Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:▼
▼
Thursday, September 24, 2009
սեպտեմբերի մինչև 24
Փորձեմ ընդհանուր պատկերացում կազմել այն մասին թե ինչ եմ արել վերջին մի քանի օրերի ընթացքում:
Դե սկսեմ նրանից որ իմ շատ Սիրելի Կոմպս դեռ մահացածի կարգավիճակումա , հիմա չգիտեմ ույնիսկ սպասեմ մինչև Դուբայից կգա ետ ՎԳԱ-ն թե արդեն Հույսս կտրած գնամ առնեմ Զոտակի 9800-ն?! Առանց համակարգչի ինչ ուզում եք ասեք մեկա տխուրա:
Դե Ամսի 21-ն անկախության օրն էր որը ինձ համար բավական անկապ անցավ...դե Հունականով Համերգ Ֆիլարմոնիայի փոքր Դահլիճում... նման բաներ և վերջ:
22ին պիտի կայանար Fairwind-ի համերգը , բայց դե գիտեք չեղավ... Լոմկա...
Դե մնացած ժամանակն էլ հիմնականում դասի - աշխատանքի - տուն...
Վաղն էլ պիտի ԷՀՄ-ի կուրսայինի կոնսուլտացիա լինի... ու էլի բնականաբար արտաժամյա: գնամ գոնե Լաբը անեմ , թե չե մոռցության էի մատնել խեղճ առարկան այս մի քանի օրը:
բայց արի ու մի ասա Պոլիտեխի հայաթում մեկ-մեկ իսկականից շաաաատ ցուրտա լնում:
Տոտալ Ֆուտբոլի Նոր Համարում տեղ է գտել Մադրիդի Ռեալի պաստառը , իսկ դա նշանակում է, որ սենյակիս պատին Հարազատ Ակումբիս ևս մեկ պաստառ կավելանա:
Բազմաթիվ նոր շաբլոններ եմ քաշել նախատեսված Բլոգգերի համար , այժմ փորձարկում եմ դրանք:
Երեկ ակամա թե չգիտեմ ոնց Նախկին Ընկերուհիս Իր մասին հիշեցնել տվեց չեղած տեղից: Ժամանակին միասին 18+-ի փաթեթի մեջ էինք , երեկ մոտ կես տարի մեր բաժանումից անց չգիտես խի որոշեց դուրս գալ փաթեթից ու Վիվաից նենց հուսադրող նամակ ստացա-Այժմ Դուք եք Փաթեթի ղեկավարը ՃՃՃՃՃ
հայ հայա մոռանում էի...Արամն ա բանակից եկել մի քանի օրով , այսոր տեսա , տրամս դրանից շաաաատ բարձրացավ , բոլորս շատ ուրախ եինք:
ահա և իմ 2րդ օրագրային գրառումը...ճիշտա քիչ բաների մասին պատմեցի և թռուցիկ... մոտ ժամանակներս կփորձեմ ավելին փոխանցել ձեզ:
Իմաստ Չկա
Tuesday, September 22, 2009
Fairwind
Այսօր ամսի 22-ին պետք է կայանար Fairwind Ռոք Խմբի համեգը Aftershock Republic-ում , սակայն ինչինչ պատճառներով համերգը հետաձգվեց անորոշ ժամանակով․․․
Իմ Կարծիքով Շատերս էինք սպասում այս Համեռգին․․․սակայն․․․
Saturday, September 19, 2009
Kamoblog Song
Մի քանի օր առաջ երբ սովորականի պես այցելեցի Կամոբլոգ , միանգամից Ներբեռնող մենեջերս առաջարկեց ինձ քաշել Կամոբլոգ երգը: Ես քաշեցի բայց չհասցրեցի լսեմ , դե տանն էլ չկարողացա լսեմ , հայտնի պատճառերով , այսօր առավոտյան Օդնոյում Պիլան գրումա.
- Բա Լսես ես Կամոբլոգի Երգը?
Ես Պատասխանում եմ որ Քաշել եմ Բայց չեմ հասցրել...
Ասում , - Լսի Քո Անունն էլ մեջը կա ՃՃՃ
ասում եմ Ես տուտ պրիչյոմ?
Դե Լսում եմ ՃՃՃ
Ու ասեմ Որ Հիանալի Միտք էր այս երգը , հալալա ՃՃՃ Կամոն ինչպես միշտ հաճելիորեն զարմացրեց բոլորիս...
Անպայման Լսեք երգը Ձեր դուրն էլ Կգա...
