Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Friday, April 24, 2009

Ապրիլի 24 : Ծիծեռնակաբերդից Մինչև AfterShok Republic

Ապրիլի 24 , 2009 թիվ: Հայաստանի Ուսանողական Ֆորում: Ծիծեռնակաբերդ: 


Ռոբերտ և Արամ Մարկոսյաններ


Ծիծեռնակաբերդ

Wednesday, April 22, 2009

April 23,24 Dress Code

Բոլորիս երևի թե շատ է հուզում այն հարցը Թե ինչպիսի եղանակ է լինելու Ապրիլի 23ին և 24ին : Ես Կփորցեմ Իմ կանխատեսումները անել, սակայն բոլորս էլ գիտակցում ենք ,որ այդ օրը ոչինչ բացառված չէ, և ամեն ինչ հնարավոր է:
Ըստ Mail.ru-ի `

Անձրև Ամսի 23ին
Чт 23.04
ночь

+8°
682 mmHg 90%1 м/с
восточный
Восход: 07:13 Заход: 20:49
Долгота дня: 13 час. 36 мин.
Геомагнитное поле:спокойное

утро

+6°
680 mmHg 87%3 м/с
южный
день

+6°
679 mmHg 76%2 м/с
южный
вечер

+6°
678 mmHg 88%1 м/с
юго-восточный

Անձրևային եղանակ Է Սպասվում Մեզ Նաև ամսի 24ին
Пт 24.04
ночь

+4°
679 mmHg 90%1 м/с
северо-западный
Восход: 07:11 Заход: 20:50
Долгота дня: 13 час. 39 мин.
Геомагнитное поле:спокойное

утро

+6°
680 mmHg 69%1 м/с
северо-западный
день

+10°
680 mmHg 87%0 м/с
восточный
вечер

+8°
683 mmHg 92%1 м/с
северо-восточный

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԵՐԹ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ 94–ԵՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ PRESS-RELEASE


Հայաստանի ուսանողական ֆորումի նախաձեռնությամբ և մի շարք հասարակական կազմակերպությունների աջակցությամբ ապրիլի 23-ին ժամը 13:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում տեղի կունենա երթ–պսակադրություն հայոց Մեծ Եղեռնի զոհերից մեկի՝ հանճարեղ երգահան Կոմիտասի շիրիմին:

Կոմիտասը մեկն էր այն բազմահազար հայորդիներից, ով ականատես եղավ Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված վայրագություններին, և չդիմացավ անասելի տառապանքներին:

Միջոցառումը տեղի կունենա ՀՀ տարբեր ԲՈՒՀերի ուսանողների մասնակցությամբ: Կոմիտասի անվան պանթեոնում հավաքվածները ծաղիկներ են դնելու մեծ երգահանի և հայրենասերի շիրիմին: Երիտասարդները չեն մոռացել հայ երգարվեստի հանճարին: Կատարվելու են Կոմիտասի անմահ մեղեդիները, որոնք, չնայած հեղինակի ստեղծագործական կյանքի վաղաժամ ավարտին, հավերժ կդասվեն հայ երաժշտության գոհարների շարքին:

Ապրիլի 24-ին, ժամը 12:00-ին, Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգուց (Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարևությամբ) հարյուրավոր երիտասարդներ կմասնակցեն պսակադրությանը դեպի Ծիծեռնակաբերդ:

Պսակադրությանը մասնակցող երիտասարդների՝ անգլերեն կոչերով և կարգախոսներով պաստառները նպատակ ունեն արտասահմանցի երիտասարդների ուշադրությունը սևեռել 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած ամենաողբերգական իրադարձությանը՝ Հայոց ցեղասպանությանը:

Սիրով պատրաստ ենք համագործակցելու բոլոր ԶԼՄ-ների հետ:

Միջոցառումների կազմակերպչական հարցերի կոորդինատոր՝

§ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ» Հետադարձ կապ՝ 094 900444 (Vako)

Tuesday, April 21, 2009

Շատախոսների համար : Փաթեթներ Ֆիքսված Հեռախոսակապի Համար....

