Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Tuesday, May 23, 2017

Երբ Հաղթում է Մադրիդը

Բավարավածության գերագույն աստիճան։ Այսօր այդ յուրահատուկ օրերից մեկն է։ Պառկում ես ու նորից վերցնում հեռախոսդ ու նորից ժպիտ է հայտնվում դեմքիդ երբ թերթում ես ուխաության այդ գոչյուրններն ու պատկերացնում, բայց մտքերով ուրիշ տեղ ես։ Այդպիսի "Էպիկ" օրերին էներգիայի յուրահատուկ ներհոսք է լինում, ուզում է արդեն ուշ գիշեր լինի, ուզում է ցերեկ։ 
Ի՞նչ կլինի հաջորդ անգամ չեմպիոնությունը շաբաթ օր դրեք էլի, գոնե մյուս օրը կիրակի լինի, հանգիստ չքնենք, որ քնենք։ Բայց չէ, ուզումա չեմպիոնություն, ուզումա Ռամոսի հաղթական գոլ, այդ ամենը չի թողնում քնել, չի թողնում հանգստանալ, մի այլ կարգի էմոցիաներ է առաջացնում, արի ու քնի այդքանից հետո։
Դե արի ու բացատրի մնացածին, թե ինչ ես զգում երբ հաղթոում է թիմդ՝ հաղթում ես դու։


Դե արի ու բացատրի , որ 2002-ին երբ Զիդանը խփում էր ՉԼ եզրափակիչների պատմության ամենագեղեցիկ գոլը դու կրկին չէիր կարողանում քնել, թեև չկային հեռախոսներ, նոութբուքեր ու սոց․ցանցեր, բայց մտքները որոնք չէին թողնում քնել նույնն էին․ "Գրողը տանի ինչ հիանալի խաղ էր, ինչ հաղթանակ"։ 
Այդ օերերից համարյա բան չի փոխվել, 2007-ի Մալյորկայի հետ հանդիպումը, որը վերջինն էր ու չեմպիոնականը։ Ինչպիսի հաղթանակ էր, ինչ էմոցիաներ, որքան դժվար տրվեց Բեքսին այդ տիտղոսն ու ինչ հուզիչ էր հրաժեշտը։ Այն ժամանակ անգամ չկային սոց․ցանցեր, ինտերներ, սմարթֆոն․․․ Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբը նոր էր սկսում իր գործունեությունը իսկ Մադրիդիստ ընկերները ավելի շատ վիրտուալ էին քան Ռեալ և սահմանափակվում էին դայլ-ափի կամ ինտերնետ ակումբում անցկացրած ժամանակահատվածի շփումներով։ Ինչ հիանալի ժամանակներ էին, ինչ գեղեցիկ էր Մադրիդյան ֆուտբոլը։


2014-ի մայիսի 24-ին այդ ամենը հասավ իր կիզակետին՝ վերականգնելով Մադրիդյան դիրքրեը Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում։ Թերևս այդ օրվա հույզերն անգերազանցելի են։ Դեսիմայի պատմությունը արժանի է մի ամբողջ ֆիլմի սցնեարի։
Ամեն գավաթ ու ամեն հաղթանակ նոր ուժ է տալիս, ծնում նոր հերոսներ ու նոր պարտավորությունների առաջ կանգնեցնում։ Լինել ավելի լավը, լինել ավելի ուժեղ, հաղթել ու նորից հաղթել, ոչնչացնելով այն ամենն ինչ հանդիպում է քո ճանապարհին։ Ու այդպես էլ լինելու է՝ 62 խաղ անընդմեջ գոլ ու գալիս է 63-րդը՝ ամենակարևորը։ Դառնալ ՉԼ հաղթող, 2-րդ տարին անընդմեջ, անել այն ինչը չի հաջողվել ոչ մի թիմի, հետո դառնալ Աշխարհի ակումբային առաջնության հաղթող 2-րղ տարին անընդմեջ՝ գրել պատմության նորագույն էջը, գրել այնտեղ ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ անունը՝ ոսկյա տառերով։ 
Սիբելես աստվածուհին սպասում է Ձեզ տղաներ, հուսախաբ չանեք նրան, նա սպասում է Ձեզ՝ նորանոր գավաթներով։