Wednesday, September 16, 2009
Ռաուլի 65-րդ Գոլը
Ռմբարկուների ցուցակ
1.Ռաուլ - 65 Գոլ
2.Ռուուդ Վան Նիստելրոյ - 56 Գոլ
3.Անդրեյ Շեվչենկո - 47 Գոլ
4.Ալֆրեդո Դի Ստեֆանո - 47 Գոլ
5.Տյերի Անրի - 46 Գոլ
Tuesday, September 15, 2009
12-14ը սեպտեմբերի
Եսիմ Չգիտեմ ինչ գրեմ , ինչր չէ...մի քիչ Շտապում եմ որ Ճիշտն ասեմ ՃՃՃ
լավ Փորցենք սենց...
Եսիմ մի տեսակ հավես անցավ Ձյուդոի առաջնույանը երկպագելու պատրաստությունները , ափսոսում եմ որ շկարողացա մնամ...շատ հավեսա անցել , նամանավանդ որ հաղթել էլ ենք:
հենց նույն օրը իմացա որ Մկոնա 15 օրով եկել...բայց ափսոս չտեսա ետ օրը:
Տենց Թերեզի հետ ման եկանք մի քիչ Թումանյանից դեպի բարեկամություն:
Տենց կիրակի , երկուշաբթի հանգստացանք...Տրամս Շատ բարձր էր: Չգիտեմ մի տեսակ շատ բարղր էր , երգերն եին երևի թե օգնում:
Վերջապես որոշեցի թե ինչ կեդեչ եմ ուզում ու առա...շատ թույնն են:
Ռեալը հաղթեց Էսպանյոլին 3-0 , Այսոր էլ Ցյուրիխի հետ են խաղում:
Նույն Երկուչաբթի օրը Առսի ծնունդն էր: զանգեցի հավեսով խոսացինք , մոտ մի Ժամ , Եդ-ի ձայնն էլ լսեցի ...տենց 3ով բացել էր (Սպասեմ ամսվա վերջ Սիմիս հաշվին կփագի էտ ժամանակ հեհե ):
Այսօր Էլ շաաաատ ցենտր տրամ ունեի Յամ-ում դե հանդիպեցինք ՃՃՃ
Ափսոսում եմ որ չեմա կարանա վաղը գնամ հոկտեմբերյան ... արի ու մի ասա դասեր... էէէէ էտ դասերը...
Այսօր իմացա նաև որ ամսի 22իմ FAIRWIND-ի համերգնաաաա....շաաատ եմ սպասում այդ օրվան: Հաստատ գիտեմ թույնա անցնելու մանավանդ որ Aftershock-ումա լինելու:
Մոտ օրերս Արամն էլ ա գալու օտպուսկ , կարծես Զիլյոնիի կազմը հավաքվումա...
տեսնենք տեսնենք... Այսօր երևի թե այսքանը , Առաջին անգամ էր երևի թե որ Բլոգումս սենց Օրագրային մանրամասն գրառում արեցի )))
և վերջում առաջարկում եմ լսել իմ ամենասիրած երգերից մեկը , որը միշտ տրամս բարձրացնումա...
Thursday, September 10, 2009
825 օր առանց հաղթանակ...
Անկեղծ ասած մինչև խաղի սկիզբը այնքան էլ հավատս չէր գալիս ,որ Մենք կկարողանանք հաղթանակ տանել , ակայն հաշվի առնելով ամսաթիվը 09.09.09 մտածեցի ,որ մարդ ես էլի մեկ էլ տեսար...
Ու արի ու տես որ ԱՅՈ !!!
Մեր հավքականը հաղթում է բելգիացիներին 2-1 հաշվով , ունենալով բացահայտ առավելություն : Գերազանց Խաղացին բոլորը , ցավոք ունեցանք վնասվացքներ խաղասկզբում , Իրեն Ինչպես իրական մարտիկ դրսևորեց Գոհարյանը , գերազանց խաղալով , և խփելով Գոլ : Հենրիխ Մխիթարյանը գերազանց խաղը ուղղակի հիացնում էր , նրա հեռահար հարվածները , անցումները , գրոհների կազմակերպումը , ցավում եմ , որ Իսպանացիների հետ խաղը նա բաց կթողի : Քարամյան եղբայրները շատ լավ խաղացին , բարձր տեխնիկա ցուցադրելով ,երբեմն տպավորություն էր ստեղծվում ,որ Մերոնք իրենց կարգով շատ ավելի բարձր են քան բելգիացիները : Կասպարովը վստահ խաղ ցուցադրեց : Պաշտպանությունը լավ խաղաց... երբեմն շատ տեղին միանալով գրոհներին , վառ ապացույց հանդիսացավ Մեր Ավագ Սարգիս Հովսեփյանի գոլը:
Բելգիացիները հեռացան Երևանից ձեռնունայն և շատ զարմացած...իսկ մենք ձեռք բերեցինք առաջին 3 միավորը:
Գոլերը և Վտանգավոր պահերը կարող եք դիտել այստեղ`
http://www.youtube.com/watch?v=mbHUdOMOQUU
Wednesday, September 9, 2009
Սատկել են բազում Անասուններ
Saturday, September 5, 2009
Ով Ում Բարեկամն է?