Ինքս Ահավոր Շատ եմ Խոսում Հեռախոսով , սակայն վերջերս ավելի շատ բջջայինով քանց թե այսպես ասած Տնային հեռախոսով...սակայն այդ բացը լրացնում է Dial Up-ը ,որը անխնա տանում է այդ թանկարժեք րոպեները :
Տվյալ Տարբերակը կարող է լուծում լինել ոմանց համար:

«ԱրմենՏել» ՓԲԸ -ի (ապրանքանիշը` Beeline) ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներն առաջիկայում սակագնային պլաներ ընտրելու հնարավորություն կունենան:

Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում հաստատել է «ԱրմենՏել» ՓԲԸ կողմից ներկայացրած ամրակցված հեռախոսակապի ծառայությունների այլընտրանքային սակագնային փաթեթները: Ի հավելումն գործող սակագնային պլաների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսված է այլընտրանքային երեքական տարբերակ:

«Մենք փորձում ենք առաջարկել մեր բաժանորդներին այնպիսի ծառայություններ և սակագներ, որպեսզի նրանք կարողանան տնտեսել` չսահմանափակելով անձնական կամ գործնական շփումները», - նշել է «ԱրմենՏել»-ի Վաճառքի տնօրեն Գենադի Կալգաշկինը:

Բաժանորդները կարող են ընտրել իրենց համար առավել հարմարավետ այս կամ այն տարբերակը և օպտիմալացնել սեփական ծախսերը: Օրինակ, ֆիզիկական անձանց համար նախատեսված «Տնային 600» փաթեթով, վճարելով ամիսը 4100 դրամ, բաժանորդը ստանում է անվճար 600 րոպե, որոնցից 530 րոպե` տեղական, 50 րոպե` միջքաղաքային ու ևս 20 րոպե`դեպի բջջային ցանցեր հեռախոսազանգեր կատարելու համար:

Ֆիզիկական անձանց առաջարկվում են նաև «Տնային 1200» և «Տնային 1800» փաթեթներ: Սակագնային փաթեթներով սահմանված անվճար րոպեների չափաքանակները լրանալուց հետո կիրառվում են գործող բազային սակագներ:

Իրավաբանական անձինք կարող են օպտիմալացնել ծախսերը` օգտվելով նրանց համար նածխատեսված «Բիզնես 550», «Բիզնես 1100» կամ «Բիզնես 1650» փաթեթից:

Այլընտրանքային փաթեթները կոմերցիոն շահագործման հանձնելու մասին ընկերությունը կհայտարարի առաջիկայում:

Աղբյուր` Panorama.am


Monday, April 20, 2009

Barcamp Yerevan 09

Ամերիկյան Համալսարանի մասնաշենքը
Ես շատ ուրախացա երբ իմացա այս գաղափարի Մասին (Շնորհակալություն Վակոին): Միանշանակ ողջունելի էր այս գաղափարը սակայն Իմ համար գախտնիք էր մնում այն թե ինչպես են պատրաստվում իրագործել այդ ամենը:
Առաջին իսկ րոպեից ինձ անակնկալ էր սպասում , Ծանոթ մարդկանց տեսքով ))))))
Շատ Լուրջ կազմակերպված միջոցառում որից Բոլորս Բավականություն ստացանք , և ամենակարևորը օգտակար շատ բաների մասին իմացանք... Համենայն դեպս Ես բավակն օգուտ քաղեցի այս BarCamp-ից:

Տեխնիկապես բավական Լավ եր հագեցված Ամերիկյան համալսարանը , Դա մեզ հնարավորություն տվեց լիարժեք ըմբռնելու այն ինչ պատրաստել էին մեզ Համար : Ինձ համար առաջնային հետաքրքրություն էր առաջացնում շփումը այլ բլոգգերների հետ, սակայն մի բան, որ ինձ շատ մտածելու տեղիք տվեց դա այն փաստն էր, որ Նրանց 90, եթե ոչ 99%ը ''ЖЖ''-ի բլոգգերներ են... BarCamp-ի հայտնություն ինձ համար դարձավ Twitter-ը , հիմա Ես ուսումնասիրում եմ այն, և մի գուցե շուտով Twitter-ին նվիրված պոստ էլ կլինի : Համենայն դեպս շատ պրակտիկ ա օգտագործման մեջ : Եթե Առիթներ լինեն կհիշատակեմ հետագա պոստերում այս BarCamp-ի ժամանակ տեղ գտած իրադաձություններից...Պրեզենտացիաները տեղի էին ունենում 3 սենյակներում ` Big Hall, ClassRoom 113 , ClassRoom 114 ! Լինում եին Պրեզենտացիաներ որոնց ժամանակ նույնիսկ կանգնելու տեղեր չէին լինում:

