Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Monday, December 5, 2016

Էլ Կլասիկո. Ինչպես կորցնել երկու միավոր և միևնույն ժամանակ հաղթանակած լքել «Նոու Կամպը»

Բարսելոնայի շատ երկրպագուներ դեկտեմբերի 3-ի «Էլ Կլասիկոից» հետո զարմանում էին ու քմծիծաղ տալիս ասելով. «Նրանք այնպես էին ուրախաղում կարծես նրանք հաղթել են «Կլասիկոում» այն ինչ նրանք հազիվ հազ 90-րդ րոպեին կարողացան փրկվել»:


Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ Կատալոնական ակումբի շատ երկրպագուներ չգիտեն թե ինչ է հաղթանակը, թե ինչ է նշանակում վերջին վայրկյանին խփած գնդակը և ի վերջո այդ գնդակն էր, որ պահպանեց 6  միավորի առավելությունը իրենց հանդեպ և ամենակարևորն է՝ թույլ տվեց չընդհատել Զիդանի գլխավորած թիմի անպարտելության շարքը: Զիդանը շատ մոտ է հասնելու Լեո Բենհակերի ռեկորդին, որը գրանցվել էր 1988-89 մրցաշրջանում, դրա համար Զիզուի թիմին պետք է չպարտվել Դորտմունդի Բորուսիային:
Բենհակերի ռեկորդից հետո հաջորդ նշակետերը կլինեն Բարսելոնայի Լա Լիգայում 39 խաղից բաղկացած անպարտելիության շարքը (2015-16 մրցաշրջան) և Անտոնիո Կոնտեի Յուվենթուսի բոլոր առաջնություններում անպատելության 43 խաղից բաղկացած շարքը (2011-12 թթ):
Մադրիդի Ռեալը վերջին անգամ պարտվել է Վոլֆսբուրքին, ՉԼ խաղարկության շրջանակներում 2016թ. Ապրիլի 6-ին (0-2) որից հետո անպարտելի է:

Վերադառնալով «էլ Կլասիկոին» կարող ենք ասել, որ որքան էլ անսպասելի էր, բայց այդ խաղը չհիմնվեց Մեսսիի ու Ռոնալդուի դիմակայության վրա այլ ավելի թիմային բնույթ կրեց, որտեղ առանձնանում էին երկու ֆուտբոլիստներ՝ Սերխիո Բուսկեթսն ու Լուկա Մոդրիչը:
խորվատ ֆուտբոլիստը նոր է վերակագնվել վնասվածքից սակայն արեն իսկ շատ վստահ է զգում իրեն: Իսկ Բարսայի Իսպանացի հենակետայինը բավական հաջող խաղ անցկացրեց և լավագույններից մեկն էր կապտանռնագույնների կազմում:


Մադրիդի հարձակման գիծն ակնհայտ կաղում էր, համարյա թե անզոր Բենզեման ոչինչ չէր կարողանում ստեծել: Սակայն չէր լինի «Էլ Կլասիկոն Էլ Կլասիկո» եթե իր խոսքն այդ օրը չասեր Սերխիո Ռամոսը:

Սերխիո Ռամոս և «Էլ Կլասիկո», միանգամից մտքիդ կարմիր քարտն է գալիս ու անհամար ապտակները Բարսայի ֆուտբոլիստներին: Սակայն այս անգամ Ռամոսը աչքի ընկավ դրական կողմով: 90-րդ րոպեին խփած գնդակը (ի դեպ հենց Լուկա Մոդրիչի իրացրած ստանդարտից հետո) 75-րդն էր Ռամոսի կարիերայում: Նման ցուցանիշի կարող են նախանձել համաշխարհային ֆուտբոլի մի շարք, նույնիսկ մի քանի շարք, աստղեր: Գերարդյունավետություն՝ այն էլ այն դեպքում, որ Ռամոսը չի իրացնում 11 մետրանոցներ և հազվադեպ է հաջողության հասնում տուգանայիններից: Եվ ինչ կարևորություն ունեն այդ գնդակները Ռեալի համար վերջին մի քանի տարիներին:
Ռամոսը ուղղակի պահապան հրեշտակի նման 90+ րոպեներին անում է այն ինչ չեն կարողանում անել Մադրիդի հարձակվողները ամբողջ խաղի ընթացքում:


Չմոռանանք նաև թե ինչպիսի կորուստներով էր մոտեցել այս հանդիպմանը Ռեալը, Թոնի Կրոս, Մորատա, Բեյլ…Կազեմիրոն նոր էր վերականգնվել վնասվածքից և չուներ բավական խաղային պրակտիկա, ինչպես Բենզեման և Մոդրիչը:

Այս ամենը հաշվի առնելով «Կլասիկոում» վաստակած մեկ միավորը կարելի է իրավացիորեն հաղթանակ համարել և շարժվել առաջ…

Հ.Գ.
Երևանում էլ ավելի թեժ մթնոլորտ էր:
Երևանյան «Էլ կլասիկոն» ամենաթեժերից մեկը ստացվեց: 15 րոպեյից ավել թիմրը չէին կարողանում գրավել միամինց դրապասը: Նման բան ես չեմ կարողանում վերհիշել «Երևանյան» կլասիկոների պատմության մեջ: 15-րդ հանդիպումն այն ու ամենայնիվ ավարտվեց Կատալոնական ակումբի երկրպագուների հաղթանակաով 9-4 հաշվով: Այսպիսով ընդհանու դիմակայության հաշիվը դարձավ 10-5 հօգուտ Բլաուգրանաների:
Վերջում էլ կրքերը թեժացան, բայց ընկերական մթնոլորտը գերիշխեց և ամենինչ խաղաղությամբ ավարտվեց:

Հ.Հ.Գ.
«Էլ Կլասիկոի» դիտումների մասին կարելի է անվերջ խոսել, սակայն ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քանց թե անվերջ կարդալ:
Խնդրեմ, Ռամոսի գոլից հետո (արդեն չգիտեմ որերրորդ անգամ եմ գրում այս բառերը):