Բարսելոնայի շատ երկրպագուներ դեկտեմբերի 3-ի «Էլ Կլասիկոից» հետո զարմանում էին ու քմծիծաղ տալիս ասելով. «Նրանք այնպես էին ուրախաղում կարծես նրանք հաղթել են «Կլասիկոում» այն ինչ նրանք հազիվ հազ 90-րդ րոպեին կարողացան փրկվել»:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ Կատալոնական ակումբի շատ երկրպագուներ չգիտեն թե ինչ է հաղթանակը, թե ինչ է նշանակում վերջին վայրկյանին խփած գնդակը և ի վերջո այդ գնդակն էր, որ պահպանեց 6 միավորի առավելությունը իրենց հանդեպ և ամենակարևորն է՝ թույլ տվեց չընդհատել Զիդանի գլխավորած թիմի անպարտելության շարքը: Զիդանը շատ մոտ է հասնելու Լեո Բենհակերի ռեկորդին, որը գրանցվել էր 1988-89 մրցաշրջանում, դրա համար Զիզուի թիմին պետք է չպարտվել Դորտմունդի Բորուսիային:
Բենհակերի ռեկորդից հետո հաջորդ նշակետերը կլինեն Բարսելոնայի Լա Լիգայում 39 խաղից բաղկացած անպարտելիության շարքը (2015-16 մրցաշրջան) և Անտոնիո Կոնտեի Յուվենթուսի բոլոր առաջնություններում անպատելության 43 խաղից բաղկացած շարքը (2011-12 թթ):
Մադրիդի Ռեալը վերջին անգամ պարտվել է Վոլֆսբուրքին, ՉԼ խաղարկության շրջանակներում 2016թ. Ապրիլի 6-ին (0-2) որից հետո անպարտելի է:

խորվատ ֆուտբոլիստը նոր է վերակագնվել վնասվածքից սակայն արեն իսկ շատ վստահ է զգում իրեն: Իսկ Բարսայի Իսպանացի հենակետայինը բավական հաջող խաղ անցկացրեց և լավագույններից մեկն էր կապտանռնագույնների կազմում:
Մադրիդի հարձակման գիծն ակնհայտ կաղում էր, համարյա թե անզոր Բենզեման ոչինչ չէր կարողանում ստեծել: Սակայն չէր լինի «Էլ Կլասիկոն Էլ Կլասիկո» եթե իր խոսքն այդ օրը չասեր Սերխիո Ռամոսը:

Ռամոսը ուղղակի պահապան հրեշտակի նման 90+ րոպեներին անում է այն ինչ չեն կարողանում անել Մադրիդի հարձակվողները ամբողջ խաղի ընթացքում:
Չմոռանանք նաև թե ինչպիսի կորուստներով էր մոտեցել այս հանդիպմանը Ռեալը, Թոնի Կրոս, Մորատա, Բեյլ…Կազեմիրոն նոր էր վերականգնվել վնասվածքից և չուներ բավական խաղային պրակտիկա, ինչպես Բենզեման և Մոդրիչը:
Այս ամենը հաշվի առնելով «Կլասիկոում» վաստակած մեկ միավորը կարելի է իրավացիորեն հաղթանակ համարել և շարժվել առաջ…
Հ.Գ.
Երևանում էլ ավելի թեժ մթնոլորտ էր:
Երևանյան «Էլ կլասիկոն» ամենաթեժերից մեկը ստացվեց: 15 րոպեյից ավել թիմրը չէին կարողանում գրավել միամինց դրապասը: Նման բան ես չեմ կարողանում վերհիշել «Երևանյան» կլասիկոների պատմության մեջ: 15-րդ հանդիպումն այն ու ամենայնիվ ավարտվեց Կատալոնական ակումբի երկրպագուների հաղթանակաով 9-4 հաշվով: Այսպիսով ընդհանու դիմակայության հաշիվը դարձավ 10-5 հօգուտ Բլաուգրանաների:
Վերջում էլ կրքերը թեժացան, բայց ընկերական մթնոլորտը գերիշխեց և ամենինչ խաղաղությամբ ավարտվեց:
Հ.Հ.Գ.
«Էլ Կլասիկոի» դիտումների մասին կարելի է անվերջ խոսել, սակայն ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քանց թե անվերջ կարդալ:
Խնդրեմ, Ռամոսի գոլից հետո (արդեն չգիտեմ որերրորդ անգամ եմ գրում այս բառերը):