Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Sunday, July 25, 2010

ՀՊՃՀ ՈւսԽորհուրդը Մեկնում է Մեղրաձոր (Արձակուրդ)

Hello Bloggers :)
In this morning , I'll leave My Yerevan and after  hour of road I'll be in Meghradzor (it's Near by Hankavan):
Ես Գնում եմ Արձակուրդ , սակայն ինչպիսի՞: Արձակուրդ էլ չի լինի կարծում եմ դա: Մենք ՈւսԽորհորդով Գնում ենք Մեղրաձոր:
Կգամ Մեղրաձորից , լիքը տպավորություններով , ու կսկսեմ ձեզ հետաքրիր բաներ պատմել: Իսկ Մինչ այդ , որ գամ կեզրափակեմ Հուլիս ամիսը , կտեսնեմ թե ինչեր ա կատարվել իմ բացակայության ընթացքում: Քանի որ այնտեղ Ինտերնետի հույս էլ չունեմ , լավագույն դեպքում հեռախոսով: Հուսամ կկարողանամ կապ պաշտպանել մարդկության հետ Եթե ինչ , ապա կարող եք Ինձ հետ կապ հաստատել կամ Ֆեյսբուքի կամ էլ վերջին տարբերակ , զանգահարելով Վիվաիս համարին , որը կարող եք գտնել նույն Ֆեյսբուում: Հուսամ Դուք նույնպես լավ կանցկացնեք այդ մեկ շաբաթը: Ես կվերդառնամ Օգոստոսի 1-ին:
Իսկ Մինչ այդ , մի քանի նորությունների մասին.




Friday, July 23, 2010

Ոչ ստանդարտ նկարներ RSS feed-ի համար (մաս 2)

Բարև Բոլոր Գիկերին: Ահա և Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում RSS Feed-ի համար Այլընտրանքային , կամ ավելի, շուտ ոչ ստանդարտ նկարների մաս 2-ը:
Այստեղ կտեսնեք` կենդանիների տեսքով նկարներ , Մարդկանց հետ կապված , Ամանորյա և առհասարակ հետաքրքիր նկարներ:


Ահա և կենդանիները.


Thursday, July 22, 2010

RSS կոճակներ (մաս 1)

Այսօր որոշեցի Բլոգիս համար հարմար RSS կոճակ ման գալ , քար ու քանդ արեցի Գուգլը , ու գտա մոտ 20 կարգին նկար: Որոնք կարելի է օգտագործել Բլոգում , որպես կոճակ:
Առաջարկում եմ միասին տեսնենք թե որոնք են ամենալավերը:
Միգուցե Դուք էլ կցանկանաք Ձեր Բլոգում RSS Կոճակ տեղադրել:
Կամ Միգուցե ա՞յլ տարբերակներ:


Wednesday, July 21, 2010

Աշխարհի Առաջնության Զվարճալի Դրվագներ

Քիչ առաջ ավարտվեց Փյունիկի խաղը Պարտիզանի հետ: Բոլրիս Տրամադրությունը շատ վատն է , քանի որ Կարող եինք , Հաստատ կարող եինք Գոնե միավոր վաստակել: Բայց այդ գրողի տարած առաջին խաղակեսի վերջին ավելացված րոպեն...
Ուզում եմ մի քիչ բարձրացնել Ձեր տրամադրությունը Հետաքրքիր (Ծիծաղալի) նկարներով Աշխարհի արդեն իսկ անցած Առաջնությունից:

Ուրուգվայցի Բադիկը
Մեքսիկա-Արգենտինական Սալտո
Սերխիո Ռամոսը Պայքարի Հորձանոտում
Իսպանացիները Եզրափաիչում են: Կապդեվիլյաի ցատկը և Վիլյաի գոռուն գոչյունները (վեր կացեք վրայիցս , Հասկացանք Շատ եք Սիրում) որոնք չեն լսվում:

Casillas - yeah !
Սերը Թաքցնել չի լինում

Սնուպպի Բլանկո-ն :Դ

Sunday, July 18, 2010

Ջրոցին Լավ Բան ա , Բայց հեռախոսն էլ ա Օգտակար Սարք

Վարդավառը անշուշտ ամենահավես ու ամենակայֆ տոներից մեկն ա:
Այս տարի ուղղակի չտեսնված լավ անցավ այն , բայց այն դարձավ վերջինը Իմ խեղճ ու Կրակ , այս աշխարհիս երեսին դեռ մանուկ Հեռախոսի համար...