Sunday, April 19, 2009

RealMadrid.am - Liverpool (6-5) Կամային Հաղթանակ

Չգիտեմ թե Ինչու այսպես ստացվեց , բայց մեր ֆան ակումբների առաջնությանը դեռևս Բլոգումս չեմ անդրադարձել...Այսօր վերադառնալով խաղից որոշեցի այդ բացը լրացնել և Առիթ էլ կար անկասկած :
Տուրը սկսվել էր երեկ , կրկին հաղթանակով էին ավարտել իրենց ելույթները Մանչեստեր Յունայթեդի երկրպագուները որով նրանք ևս մեկ քայլ արեցին առաջ և ամրապնդվեցին առաջին հարիզոնականում, մեզ հետ հավասար միավորներ ունեցող Յուվենթեուսի թիմը Հաղթեց այս անգամ Ինտեռի Տիֆոզիներին :
Ես և Աբոն Խաղից առաջ
Մեր խաղը այս տուրի եզրափակիչ հանդիպումն էր և բոլորը հետաքրքիր խաղ Էին ակնկալում տեսնել :Հաղթանակ տարած թիմը շանս կստանար շարունակել պայքարը մրցանակային տեղերի համար ,իսկ պարտվողի համար սա կլիներ 2րդ պարտությունը և կարեիլի է ասել Վերջ :
Կազմ` Ալբերտ ,Դաթո , Գագո , Հովո , Նարեկ , Գոռ և Ռոբ :
Խաղի Ընթացքը.
Հիմանկանում խաղն անցավ փոխնիփոխ գրոհներով և գրավիչ պայքարում :
Հենց Խաղասկզբից սկսեցին ծավալվել իրադարցությունները , առաջինը Հաջողության հասան մեր մրցակիցները , որից հետո մենք բարեբախտաբար չընկճվեցինք, և քիչ անց արագ հակագրոհի , և Գոռի անհատական անցման շնորհիվ Գագոն գրավեց մրցակցի դարպասն և հավասարացրեց հաշիվը :
Քիչ անց մրցակիցն կարկին առաջ անցավ գրավելով դարպասն տուգանային հրապարակի կենտրոնից մոտ տարածությունից կատարած հարվածով :
Հաշիվը կրկին հավասարվեց շատ չանցած այաս անգամ Աչքի ընկավ նախորդ դեպքում գոլային փոխանցման հեզինակ Գոռը :
Երրորդ գոլը երկար սպասեցնել չտվեց: Ազատվելով մրցակցի խաղացողից տուգանային հրապարակի ձախ մասում հուժկու հարվածով Ես այսինքն նույն ինքը Ռոբը առաջին անգամ այս խաղում առաջ մղեց մեր թիմին :
Առաջին խաղակեսի վերջնամասում մրցակիցը հավասարեցրեց հաշիվը և գնացինք ընդմիջման 3-3 հաշվով:
Երկրորդ Խաղակեսում առաջինը կրկին աչքի ընկավ մրցակիցը , Սակայն Նարեկի գոլի շնորհիվ հաշիվը կրկին հավասարվեց ` 4-4 :
Երկրորդ Խաղակեսի Միջնամասում մրցակիցը կրկին առաջ անցավ , Յես արդեն սկսեցի անհանգստանալ խաղի ընթացքի համար, և բազում գրոհներից մեկի ժամանակ բավական խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց ` Գագոն շարունակ ողիներ էր փնտրում տուգանային հրապարակի ձախ ,մասում հարված կատարելու համար : Հարվածը վերջապես Կայացավ , սակայ այն արդյունավետ չեր լինի ,եթե հեռավոր Դարպասաձողի մոտ չլինեի Ես, այսպես Գագոի բազում ջանքերի գնով և լավ փոխանցման շնորհիվ Ես այս Խաղում խփեցի Իմ 2րդ գնդակը , այդպիսով հավասարեցնելով հաշիվը : Ինչպես ասում են Ճիշտ պահին Հայտնվեցի Ճիշտտեղում !
Խաղավարտին մնում էր մոտ 7-8 րոպե երբ մենք կարողացնք խփել հաղփական գնդակը: Սակաին ինչպես ?
Գնդակը օդով հասցեագրվեց Գագոին , վերջինս կասեցնելով այն արագ կողմնորոշեց և Մկրատ Տեսակի հարվածով Խփեց այս հանդիպման ամենագեղեցիկ գնդակը ,որը և դարձավ Մեզ համար հաղթական 6-5 :
Մնացած ժամանակահատվածում Մենք գնդակ էինք պահում ,քանի որ այդ պարագայում նետվել գրոհների շատ սխալ կլիներ, այդ մնացաց 5 րոպեների ընթացքում մի քանի դրվագ եղավ երբ մտածում եի որ հեսա կհասվասարեցնեն և Վերջ ... Սակայն վրա էին հասնում կամ Շատ Լավ խաղ անցկացրած Դաթոն ,ով ամբողջ խաղի ընթացքում հաշվաց անգամներ էր եկել մրցակցի տուգանային, և ամբողջ ժամանակ հերթապահում էր մեր կիսադաշտում որպեսզի անակնկալի չգանք արագ հակագրոհներից : Կամ էլ գնդակի ճանապարհին էր կանգնում նույնպես շատ լավ խաղ անցկացրաց Ալբերտը , նույն ինքը Աբոն :
Պաշտպանվում էնք ամբողջ կազմով
Իսկ Խաղի գլխավոր կազմակերպիչը Հովոն էր , ով միշտ ակտիվորեն կազմակերպում էր թիմի գրոհները :
Նարեկն էլ չնայած խաղասկզբում ստացած վնասվածքին մնացած ժամանակահատվածում հասցնում էր թե հարցակվել , թե շատ շուտ վերադառնալ Պաշտպանություն :
Հարձակման Միացած Դաթոն և Գագոն(Գագոն անսավոր Կարմիր մարզաշապիկով)

