Գիժ ամիսն անցավ իրեն բնորոշ խառը մթնոլորտում: Ամսվա սկիզբը առավել Բուռն էր , նախ կորցրեցի դրամապանակս , խառնվեցի իրար , գտա մի ժամից ի շնորհիվ "Լանսեռ" տաքսի ծառայության վարորդ Ցոլակ ձյաի: Որի մեքենայում էի մոռացել դրամապանակս: Առհասարակ մարտի 3-ը լի էր տարբեր հետաքրքիր իրադարձություններով:
Չգիտեմ էլ ինչ կհիշեմ , բայց ամսի 6-ն էլ պակաս հետարքիր չէր: Մադրիդի Ռեալի արարման 109 ամյակն էինք նշում: Այդ օրը ամենամեծ զարմանքս այն էր , որ մեկ կայքի հավաքին եկել էին 12-70 տարեկան Ռեալի երկրպագուներ: Չեք պատկերացնի ինչ լավ զգացի ինձ երբ տեսա թե ինչ տարբեր տարիքային խմբի երկրպագուներ են հավաքվել: Խաղն էլ հրաշալի ու գոլառատ անցավ:
Վերջապես փոխվեց Բլոգիս դիզայնը: Այն ավելի նորը դարձավ , ու փոխվեց հիմնովին:
Ռեալն ու Շալկեն անցան Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ: Ինչը շատ գերազանց արդյունք է հատկապես Ռեալի համար :)
Դուրս եկավ Sunrise Avenue-ի 3-րդ ձայնասկավառակը: Որը հիմա ամբողջ օրը լսում եմ !!
Վերջապես տեղի ունեցավ Հայաստան-Ռուսաստան խաղը , սպասումները մի թեթև չարդարացան , չնայած նրան , որ սա էլ է վատ արդյունք չի:
Ոչ բլոգային թեմաներից.
Շատ նշանակալի էր Քրոջս առաջին մեծ համերգը նոր կոլեկտիվի հետ:
Էլ չեմ ասում Կրակելու ու Մեր մի շարք կազմակերպությունների հետ Հակառասիստական շաբաթի մասին:
Մարտի 25-ին տոնեցինք (27-ին) Հունաստանի անկախության հերթական տարեդարձը:
Մենք ՀՀ ԲՈւՀ-երի ավարտական կուրսի ուսանողներս ավարտեցինք մեր դասերը և օրինակ մեր խումբը Ապրիլի 29-ին կհանձնի Պետական քննությունը: Տխուր ա մի տեսակ :Դ
Ամիսը վերջացավ նույնպես Ծննդյան տոնախմբությամբ: Ուզում եմ Շնորհավորել այս ամսվա բոլոր Հոբելյարներին , ես ձեզ սիրում եմ , եղեք ուրախ և երջանիկ այս կյանքում !!! :)
Ամսվա վեջրում էլ ինձ վերջապես նվեր արեցի իմ , ամենասպասված նվերներից էր ինքս իմ համար արված` Wayfarer ակնոց , գրողը տանի լավն են :)
Փնտրումներով Բլոգ այցելել են 1841 անգամ, ինչ ասես , որ ման չեն եկել մարդիկ , մոտ 8000 էջի դիտումներ են եղել , նման ցուցանիշ դեռ չէր եղել :Դ
Այս ամիս կատարվեց Ռեկորդային թվով գրառում` 22 այս գրառումն էլ հետը: Նման բան ևս չէր եղել դեռ:
Բայց լավ ամիս էր Մարտ ամիսը ընդհանուր առմամբ :)
Իմ դրամապանակն էլ մոտակա խանութի աշխատակիցն է մի քանի անգամ վերադարձրել՝ արդեն համարս էլ ունեն, զանգում են: Չեմ պատկերացնում ինչ կլինի, եթե հեռախոսս էլ կորցնեմ)))))))))))
ReplyDeleteՌեալից ՙխռովել եմ՚ այլևս իրենց չեն արդարացնում...
Ի դեպ, դուր եկավ ՙմիայն թե տոնելիք լինի՚ կենսակերպը,ուրախ ժամանց...
Առաջիկա քննությությանն էլ հաջողություն եմ մաղթում)))))
Հ.Գ. Իմ բլոգը այս մեկից շատ տարբեր է, բայց ուրախ կլինեմ, թե նայես http://antimut.blogspot.com )))
դե հացեդ արդեն իսկ երևում ա գրառում անելուց :)
ReplyDeleteհուսամ իմ դրամապանակի պարագայում տենց չի լինի չնայած նրան , որ օրերս Փլեյերս եմ կորցրել տաքսիում :Դ
Մերսի :Ճ