Իհարկե դեռ հույսեր ուենմ այն վերականգնելու , բայց արդեն անհնար էր առանց հեռախոս մնալը , այս մեկ շաբաթը անտանելի դժվար ստացվեց առանց հեռախոսի...
Եվ ահա Ես կրկին հասանելի եմ , Գնեցի Նոր , կրկին համեստ հեռախոս , որը հուսամ 1 տարուց ավել կյանք կունենա...Ահա Այն`
Նոկիա 2323 արտադրված 2009թ-ի 2-րդ կեսում , Ռումինիայում , Հայերեն մենյուով և Ստեղմնաշարով: Պատկերացնում եք ունի "կապույտ ատամ" , 15 մեբագայտ հիշողություն , ՖՄ ռադիո , ամենակարևորը Ինտեռնետ: Ու մի շարք ֆունկցիաներ , որոնք չուներ նախորդ հեռախոսս: Բայց Ֆոտո էլի չկա :( Չնայած Իրա գնի համար շատ լավնա , Ինձ հենց այսպիսի ԱՇԽԱՏԱՎՈՐ Հեռախոս էլ անհրաժեշտ էր: Տեսնենք Ինչքան կդիմանա... Բարով Զանգվենք :Ճ

Saturday, July 17, 2010

Ֆուտբոլը Հանուն Կյանքի. Մարդկային որակների պայքար...

Բազում դժվարությունների , մարդկային անտարբերության , մոռացկոտության ու անպատասխանատվության միջով անցնելով Մեր` Մադրիդի Ռեալի Ֆան Ակումբի ու Մեր Ընկերների Մեծագույն ջանքերի շնորհիվ Ֆուտբոլային հանդիպումը կայացավ:
Իսկ Դժվարությունները շատ եին: Նախ ասեմ այն բանի մասին , որ խաղադաշտը , ինչքան էլ որ փորձեցինք մարդկանց հասկացնել , որ խաղը բարեգործական է և եթե այն տրամադրեն անվճար այդ գումարը ևս կգնա Էրիկի օգնության համար , մեկ է մնացին իրենց ասածին , նույնիսկ երբ իմացան , որ շատ մարդ ա գալու ԲԱՐՁՐԱՑՐԵՑԻՆ վարձակալման գումարը հասցնելով ժամը 15000 դրամ-ից , մինչև ժամը 20000: Բայց մի կերպ , 1 ժամ հետները կռիվ տալուց հետո կանգ առանք մեկ ու կես ժամը 25000 դրամի վրա: Ես այդ պահին քիչ եր մնում չդիմանայի...Իսկ Այդ 25000 դրամը պարզ է , որ տալու եինք մենք` Ֆուտբոլ խաղացողներս: Գումարը Քիչ չէր...
Հանդիպմանը Ներկաների շնորհիվ Հավաքվեց 38000 դրամ: Ինչ խոսկ եթե մի քիչ շատ մարդ լիներ , ու մի քիչ էլ կազմակերպված գործեին այն անձիք ովքեր պատասխանատու եին դրամահավաքի համար , հնարավոր է մի քիչ շատ գումար հավաքվեր: Բայց ինչ եղել եղել է:
Հանդիպումը Գոլառատ ստացվեց , Հաղթեցին Մեր Ընկերներ , չնայած նրան , որ առաջին կեսում արջևում եինք 5-1 (13-20) հաշվով: Կարծում եմ ներկաները հաճույք ստացան , Գեղեցիկ Գոլերի պակաս չէր զգացվում:

Իսկ Գլխավոր թերությունենրից մեկը Հանրային Հեռուստաընկերության ԹԵՐԻ Ռեպորտաժն էր: Նրանք Շփոթել եին բազմաթիվ բաներ: Չնայած ասեմ , որ Այդ ռեպորտաժն էլ չէր լինի եթե մենք (Ես) չզբաղվեինք այդ հարցով: Դիտեք որից հետո կբացատրեմ թե որոնք են սխալները:
Ահա Այն`