VAMOS POR LA DUODECICMA #APorLa12

Thursday, April 13, 2017

Արմենի «Մաֆիայի» իրականության աստիճանը

Սյունեն երևի թե չի էլ իմանա, որ իր «խոհանոցային» արկածախնդրության՝ պահի թուլության գաղտնիքի պահպանման համար կյանքով մեկ պարտական է ինչ-որ մի խղճուկ լրագրողի, ով իր կյանքում բացի գերազանցիկ լինելուց ոչ մի լուրջ բանի չէր հասել։
Ամբողջ ընթացքում, ինչ ընդմանենը երկու ձմեռային անվադող ունեցող տաքսին փորձում էր հաղթահարելով ձյան շերտերը և անվտանգ հասցնել Անդրանիկի ու Սյունեին իրենց տուն, Սյունեն գրկել էր ամուսնուն ու փորձում էր հասկանալ թե ինչ է գտել նրա՝ այդ քյառթու, ջազից բացարձակ գլուխ չհանող, բաբնիկ կուրսեցու մեջ։ Սյունեն անգամ չէր էլ նկատում, որ մեքենայում հնչում էր իր՝ ուսանողական տարիներին այդքան շատ սիրելի Զեմֆիրայի «Мы разбиваемся» երգը։ «Ինչի եմ ես այսքան դեբիլ». մտածում էր նա, հույս ունենալով, որ այլևս երբեք չի հանդիպի իրա անսաուն կուրսեցիներին որոնց այս տասը տարիների ընթացքում անգամ չէր էլ հիշել։ Հույս ուներ, որ կմոռանա այս գրողի տարած օրն ու այս քաղաքի ամեն քայլափոխին ծանոթի հանդիպելու աստիճան մարդաշատ փողոցներում ստիպված չի լինի նայել նրա աչքերի մեջ․․․


Իրականում այն ինչ նոր կարդում էիք, ԵՐԵՎԱՆ ամսագրի «ՄԱՖԻԱ» պատմվածքի հավանական մի փոքրիկ զարգացում էր, որի հեղինակը արձակագիր Արմեն Մուրադյանն է։

Տանիքում սիգարետով մեկ բաժակ սուրճի ներքո տեղի ունեցող սյուռ խոսակցության տեսակի այս պատվածքը, որը Արմենը գրել է հատուկ ԵՐԵՎԱՆ ամսագրի խնդրանքով շատ գազանն ա ստացվել իմ կարծիքով։ Իրական՝ իրականության մի մասնիկ։ Մարդկանց տեսակի ու հարաբերությունների ճիշտ իրական ձևակերպմամբ։ 

Անպայման կարդացեք Երևանյան «ՄԱՖԻԱ»-ի մասին պատմվածքը․․․

Ինքս այն կարդալուց հետո Արմենին ասեցի, ապեր միհատ ստորագրի սենց պահեմ իմ օրինակը։ Ասեցի բռնեմ նկարեմ քցեմ բլոգ, սենց պրիխոդ վաղուց ոչ մի պատմություն չէր տվել։

Thursday, March 30, 2017

Թբիլիսյան ուիքենդի առանձնահատկությունները կամ ինչպես կտրվել Երևանյան իրականությունից

