Երեկ Երևանի ժամանակով ժամը 20:00ին Երևանի Հանրաետական Մարզադաշտում սկսվեց Հայաստան - Մոլդովա "Ընկերական" Հանդիպումը , որն անցավ Չափից դուրս ընկերական մտնոլարտում , եթե չլիներ չափից դուրս ընկերական տրամադրված ՎՐԱՑԻ մրցավարը մենք ամենաքիչը 2 կարմիր քարտ կտեսնեինք :
Մտնոլորտը Մարզադաշտում Տրամադրող էր չնայաց նրան ,որ քիչ թվով ֆուտբոլասերներ էին ներկա , բայց Մենք Փորձեցինք անել ամենը , ինչպես նախորդ անգամ Ես կրկին ՖԱՖ-ի հետ եի :
Բոլորս խաղադդաշտ էինք եկել հաղթանակ տանելու մեծ ցանկությամբ և սպասումով:
Սակայն Բախտներս այս անգամ չբերեց , կամ էլ մեր ֆուտբոլիստների վարպետությունը թույլ չտվեց , քանի որ բոլոր նախադրյալները կային հաղթնակի...
35րդ րոպեին մեր դարպասը գրավեց Վիկտոր Գոլովատենկոն , 2րդ կեսի սկզբում նույն գոլովատենկոն Կրկնապատկեց հաշիվը...
Քիչ անց Մերոնք 11 մետրանոցի Հնարավորություն ստացան , Բայց արի ու տես ,որ փոխարնման դուրս եկած Հովհաննես Գոհարյանի հարվածից հետո Գնդակը չի հայտնվում դարպասում , Դարպասապհն այն ետ է մղում (Այս կապակցությամբ Ես ունեմ այն կարծիքը , որ Մեր Ֆուտբոլասերները առանց այդ էլ գիտակցելով որ դա ժատ պատասխանատու պահ է , և լարվածությունը մեծ է , ավելացնում են լարվածությունը բացականչելով Գոհարյան-Գոհարյան : Այ Մարդ թողեք տղեն հանգիստ Իրա գորցը անի հետո թնդացեք ինչպան կուզեք... լավն այն է որ այդ բացականչություններ չարունակվեցին այն բանից հետո երբ նա վրիպեց) :
Խաղավարտից 16 րոպե առաջ Արարատ Առաքելյանը մրցակցի տուգանայինի մատույցներից հեռահար Հարվածով գրավում է մոլդովացիների դարպասը 2-1 !!!! 81րդ րոպեին մոլդավացիները կրկին առաջ են անցնում , Խաղավերջին Մենք կրկին 11 մետրանոցի իրավունք ստացանք , Այս անգամ գնդակին մոտեցավ Թիմի Ավագ Սարգիս Հովսեփյանը...կրկին բախտներս չբերեց այս անգամ էլ դարպասաձողը խանգարեց...
Ավելացված ժամանակի 2րդ րոպեին Մեր դարպասին նշանակվեց 11 մետրանոց , և մոլդովացի Եպուրիանուն ցույց տվեց մեր ֆուտբոլիստներին թե ինչպես է պետք իրացնել 11 մետրանոցները , հանգիստ ուղարկելավ գնդակը դարպասի ձախ անկյունը:
Միջադեպեր...
Առաջին հերթին կնշեմ այն որ մրցավարը պարտավոր էր կարմիկ քարտ ցույց տալ մոլդովացիների դարպասապահին , երբ նա տուգանայինից դուրս գալով խաղտեց կանոնները Եղիա Յավրույանի նկատմամբ , վերջին հույսի խաղտում էր անխոս :
Կրկին կարմիր քարտը պետք է բարձչանար "ՎՐԱՑՈՒ" գլխավերևում երբ Հ.Գոհարյանը Հրեց և տապալեց Մոլդովացուն , որը կոպիտ էր խաացել մեր ֆուտբոլիսի հետ պայքարում : Այս պարագոյում չնայած դժգոհելու տեղ չունեմ , Մեր ֆուտբոլիստի մասին էր գնում խոսքը:
Միջադեպ N3. Մոլդովացի ֆուտբոլիստը , եթե չեմ սղալվում Վալերյու Անդրոնիկը , գրավլով մերոնց դարպասը անհարգալից ժեստ ուղղեց դեպի մեր տրբունան , ինչը դժգոհության ալիք բարձրացրեց , Ֆուտբոլասերներց մեկը ներխուժեց խաղադաշտ և ուղվվեց դեպի մոլդովացի ֆուտբոլիստներ , որոնք տոնում եին գոլը: դեպի նրան շարժվեցին մի խումբ ոստիկաններ , որոնք նենք հարձակվեցին ետ տղայի վրա ոնց որ մի 100 տարի իրանց սովաց են պահել , ու հիմա դիմացները միս են գցել , այ աննոռմալներ արի ու մի ասա , հո դուշման չի , Հայ ա , ետքան տղա եիք դուք մի 2 խոսք ասեիք ետ մոլդովացի թուլեքին : Թե մենակ մարդու գլխին գործ շինել գիտեք ու խփել , են մարուն որը նաև ձեզ ուղղված հայհոյանքին էր պատասխան տալի... Այդ Ժամանակ տրիբունից լսվում էր Միասնական Ձայն ` Բաց Թողեք , Բաց Թողեք !!!