Նախ , ասեմ որ բանկային Հաշիվը մենք` Ֆուտբոլասերներս չենք բացել , իսկ որտեղից են նրանք դա ենթադրել միայն Իրենք Գիտեն: Իսկ հատուկ այն մարդկանց համար , ովքեր կարծում են թե Մենք ենք սխալ տեղեկություններ տվել , պարզ ասեմ , որ Մենք Երբեկ Ուրիշի արած Գործի դիմաց մեր անունը չենք գրում քանի որ , Մեր արած Գործերն էլ են մեզ բավական: Ռեպորտաժում պարզ ասվում է , որ Նախորդ կիրակի Բարեգործական ՀԱՄԵՐԳը կազմակերպել են ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ Քաղաքացիական Նախաձեռնության անդամները: Տենց չի՞: Նույնիսկ Հրաչի ազգանունն են սխալ գրել: Ու խնդրում եմ չնեղանալ , ասում եմ այն ինչ կա: Թե Այլ կարծիք ունեք գրեք: Բայց նաև Մի մոռացեք , Մենք ունենք մի նպատակ , իսկ այդ նպատակն է Տեսնել Էրիկին առողջ:

Մենք Միլիլոնավոր մարդկանց նման կարայինք անցնեինք կողով ու ասեինք , որ սա մեր գործը չի , բայց տենց չարեցինք:Երբ Հրաչը առաջարկեց նման բան անել մենք փորձեցինք անել այնպես որպեսզի բոլորը ովքեր ջանում են Էրիկի ապաքինման համար միասին անեն այս մտահաղացումը: Մեզ մեկ չի թե ինչ կլինի այդ երեխայի հետ: Իսկ Ոմանց արդեն չգիտեմ...Մենակ Մի Մոռացեք , որ եթե մի բան ենք անում , ուզում ենք երեխային օգնենք , ուրեմն Մենք ՄԻ ԹԻՄ ենք , ու թքաց թե ինչն են սխալ ասել ինչը ճիշտ , կարևորը ասել են որ երեխային օգնություն է պետք , ու այդ սխալները ոչ մի մեծ էական նշանակություն չունեն այս պահին:

Հ.Գ.
Հատուկ Շնորհակալություն , այն մարդկանց Ովքեր աջակցեցին մեզ այս հանդիպման կայացման գործում , մասնավորապես ամենամեծ շնորհակալությունս ուղղվում է ՀՊՃՀ ՈւԽ Աշխատակազմի Ղեկավար` Հայկ Մամիջանյանին և աշխատակազմի Տեխնիկական անձնակազմին:
Նաև Շնորհակալություն այն մարդկանց ովքեր հետաքրքրվեցին , օգնեցին , տարածեցին ինֆորմացիան ու մնացին խաղից դուրս ... :Ճ

Friday, July 16, 2010

Mr. Nobody "Nothing is real, everything is possible…"

Պարոն Ոչ Ոք
Ինճու՞ հենց Պարոն Ոչ ոք: Նա Գոյություն չունի , նա խախտել է բոլոր կյանքի կանոնները , նա ապրում է մի քանի կյաքնով միանգամից , նա մահանում է մի քանի անգամ , մի քանի տարբեր ձևերով: Ինչու՞: Չգիտեմ... Բայց այն պահերը երբ ընտրության առաջ ես կանգնում շատ կակրևոր են:
Օրնակ Դու մտածե՞լ ես ինչքան բան կարա կախված լինի այն բանից թե դու վաղը փողոցը այս վայրում կացնես , կամ մեկ ուրիշ: Իսկ Դա պարզվում է կարևոր է:
Հրշտակները շրջանցում են նրան և Նա , գալով կյանք իմանում է ամեն արդեն այն ամենը ինչ իր հետ կատարվելու է: Կյանքը Ցիկլ ա , Ես դա վաղուց եմ ասել: Ցիկլի Բլոկ Իրա ,և , կամ , ոչ-երով , փոքրիկ ֆունկցիաներով , begin-end-երով:
Երբ Անձրևի մեկ կաթիլը փթոխում է քո կյանը , դու չես էլ կարող ենթադրես , որ այդ անձրևի պատճառը ամիսներ առաջ հենց Քո ինչ-որ գործողություն է եղել:
Երբ Նեմոն դեռ մանուկ հասակում հանդիպում է 3 հարևան աղջիկներին , Լիզին , Ջինին ու Աննաին , նա դեռ չի գիտակցում , որ հենց այդ 3 աղջիկների շուրջ էլ կծավալվեն իր կյանքերը: Անշուշտ Աննաի հետ կապը ամենաուժեղն է: Ինչքան էլ իրենց փորձում են բաժանել նրանք մեկ է գտնում են իրար , նրանց ուղիները խաչվում են , անհասկանլի կերպով բայց խաչվում են: Նրանք զգում են միմյանց , ինչպես ոչմեկ:
Դու երևի չես կարող պատկերացնել , որ անձրևի մեկ կաթիլը կարող է փոխել ամբողջ կյանքդ , չես էլ մտածում թե ինչն է եղել այդ կաթիլի առաջացման պատճառը , իսկ երբ մտածում ես , հասկանում ես , որ
Ու հետաքրքիրն են ա , որ հենց Աննաի ասածով էլ ամենինչ լինում ա:
Չեմ ուզում պատմեմ Ֆիլմը: Շատ բան ունեմ ասելու այս թեմայով: Միայն կնշեմ որ Ջարեդ Լետոն հիանալի է խաղում իր դերը: Հրաշալի...