Բոլորին Շնուրհակալություն էմ հայտնում Գերազանց Խաղի Համար :
Մեր Հաջորդ հանդիպումը Միասինի տղաների հետ է, Հաջորդ կիրակի ժամը 13:30 Նույն Կանազի Մարզադահլիճում :
Այդ Խաղը շատ կարևոր է 2 թիմերի համար էլ : Հազթողը գործնականորեն կամրապնդվի առաջատար 3յակում և հնարավորություն կստանա Հազթող դառնալ....!!!
Մրցաշարային աղյուսակ `
1.MU-----------15(5 haxtanak,0 voch voqi,0 partutyun)
2.Miasin-------12 (4 haxtanak,0 voch voqi,1 partutyun)
3.Juventus----10 (3 haxtanak,1 voch voqi,1 partutyun)
4.Real Madrid-10 (3 haxtanak,1 voch voqi,1 partutyun)
5.Liverpool-----9 (3 haxtanak,0 voch voqi,2 partutyun)
6.Arsenal-------9 (3 haxtanak,0 voch voqi,2 partutyun)
7.Arabkir-------6 (2 haxtanak,0 voch voqi,3 partutyun)
8.Inter----------3 (1 haxtanak,0 voch voqi,4 partutyun)
9.Milan----------0 (0 haxtanak,0 voch voqi,5 partutyun)
10.Roma---------0 (0 haxtanak,0 voch voqi,5partututyun)

Tuesday, April 14, 2009

Համառ Պայքար Խաղադաշտում

Այս Շաբաթ !
Realmadrid.am - Forza Juve
Երևանի Ֆուտբոլային Ֆան Ակումբների Մրցաշարի ամենա Հետաքրքիր և ամենագրավիչ Պայքարում անցած հանդիպման Նկարնեը և Մանրամասները...