Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Monday, April 11, 2011

Մետրոյի Քարտը` լավը , վատը և գները

Չնայած նրան , որ ամեն օր չի , որ օգտվում եմ մետրոյից , բայց երբ այսօր տեսա Բարեկամություն կայարանում վաճառվող Մետրոյի Քարտերը , որոշեցի գնել: Մի քանի ժամանակ առաջ խոսակցություն կար ,որ այդ քարտերից այլևս չկա վաճառքում: Իսկ գտնել հնարավոր չի համրյա: Մյուս կողմից էլ ավելի կաևոր հարց կար որ ինձ մտահոգում էր: 
Ինչպես հայտնի է , այս տարի Մետրոյի ուղևորավարձը թանկանալու է , հավանաբար դառնալով 100 դրամ ներկայիս 50-ի փոխարեն: Այդ իսկ պատճառով կարելի է լիցքավորել քարտը ասենք 5000 դրամով և մոռանալ մի քանի ամիս մետրոի ժետոն գնելու մասին: Մի ուրիշ տարբերակ էլ կա , գնել մի պարկ ժետոն և շխկշխկալով ման գալ :Դ բայց կարծում եմ առաջին տարբերակը ավելի լավնա ա :) Իհարկե թանկանալու փաստը ինձ ահավոր դուր չի գալիս , չնայած հարցը այդ 50 դրամը չէ: Ուղղակի մետրոյին մի տեսակ չի սազում: Ամեն դեպքում...
Որոշ պետքական ինֆորմացիա , որ ինձ ասացին ընկերներս քարտի մաիսն , առհասարակ լավ և վատ կողմերը:


Լավ` մեծ գումարով լիցքավորելու պարագայում երկար ժամանակ հանգիստ երթևեկում ես: 
Չես նեռվայնանում  10,20 դրամանոցներով զդաչիներից: 
Քարտը նույնիսկ դրամապանակից հանել պետք չի: Մոտեցնում ես դրամապանակը սարքին և այն բացում է քո արջև ճանապարհը: 
Ճիշտա դեռ բախտ չի վիճակվել , բայց ամեն ամիս ինչ-որ գումարից ավելի լիցքավորված քարտերն ունեն շանս լրացուցիչ երթևկություններ շահել:

Վատ` ասում են , որ լինեում են դեպքեր երբ քարտից միանգամից գանձվում է մի քանի երևեկման գումար: 
Քարտի նկատմամբ պետք է նուրբ վերաբերվել: Այն առաջին հայացքից բավական փխրուն է թվում:

Քարտի արժեքն է այժմ 1500 դրամ , որից 500-ը մուտքագրվում է Ձեր հաշվին:

6 comments:

  1. Ինձ հետ դեռ չի եղել, որ մի քանի երևակման գումար գանձվի, բայց լսել եմ: Իսկ լրացուցիչ երթևեկության շահում եղել է: Եթե չեմ սխալվում քարտը գնել եմ 500 դրամով, որից 500-ն էլ հաշվին, բայց դա սկզբում, երբ նոր էր, հիմա հնարավոր է թանկացել է:

    ReplyDelete
  2. Հա հիմա թանգանալ ա թանգացել :Դ բայց դե լավ բան ա հաստատ !!! մանավանդ որ շատ ես գնում գալիս :)

    ReplyDelete
  3. Ինչքան գիտեմ, դեպոզիտ է այդ 1000 դրամը: Մի անգամ ՎԻԶ 1000 դրամ էր պետք, հիշեցի, որ դա դեպոզիտ էր :))): Բայց էտ շատ վաղուց էր: Այնպես որ, ԼԱՎ-երի մեջ կարելի է նշել նաև, որ մետրոյի քարտն օգնության է հասնում ամենանեղ պահերին: :)))

    ReplyDelete
  4. Դավ ես ինչ ասեցիր :)
    Աստված չտա Մետրոյի Քարտի հույսին մնանք , բայց եթե դեպոզիտ ա դա արդեն հետաքրքիր ա )

    ReplyDelete
  5. Es amenaskzbis el ogtvum em es qarteric, shat harmar a, manavand pik jamerin, erb jeton gnelu hamar stipvac es hert kangnel u baxtt hastat chi berum, ete herti 80 % igakan seri a linum, hastat dasic u gorcic ushanum es
    tankanal@ vata, daje shat, manavand hachax ogtvoxneri hamar, bajc amen depqum amenaharmar, apahov u arag transportna mer qaxaqum, eli henc pik jamerin shat depqerum shaaaaat ognum a
    P.S.
    erGir@ erGir chi :D bajc de qo u im erGirna, inch arac....

    ReplyDelete
  6. Հա Կարեն Ջան լիովին Համաձայն եմ !!

    ReplyDelete