Այ կասեք ինձ ու՞ր կարելի է գնալ հանգստանալու, եթե հոգնել ես ամեն ինչից կամ ուզում ես կտրվել մի քանի օրով սովորական իրավիճակից և տարվա մեջ եզակի շաբաթ-կիրակիներից մեկը նվիրես քեզ հարազատ մարդու ու համ էլ ինչ-որ օրիգինալ բան լինի։ 
Դե իհարկե այստեղ օգնության կհասնեն Հայաստանի տարբեր բնակավայրերում գտնվող հանգստյան գոտիները, սեյլսբումյան զեղչերը կամ հնարավորությունը հերթական անգամ այցելել Արցախ։
Ծաղկաձո՞ր։ Երբեք։ Դե բա ինչ, գներին նայելով հասկանում ես որ հասարակ մահկանացուներին Ծաղկաձորյան գները միանգամից վանում են ու ստիպում փնտրել այլ ուղղություններ։
Իսկ երիտասարդներին առավել շատ հետաքրքրող ուղղությունը իհարկե Վրաստանն է, Թբիլիսին մասնավորապես, հայերեն ասած Թիֆլիսն էլի։
Դե, Թբիլիսիում լիքը հետաքրքիր իրադարձություններ են լինում՝ համերգներ, փարթիներ, գալիս են թույն դիջեյներ ու խմբեր, վերջ ի վերջո այնտեղ գնալը համ հեշտ ա, համ մատչելի, համ էլ կպած ա համարյա, ու գներն էլ էժան են բացի այդ ամենից։
Դե մենք էլ ասեցինք գնանք մի քիչ ման կգան Թբիլիսիում, չնայած որ այդ ուիքենդին գնացողներին 90 %-ը գնում էին Moderat-ի համերգին, որի մասին ես ցավոք չունեի ոչ մի պատկերացում, մենք ուղղակի շաբաթ կիրակին ալտերնատիվ անց կացնելու միջող գտանք։


Դե Թբիլիս ուղևորվելու մի քանի եղանակ կա Հայաստանից․
Ինքնաթիռով օրինակ, վրացական ավիաուղիների չվերթները Երևան-Թբիլիսի, արագ բայց ոչ այդքան մատչելի։ Այս պարագայում մեր համար չէր։
Գնացքով կարելի էր, ինչու ոչ, բայց դե Թբիլիսի 2 օրով գնալու համար չարժի գնացքով ճամփա ընկնել քանի որ մինչև հասնես հետ գալու ժամանակնա լինելու։ Բայց փոխարենը գնացքը լավ տարբերակ ա ավելի երկար ժամանակով գնաողների ու նրանց համար՝ ովքեր մեծ ընկերական խմբով են գնում Թբիլիսի։
Մեքենայով՝ այս դեպքում սեփական, այլ ոչ տաքսի/մարշրուտկա տարբերակը ամենաիրականն է, մանավանդ, որ մի քանի անգամ գնում ես մեքենայով, արդեն ճանապարհն էլ խնդիր չէ, Թբիլիսին էլ գիտես, իսկ երբ չես հասկանում թե ուր ես մտել նեղլիկ ու իրար շատ նման փողոցներով՝ քեզ օգնության է հասնում GPS-ը maps.me-ով (միշտ նախքան ինչ-որ մի տեղ գնալը, քաշեք այդ երկրի քարտեզը, քանի որ այն աշխատում է առանց ինտերնետ՝ օֆլայն ռեժիմում), եթե իհարկե այն ճիշտ է ու դուք փակուղում չեք հայտնվում այն դեպքում երբ քարտեզի վրա այդ տեղում կա ճանապարհ։
Իսկ Գիշերակացը՞։
Դե դա էլ բավական հեշտ է, booking.com-ը մի հրաշք տեղ է, որտեղ անպայման պետք է գրանցված լինի ստաժով ճամփորդողը։ Քանզի ժամանակի հետ դուք ստանում եք գաղտնի գործարքներ, օգտվում եք զեղչերից ու պրոմոներից։ 
Վրեջում էլ մի լավ բան եք գրում այն տեղերի մասին որտեղ հանգստացել եք, որ Ձեր պես մարդիկ ամբողջ աշխարհից տեսնեն ու իմանան թե որտեղ են գնում ու ինչի սպասեն։

