիսի հնարավորություն , որովդուք կարող եք ընտրել թե Օրվա , որ ժամերին Լինի Ձեր գովազդը: Ամսվա Որ Օրերին լինի Այն: Այսպիսով Ձեզ Լիովին ազատություն է տրվում Ձեր Գործողություններում , և հնարավորություն է տրվում Ճիշտ և ձեր հայեցողություամբ Կատարել Ձեր բլոգի Գովազդը:
Իմ Բլոգի Գովազդային Բաններները:
Եվս Մեկ կարևոր բան , Դուք հնարավորություն եք ստանում , Տեղադրել Ձեր Գովազդը նաև Hsearch.am Համակարգում , որտեղ ասենք եթե փնտրվել է ինչ-որ բան , որը կապ ունի ձեր կայքի գովազդի հետ , ապա առաջինը հայտնվում է հենց ձեր կայքը առանձին տողով: (Hsearch.am Առավաելապես Հայկական կայքերի Որոնման համակարգում օրեկան կատարվում է 7000-15000 Փնտրում)
Կարծում եմ Լինքերի Փոխանակումը արդեն Միմյանց մասին հայտնելու հնացած տարբերակ է , երբ կարելի է նման կերպով իրականացնել միմյանց Գովազդը և նաը գումար վաստակել:
Վերջը վերջով ավելի լավ է Մենք Հայերով գովազդենք միմյանց , և մեր հայրենականը , և դրա համար գումար վաստակենք , քանց թե գովազդենք եսիմինչ մեր կայքերում:
Ասենք Ես Հազար անգամ Ինձ ավելի Լավ կզգաի եթե Իմ Բլոգում ամեն Մի Դիտման Ժամանակ տեսնեի գովազդ Որում կլիներ ինչ-որ Մեկի Բլոգը , կամ Կայք , որը Նվիրված է Մեր Ազգայինին, Քանի Որ մի Մոռացեք , որ մեր կայքեր շատ այլ երկրներից են այցելում:
Խորհուրդ կտամ Բոլոր Բլոգգերներին Փորձեն Hanguyc Points ծառայությունը, հայտնեն Իրենց կարծիքը , և Մի Գուցե ժամանակի հետ Այս ոլորտը մեզ համար Ավելի կատարելագործվի հենց Ձեր կարծիքի շնորհիվ:
Կարծում եմ Այս Մասին դեռ Առիթ կլինի Զրուցելու...
Այժմ Ներկայացնում եմ Հանգույց ԳՎՑ-ի Բացտրությունը թե ինչպես Օգտվել ԳՎՑ-ից:
Tuesday, February 2, 2010
My Sunny Days in 2009
Այս հոլովակը Պատրաստել եմ մոտ մեկ ամիս Առաջ , Այստեղ Տեղ են գտել 2009-ի Իմ Ապրած համարյա թե բոլոր Հետաքրքիր դրվագները…
Sunrise Avenue - Sunny Day and My Year
...Time to Take Some Action...