Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Monday, October 27, 2014

Երևանյան 13-րդ «Էլ Կլասիկոն» | Ֆոտոշարք

Երևանում կայացավ Մադրիդի Ռեալի և Բարսայի երկրպագուների միջև արդեն ավանդույթ դարձած «Էլ Կլասիկոն», որի նկարներից մի քանիսը ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը: Բոլոր նկարները կարող եք դիտել անցնելով հետևյալ հղմամբ:
Realmadrid.am և Barcamania Yerevan թիմերի ավագների թևկապները


Ֆուտբոլային կրքերը շարունակվեցին արդեն «Մունդիալ» սպորտ բարում, որտեղ և հավաքվել էինք վայելելու Մադրիդի հաղթանակը:

El Clasico

Hala Madrid y nada mas 
HALA MADRID Y NADA MAS

Sunday, October 12, 2014

ՀԴՄ կտրոնների 2014թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ ամսվա շահող կտրոնների խաղարկություն

2014թ. Հոկտեմբերի 11-ին կայացավ ՀԴՄ Կտրոնների ՍԵՊՏԵՄԲԵՐ ամսվա խաղարկությունը:
Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Շահող Թվերն են.

85133229

ՀԴՄ կտրոնների 2014թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ ամսվա շահող ՀԴՄ կտրոնների խաղարկություն

Tuesday, October 7, 2014

Ժյուլ Բիանկի. «Կյանքի համար պայքարում»


«Formula 1»-ի «Marussia» թիմի ավտոարշավորդ ֆրանսիացի Ժյուլ Բիանկին կիրակի կայացած «Ճապոնիայի գրան-պրիի» 46-րդ շրջանի ժամանակ, երբ հորդառատ անձրև էր, չկարողանալով կառավարել բոլիդը բախվեց էվակուցանող տրակտորին, ինչի արդյունքում գլխուղեղի ծանր վնասվածքով՝ ծայրահեղ ծանր, բայց կայուն վիճակում տեղափոխվեց հիվանդանոց: Արդեն երկու օր է Սուզուկայում վթարված Բիանկին պայքարում է կյանքի համար: Նրան վիրահատել են հենց վթարի օրը, որից հետո տեղափոխել ինտենսիվ թրապիայի բաժին:



Հուսանք 25-ամյա խոստումնալից ապագայով երիտասարը կկարողանա հաղթող դուրս գալ կյանքի համար պայքարում և օրերից մի օր կվերադառնա մրցուղի:
Առողջություն Քեզ Ժյուլ Բիանկի: 
#ForzaJules #StayStrong



Բիանկիի վթարը հոռուստաեթերում չի հայտնվել: Հեռուստադիտողներին ցուցադրվել է միայն Սուտիլի վթարը, ում բոլիդը մրցուղուց հանելու համար էլ այդտեղ դուրս էր եկել տրակտորը, որին բախվել է Բիանկին: Սակայն Բիանկիի բախման դրվագը ֆիքսել են սիրողական տեսախցկները:

#ForzaJules #StayStrong