Ճանապարհ ընկնելով վաղ առավոտյան ժամը 5-ին ակնկալում էինք որ արդեն 10-ին կլինենք Թբիլիսիում։ 
Առաջին անակնկալը սպասվում էր դեռևս երբ չէր բոլորել մեր ուղևորության 5 կմ-ը։ Ոստիկանության հետ հերթական «ջերմ» զրույցի արդյունքում, ես հրաժարվեցի «ՀՈ» անելուց իսկ իրենք էլ իրենց անհիմն ենթադրություններից թե կարո՞ղ է արդյոք ոգելից․․․ դե ոբշմ հասկացաք էլի․․․ գիշերվա 5-ին, նոր զարթնած աչքերով․․․ոգելի՞ց․․․

Դե այդ 10 րոպեն կոմպենսացնել չհաջողվեց, քանի որ մեր ճանապարհներին էլ ավելի շատ ժամանակ կորցրեցինք։ Վերջին անգամ Թբիլսի էի գնացել օգոստոսին՝ դիտելու Դինամո - ՊԱՕԿ խաղը։ Այդ ժամանակ ճանապարհները բավական լավ վիճակում էին, այնպես որ շատ բողոքելու տեղ չկար, գոնե քշել լինում էր։ Այս անգամ ուղղակի օրհասական վիճակի էր ճանապարհը։ Դիլիջանից Նոյեմբերյան կարող ես հասնել կամ շատ արագ բայց առանց ավտոմեքենա, կամ շատ դանդաղ՝ խնալեյով երկրաթյան նժույգիդ կյանքն ու առողջությունը։
Հնարավոր է իհարկե, որ այդ ամենը ձմեռվա հետևանքներն են, բայց պետք է նաև հաշվի առնել, որ արդեն «սեզոնը բացվել է» և ոչ միայն Հայ, Վրացի զբոսաշրջիկների համար է այդ ճանապարհը ծատ կարևոր այլ նաև այլ՝ 3-րդ երկրների ներկայացուցիչների համար ովքեր ուզում են այցելել այս հարևան պետությունները։ Հետո ուզում ենք տուրիզմ զարգանա, մեզ մոտ էլ գա 6,000,000 զբոսաշրջիկը,մենք էլ ճոխ-ճոխ դիմավորենք դնենք յութուբում՝ սաղ հիացած մնան։ Բայց ավաղ, մենք դեռ կարծես ռմբակոծության տակ մնացած ճանապարհներով ենք երթևեկում․․․
Եվ այդպես մեքենան ջարդելով հասնում ես սահման, որտեղ մեզ դիմավորում է նոր տերմինալը։ Ասեմ, որ առաջին տպավորությունս լավն է, ամեն ինչ արագ ստացվեց, խցանումներ չկային ու լավ էր։ Բայց արդեն Վրացական սահմանի խցանումը հիշեցնում էր երեկոյան 6-ի պիկ ժամի Կոմիտասի պողոտան։ Բայց այդտեղ էլ շատ ժամանակ չկորցրեցինք ու ճամփա բռնեցինք հարթ բետոնով սլանալով դեպի Թբիլիսի։

Եվ հասանք Թբիլիսի, բացվեց եղանակն ու արև շողաց՝ լուսավորելով հնավուրց շենքերի պատերն ու փողոցները, որոնք պահպանվել են այդ քաղաքում, որպես պատմության կենդանի կրողների ու վկաներ։ Ինչը իհարկե չի կարելի ասել Մեր սիրելիլ Երևանի մասին։

Մեր հույրանոցը մի փոքրիկ, բայց շատ հյուրընկալ և հարմարավետ մի վայր էր Հավլաբարի վրա, այնպես որ բացում էիր պատուհանն ու միանգամից տեսնում մետրոն ու հարակից բոլոր փողոցները։ Իդեալական վայր անվերջ ման գալու ու հասնելու բոլոր հայտնի և անհայտ Թբիլիսյան անկյուններ։