"В жизни каждого из нас каждый день происходит сотня выборов, и не бывает их хороших или плохих. Просто каждый из выборов создает другую жизнь, другой неповторимый мир. Но каждая жизнь заслуживает того, чтобы ее прожить, каждая тропа — чтобы быть пройденной."


Ու հիշեք
«Ամեն ինչ հնարավոր է , մինչև չեք կատարել ընտրությունը» :

Saturday, July 10, 2010

Remember Me

«Հիշիր Ինձ»
Ֆիլմ , որը գնում էր կինոթատրոններում, որը հազար անգամ կարայի նայեի բայց չէի ուզում: Գիտեք Ինչու՞: Robert Pattinson !! Իրա պատճառով էլ , մտածում էի հերթական անկապ անիմաստ կինոն ա , Նորալուսինը տենց էլ դուրս չեկավ երևի դրա համար:
Բայց «Հիշիր Ինձ»-ը Լրիվ ուրիշ ա:


Չգիտեմ էլ ոնց նկարագրեմ:
Հոր տեսանկյունից Բառադի կյանք վարող Թայլերը , ոչ մի նպատակ չունի: Իսկ Թայլերի երևի թե միակ ցանկությունը այն է , որ Իր ընտանիքը , որը առանց այդ էլ մասերի է բաժանված , քանի որ Ծնողները ամեն մեկը իր կյանքով է ապրում Մտածի միմյանց մասին , հոգ տանի: Հայրը կարևորի իր դստեր նպատակները , ավելի շատ ուշադրություն դարձնի նրան: Թայլերին թվում է , թե հայրը առհասարակ չի սիրում նրանց: Բայց արի ու տես նա սխալվում է , և երբ նա հասնում է իր նպատակին , բազում չարչարանքների գնով , այդ ժամանկ էլ ամենինչ ավարտվում է: Նա Հեռանում է Երջանիկ , Նա գնում է եղբոր Մոտ... Բայց Նա Թողնում է Իր Սիրած Աղջկան , ում հետ ծանոթանում է սկզբում ուղղակի նրա հորից մուռ հանելու նպատակով , և ընկերոջ խորհրդով... Բյաց Սիրում է նրան անկեղծ ու շատ ուժեղ...
Ֆիլմում շատ են խելացի ցիտումները տարբեր տեղերից: Ու ընդհանրապես շատ բան կարելի ա սովորել այս ֆիլմից...


«…Ганди учил, чтобы ты не делал в жизни — это будет незначительно, но очень важно, чтобы ты это сделал…»

Այ Օրինակ Ես Միշտ մտածում եմ , ինչի՞ համար է այն ինչ Ես անում եմ: Երբեմն անում եմ ուղղակի նրա համար , որ պիտի անեմ ու վերջ: Ես Գիտեմ որ տենց է պետք... Բայց Ինչու՞: Չգիտեմ...