Ոստիկանների Մասնակցությամբ ևս մի միջադեպ տողի ունեցավ Խաղից հետո , երբ դուրս եինք գալիս Սեկցիաից , Մի խումբ ոստիկաններ շրջափակել ոին մի քանի երիտասառդների , չնայաց համարյա թե հաստատ համողվաց եմ ,որ կոնֆլիկտը ֆուտբոլասերների նախաձեռնությամբ չի սկսվել: Քիչ էր մնում հոչոտեին ...բայց չգիտեմ ոնց թողեցին , երևի թե հասկացան որ այդքան մարդու մոտ սխալ կլինի ,որ իրենց իրական դեմքը ցույց տան...
Վերջում մի ուրախալի փաստ.
Մի պահ երբ մեր Արևելյան տրիբունան լռեց , բալարս անակնկայի եկանք քանի որ դիմացի արըմտյան տրիբունան որը սովորաբար "Մեռածի" կարգավիճակում է լինում երգում էր Հայեր Հայեր:
Ահա և Մեր Չապից դուր Ընկերական Խաղի արդյունքները.
ՀԱՅԱՍՏԱՆ-ՄՈԼԴՈՎԱ 1:4 (0:1)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Լաշա Սիլագավա (Վրաստան)
Գոլերը` Արարատ Առաքելյան, 74; Վիկտոր Գոլովատենկո, 35, 62, Վալերիու Անդրոնիկ, 81, Ալեքսանդրու Եպուրյանու, 90+2-11մ
Չիրացված 11-մետրանոցներ` Հովհաննես Գոհարյան, 68, Սարգիս Հովսեփյան, 90
ՀԱՅԱՍՏԱՆ` Գևորգ Կասպարով, Սարգիս Հովսեփյան, Վահագն Մինասյան. Ալեքսանդր Թադևոսյան, Աղվան Մկրտչյան, Էդգար Մալաքյան (Դավիթ Մանոյան, 46), Արարատ Առաքելյան (Էդուարդ Կակոսյան, 90), Հենրիխ Մխիթարյան, Դավիթ Գրիգորյան (Արթուր Եդիգարյան, 84), Մարկոս Պիզելի (Հովհաննես Գոհարյան, 54), Եղիա Յավրույան (Հիրաչ Յագան, 58)
Պահեստայիններ` Ստեփան Ղազարյան, Ռոբերտ Արզումանյան
Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան
ՄՈԼԴՈՎԱ` Ստանիսլավ Նամաշկո, Սերգեյ Լաշչենկով (Սերգեյ Նամաշկո, 71), Ալեքսանդրու Եպուրյանու, Իգոր Արմաշ, Վիկտոր Գոլովատենկո, Վիկտոր Բուլատ (Վալերիու Անդրոնիկ, 76), Ալեքսանդրու Օնիկա, Վասիլե Կարաուշ (Ալեքսանդր Սուվորով, 46), Էուգենիու Չեբոտարու (Ալեքսեյ Սավինով, 46), Իգոր Բուգաև (Վյաչեսլավ Սոֆրոնի, 46), Գեորգի Օվսյաննիկով (Դենիս Կալինկով, 46)
Պահեստայիններ` Եվգենի Մատյուգին
Գլխավոր մարզիչ` Իգոր Դոբրովոլսկի
Զգուշացումներ` Սերգեյ Լաշչենկով, 22, Վասիլե Կարաուշ, 23, Վիկտոր Գոլովատենկո, 45, Ստանիսլավ Նամաշկո, 52, Դավիթ Մանոյան, 54, Ալեքսեյ Սավինով, 67, Վահագն Մինասյան, 78, Սերգեյ Նամաշկո, 83, Աղվան Մկրտչյան, 90+1
Այստեղ Կտեսնեք Ին կողմից նկարահանված դրվագներ խաղից .