չեմ անդրադառնա բոլորին , ուղղակի կփորձեմ հասկանալ թե ինչ արեց կամ չարեց այս ամառվա ընթացքում Մադրդիդ "Ռեալը".
Սկսեմ այն Ֆուտբոլիստներից որոնք հեռացել են Թիմից...
Արյեն Ռոբբենը ինձ համար շատ անսպասելի կերպով Վաճառվեց Բավարիային , այն դեպքում որ նա շատ դիտարժան խաղ էր ցուցադրում ը գերազանց մարզավիճակում էր: Ռեալը ստացավ Ռոբբենի համար 25 մլն. իսկ Բավարացիք Ստացան մի խաղացողի ով հենց իր առաջին հանդիպման ժամանակ դարձավ 2 գոլի Հեղինակ (Գոլային փոխանցումներ - Ռիբերի):
Ուեսլի Սնեյդեր - Ախր ոնց կարելի ա վաճառել նման Ֆուտբոլիստի? որը Լավագույններից մեկ էր , ու կրկին հիանալի մարզավիճակում էր գտնվում...Միայն հիշելով Սոսյեդատի դարպասը նրա խփած գոլը կարող էնք ասել որ սա մեծ սխալ էր: Սնեյդերը չէր ուզում սկզբից տեղափոխվել ալյ ակումբ , նույնիսկ երբ նրան հեռացրեցին թիմից...բայց նա Հիմա Ինտեռում է , 15 մլն. և գոհ է իր նոր թիմից... Ու դժգոհ է նաղկինից ասելով որ բարսելոնը լավագույն թիմն է եվրոպայում այս դրությամբ իսկ Ռեալը ավելի թույլ է քան Ինտեռը...իմ կարծիքով Սրանք Հուսահատության և հիասթափության խոսքեր են Ռեալի Կարավարության Հասցեին ողղվաց այլ ոչ թե թիմին...
Թիմից հեռացան հետագայում Ետ գնվելու հնարավորությամբ.
Միգել Տորրես - "Խետաֆե" 1.5 մլն. Եվրո
Դանի Պարեխո - "Խետաֆե" 2.5 մլն. Եվրո
Ալբերտո Բուենո - "Վալյադոլիտ" 3 մլն. Եվրո
Խավի Գարսիա - "Բենֆիկա" 7 մլն. Եվրո
Վաճառվեցին .
Գաբրիել Հայնցե - "Մարսել" 1.5մլն. Եվրո
Խավիեր Սավյոլա - "Բենֆիկա" 5 մլն Եվրո
Ալվարո Նեգրեդո - "Սեվիլիա" 15մլն. Եվրո
Կլասս-Յան Հունտելաար - "Միլան" 15մլն. Եվրո
Ուեսլի Սնեյդեր - "Ինտեռ" 15մլն. Եվրո
Արյեն Ռոբբեն - "Բավարիա" 25մլն. Եվրո :
Նաև...
Ֆաբիո Կաննավարո - պայմանագրի Ավարտ (տեղափոխվեց Յուվե)
Միչել Սալգադո - Պայմանագրի Խզում (Բլեքբերն Ռովերս)
Ժուլյեն Ֆոբեր - Վերադարձավ Վեսթ Հեմ
Միգել Պալանկան վարձավճարով Կխաղա Կաստելյոնում
Իսկ Խորդի Կոդինան անվճար կխաղա "Խետաֆեում"
ԳՆՈՒՄՆԵՐ
Քռիստիանո Ռոնալդո - 94 մլն. Եվրո
Կակա - 67 մլն. Եվրո
Կարիմ Բենզեմա - 35 մլն. Եվրո
Խաբի Ալոնսո - 30 մլն. Եվրո
Ռաուլ Ալբիոլ - 15 մլն. Եվրո
Էստեբան Գրաներո - 5 մլն. Եվրո
Ալվարո Արբելոա - 4 մլն. Եվրո
P.S.
Ինձ Համար Անակնկալ մնաց այն թե ինչպես Թիմում մնաց Վան Դեր Վարտը...
Ազգային ողբերգություն
Այ տենց ենք մոտենում ամենինչին դրա համար էլ բան չի ստացվում...
չնայած ինչ եմ զարմանում Հայաստանի Ֆուտբոլային հավաքականները Միջազգալին հանդիպումերում խփել են 219 իսկ բաց են թողել Ձերչ կարծիքով ինչքան? 779 գնդակ... բաաաա դե զարմացեք...
չնայաց արդեն չեմ զարմանում...
Ազգային թիմից էլ այսոր հաղթանակ չեմ ակնկալում , բոսնիացիները տեսեք թե ոնց են հաղթելու !!