«…В 22 года у Ганди было 3 детей, у Моцарта — 30 симфоний, а Бадди Холли был уже мертв…»
Այո , ժամակը , միգուցե պետք է մտածել , ու ասել ահա Մենք Արդեն 22 տարեկան ենք: Բայց Հիմնականում այում ենք Մենք դեռ 22 տարեկան ենք...
«…Дай мне гарантию, поклянись своей бессмертной душой, что я переживу главное блюдо, и я подожду. Но прежде чем ответить, знай, если я умру, ты проживешь остаток дней, зная, что ты не просто солгал мне, но и лишил одного из последних удовольствий, моего последнего желания…»
Ես գնալով ավելի շատ եմ համոզվում , որ չպիտի սահմանափակեմ ինձ ու անեմ այն ինչ սիրտս է ուզում , էտ գրողի տարած ժամանաը կարա շատ կարճ լինի... Նենց կուզենայի Թայլերի նման կյանք վարեի...
«…Эту любил Майкл. Мы там с ним всегда завтракали. Может не так часто как теперь кажется, но часто…»
Երբեմն Մեզ թվում է , որ մենք շատ ժամանակ ենք անց կացնում այս կամ այն մարդու հետ , ինչ որ տեղ , բայց երբ դա արդեն չի լինում մենք հասկանում ենք , որ այդ ժամանակը չափազանց քիչ է եղել...
Ֆիլիմից Հետաքրքիր հատվածներ կարող եմ թվարկել հավերժ , բայց կգրեմ ևս մի քանիսը առանց մեկնաբանությունների...
«…Десерт сначала — из-за страха перед астероидом — да, а поцеловать парня, к которому тебя тянет, по крайне мере прежде чем уехать в неизвестную нью-йоркскую ночь вместе с пандой… кстати, мало знакомой — нет…»
«…Отпечатки наших пальцев на жизнях, которых мы касаемся, не тускнеют…»


«Живи мгновеньем, люби безоглядно...»

Thursday, July 8, 2010

Ֆուտբոլը Հանուն Կյանքի

Ընկերներ , Ընթերցողներ , Պարզապես ՄԱրդիկ , որոնք Այս կամ Այն կերպով Հայտնվել են Բլոգումս:
Ձեզ ունեմ մի խնդրանք , կոչ , հորսդոր , անվանեք Դա ինչպես կուզեք:
Չգիտեմ Դուք Ոնց , Բայց Ես չեմ կարող անտարբեր մնալ ու չտենալու տալ , անցնել այն փաստի կողքով , որ այսօր Իմ չնչին դրամական Օգնությունը Կարող է 4 տարեկան Էրիկի կյանքը փրկել:
Հենց այդ պատճառով էլ որոշվեց կազմակերպել Բարեգործական Ֆուտբոլային հանդիպումը "Ֆուտբոլը Հանուն Կյանքի": Ասենք Ես մտածում եմ , որ դժվար չի լինի գալ , դիտել հանդիպումը հաճույք ստանալ հետաքրքիր խաղից: Որը վստահ եմ , որ չափազանց գոլառատ ու հետաքրքիր է լինելու , և բացի դրանից էլ Օգնել Էրիկին: Կարծում եմ դժվար չի 1000 դրամ-ից սկսած նվիրաբերել այդ օրը: Չէ որ այդ գումարը կփրկի երեխային:
Մենք այդ օրը խաղալու ենք Ձեր հաճույքի և Էրիկի ապաքինման Համար: Մենք Մադրիդի Ռեալ Հայական Ֆան Ակումբը ու մեր ընկերների թիմը:
Կարծում եմ կարիք չկա Ձեզ ներկայացնել Մեզ:
Ուղղակի կասեմ , որ Այդ օրը Ես ամենինչ կանեմ , որ դուք հաճույք ստանաք այդ խաղից , իսկ Դուք Պետք է անեք այնպես , որպեսզի կարողանանք էրիկին Մեր օգնությունը ցույց տանք:

Կարծում եմ Կհանդիպենք Հիգշաբթի` Հուլիսի 15-ին ժամը 19:00-ին Խուլ ու Համրերի Ֆուտբոլային Դահլիճում:
Ձեր նստատեղը սպասում է Ձեզ:
Կհանդիպենք:


Խնդրում եմ Տարածել Այս Տեղեկատվությունը Ձեր Ընկերների , Խմբերի , Ցանցերի Միջոցով:

Wednesday, July 7, 2010

WRITE THE FUTURE

Ֆուտբոլ , Ֆուտբոլ , Ամենուրեք Ֆուտբոլ...
Ֆուտբոլի գովազդն էլ յուրահատուկ արվեստ է: Հիշում եմ միժամանակ շատ տպավորիչ եին պեպսիի Ֆուտբոլայն թեմայով գովազդները , ասենք "Ֆաբրեգաս` Նա Կիթառ է նվագում": Կամ Ադիդասի այն գովազդը երբ Երկու Երեխա բակում գնդակ խաղալով իրենց համար Թիմեր են կազմում և Ընտրում են համաշխարհային աստղերին:
Վերջին Գովազդը , որն իմ վրա մեծ տպավորություն թողեց Նայք-ի գովազդն է:
Այն բավական տպավորիչ է: Հումորով , տարբեր կայֆեր-կայծերով:
Դիտեք , արտահայտեք Ձեր կարծիքը: Ահա Այն`



Tuesday, July 6, 2010

Մթնշաղ - Խավարում

Նայեցի վերջապես Խավարումը: Նորալուսնից , որ հազար գլուխ հետաքրքիր էր: Կամ էլ այնքան էր Նորալուսինը ձանձրացնող , որ այդ պատճառով այս մի մասը հետաքրքիր թվաց:
Ասեմ սենց , Ես միշտ էլ գիտեի , որ Ջեյքը տականք ա :Ճ Բայց չէի պատկերացնում , որ էտ կարգի: Հա ինքը Բելլային սիրում ա , բայց արդյո՞ք ճիշտա տենց վարվելը: Ինձ են պահը Դուր եկավ , որ Էդվարդն ու Ջեյքը նստած խոսում են իրար հետ , Էդվարդը պատրաստ ա ընդունել Ջեյքին որպես ընկեր , իսկ են Գայլանմանը չի կարա... կարողա ճիշտա անում , ու չպիտի կանգ առնի միչև չհասնի իր ուզածին: Նույնիսկ Համոզեց Բելլային , որ Ինքը Սիրումա Ջեյքին: Բայց նման ստոր ձևո՞վ:
Բայց ամենակայֆը , դու էլ ես քեզ լավ զգում այն պահին երբ Կալլեններն ու Գայլերը միասին փշրում թողում են , բառիս բուն իմաստով , ետ նորընծա արնախումներին:
Բայց ինչ ուզում եք ասեք , Ֆիլմի ամենահավեսով կերպարը Չարլին ա: Բոմբ ա , չգիտեմ հումորները , պահվածքը...
Ամենաոճային ու ազդեցիք կերպարը ըստ իս Կարլ Լայն է:
Իսկ ամենատականք ու Չուզողը են շեկ մազերով Վալտորի աղջիկն ա , են որ սաղին անկապ անիմաստ ցավ ա պատճառում: Իմ խորին համոզմամբ ինքը Էդվարդին ա սիրահաված դրա համար ա այդքան վառված Բելլայից:
Մի Խոսքով Շատ Լավ , հետաքրքիր Ֆիլմ ա ստացվել: Դիտեք և կիսվեք կարծիքներով:

Ու հիշեք.
«Ամենինչ Սկսվում է Ընտրությունից...»
"twilight saga: eclipse"

Monday, July 5, 2010

ՀՀ Սահմանադրության Օր

Այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանդրության Օրն է: Այսօրը Տոն է: Տոն յուրաքանչյուր քաղաքացու համար , քանի որ Սահմանադրությունը Երկրի , Պետականության կայացման գլխավոր և ամենաառաջնային պայմաններից մեկն է:

Գլուխ 1: ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական,
սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:

Օրը Հանգստյան է , այդ իսկ պատճառով Բոլորին ցանկանում եմ մի լավ ուրախանալ , տոնել , նշել և ման գալ:

Sunday, July 4, 2010

Արկածախնդրությունն ընդդեմ Կարգապահության

Եզրափակիչը Սարերի Ետևում չէ , և Իմ կարծիքով Եզրափակչում մենք կտեսնենք Գերմանական Կարգապահության մենամարտը Ուրուգվայական Արկածախդրության Հետ:
Ահա այսպիսի եզրափակիչ եմ կանխատեսում ես.

Գերմանացիներն երևի միակ թիմն են , որոնք այդքան շատ գնդակ են խփում մեկ խաղի ընթացքում: արդեն երրորդ խաղն են ավարտում խփելով 4 գնդակ և հաշվի առնենք , որ այդ երեք հավաքականներից երկուսը Անգլիայի և Արգենտինայի հավաքականներն են եղել:
Նրանք ունեն շատ լավ գործող Կիսապաշտպանություն , ուը և ապահովում է նման լավ արդյունքներ:
Կարծում եմ հենց նրանք կլինեն Եզրափակչի մասնակիցներից մեկը:

Դիեգո Ֆոռլանը Առաջատարն է այս հավաքականի , իր կողքին նա ունի մի թիմ , որը պատրաստ է ամեն գնով հասնել իր նպատակին: Սուարեսի վերջին արարքը դա ապացուցեց , երբ նա առանց երկար մտածելու ձեռքով հանեց գնդակը դատարկ դարպասից: Եվ կարելի է ասել այդ արարքով կերտեց ճանապարհ դեպի կիսաեզրափակիչ:

Իսկ ահա երրորդ տեղի համար պայքարը չի զիճի եզրափակչին ոչնչով: Ցանկացած պարագայում: Թե եթե խաղան այնտեղ Իսպանացիներն ու Հոլանդիան , թե եթե մնացած երկուսը , որոնք ըստ Իս կկազմեն առաջնությունը եզրափակող զույգը:

Thursday, July 1, 2010

Փնտրման արդյունքում դուք այժմ գտնվում եք Lifetime Blog-ում:

Այո Արդեն հուլիս ամիսնա: 2010-ը հատեց իր հասարակածը:
Փորձեմ Բլոգիս արդյունքների մասին պատմեմ մի քիչ:
Բլոգ են այցելել 72 երկրներից , և կատարել են 12300-ից ավելի դիտում:


Եվ այսպես Հունիս Ամսվա ամենակարդացված 3 գրառումներն են.

Իսկ հիմա ամենա հետաքրքիրը թե ինչպես են գտել Բլոգս որոնումների արդյունքում.
Eva Rivas - նորմալա , կարևորը մարդկանց մոտ հետարքրւոյունը չի քչացել Եվրատեսիլից հետո և դեռ ման են գալիս ինֆո նրա մասին:

Cicaxalu Nkarner - դե դրա մեղավորը դեռ 2009-ի հունվարին կատած այ այս գրառումնա , չնայաց մեկ-մեկ մտածում եմ , որ կարելի ա հետաքրքիր , հումորային նկարներով գրառումները շատացնել:

Ararat FM - ժամանակին երբ ՖՄական Բուռն կյանքով եի ապրում , նույնիսկ ԱրարատՖՄ Բլոգ բացեցի , բայց չեմ գրում ցավոք: Եթե Ֆմցիներից ինչ-որ մեկը ցանկություն կհայտնի ՖՄ-ի մասին Բլոգ Վարելու , մեծ հաճույքով դոմեյնը կտրամադրեմ ու կօգնեմ իրեն կամ իրենց:

barcampevn10 - բարքեմփի մասին շատ եմ գրել , շատ նորմալա , որ գտնում եմ , որ չգտնեյին այ էտ նորմալ չէր լինի:

Մեր անունն է Հայկական Բանակ (Ու նմանատիպ բառեր) - Շատ դեպքեր են լինում Երբ բանակի հետ կապված բան փնտրելուց իմ մոտ են հայտնվում: Ունեմ Բանակին նվիրված մի քանի գրառում , բայց հիմնական որոնվողը այս մենկն ա:

Aram Asatryan draxti peri երգի բառեր - Ես որ տենում եմ Ինձ բացում ա , Հիմա ի՞նչ: Դրախտի ալվան ծաղի՞կ է իմ փերին: Աչկիս մոտ օրերս բռնեմ ետ երգի բառերն ամբողջությամբ տեղադրեմ բլոգւմս , ախր շատ լավն ա է:

ինչու են շնորհավորում մարդու ծննդյան տոնը - Շատ Պարզ պատճառով: Քանի որ Նրա ծննդյան տոնն է: Ուրիշ տարբերակներ կա՞ն:

Armen Zurnachyan - Հետաքրիր ա , ման են գալիս Արմին , գտնում են Բլոգս:

за какую команду сейчас играет Cristiano Ronaldo - За Реал Мадрид.

Robbie Raul - լավա որ գոնե մեկ-մեկ ինձ էլ են ման գալիս:

inchu (ինչու) - Ե՞ս Որտեղից իմանամ: Հետաքրքիր մարդիկ են հաաաա:

Գտնում են նայ Նորալուսին , Հիշիր Ինձ , ու էլի տենց մի շարք Մթնշաղոտ բաներ...


Ու ելի լիքը տարբեր բաներ , ընդհանուր առմանբ այս` հունիս ամսվա ընթացքում եղել ա 320 փնտրումից ավել ...