Իրականում երկու օրում շատ բան չես կարող տեսնել, իսկ եթե առաջին անգամ չես Թբիլիսիում, ապա առհասարակ շատ հարմար է սիրված տեղերով ևս մեկ անգամ անցնելու համար։ Մոտակայքում է գտնվում նաև Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին։ Որտեղ հանգստայան օրերին համարյա միշտ այցելուներ կան ու համարյա միշտ բոլորը Հայեր են։
Թբիլիսիում գործող Մյուս եկեղեցին Սուրբ Գևորգը այս անգամ չկարողացա այցելել, այնտեղ է գտնվում նաև Սայաթ-Նովայի գերեզմանն ու մի փոքր հեռվում հուշարձանը։
Թբիլիսիից 5 կմ հեռվանալով հայտվում ես «East Point» առևտրի կենտրոնում, մեր լեզվով ասած «մոլում» էլի։ Շատ հետաքրքիր տեղ է, որտեղ խանութները դասավորված են մեծամասամբ առանձին առանձին շինությունների մեջ։ Հետաքրքիր տեղ է, ու հաճելի, մինչև իհարկե քամի չի սկսվում, քանի որ այդ դեպքում մեկ խանութից մյուսը գնալուց սառում ես ու մրսում։ 
Մյուս Թբիլիսյան հայտնի մոլը «ԼԻԼՈ ՄՈԼ»-ն է։ Լիլո անունը շատ խնդալու է մեր համար, որ մոլի անուն է, բայց ասեմ ավելի՝ մոլն անվանակոչվել է այն թաղամասի անունով, որտեղ այն գտնվում է՝ Լիլո թաղամասում։ Մոլն ավելի շատ իր կառուցվածքով հիշեցնում է մեր հայկական «Բանգլադեշի» շուկան կամ «Առինջ» մոլը։ Այստեղ կա համարյա թե ամեն ինչ, ու գներն էլ բավական ցածր են, Երևանյան գներից ամենաքիչը 500 դրամ ցածր է, յուրաքանչյուր ապրանք, տեսականին էլ բազմազան է։


Եթե հայտնվել ես Վրաստանում անպայման պետք է ուտես վրացական խինկալի և աջարական խաչապուրի։ Առանց դա անելու, չի կարելի հեռանալ վրաստանից, քանի որ դա կլինի ուղղակի խայտառակություն։ Իսկ այն, որ այդ ուտեստները շատ համեղ են պատրաստվում Վրաստանում անվիճելի փաստ է։
Չմոռանամ նշել նաև, որ անպայման ճոպանուղիով բարձրանաք դեպի «Մայր Վրաստանի» արձանը, ընթացքում էլ տեսնեք թե ինչ գեղեցիկ է քաղաքը, առավել գեղեցիկ է երեկոյան, այդ իսկ պատճառով գնացեք ճոպանուղի երեկոյան, այն աշխատում է մինչ 23։00-ն և արժի ընդամենը 2 լարի՝ երկու ուղղությամբ (400-450 դրամ) մեկ անձի համար։
Անպայման անցեք Շարդենի փողոցով և հիացեք Մարջանիշվիլի փողոցի հին ճարտարապետությամբ։ Սուրբ Գևորգ եկեղեցու մոտակայքում են գտնվում նաև թուրքական բաղնիքները, որոնց մոտ չհասած կա մի գեղեցիկ գինու սրճարան «Khareba Winery» անունով, որտեղ ասում են գինի է ըմպել հայտնի գրող Օհրան Փամուկը։ Իսկ բաղնիքներից այն կողմ գտնում է գլխավոր ողորմածիկ ադրբեջանցի շուն Հեյդար Ալիևի կիսանդրին։ Բայց եկեք չխոսենք տհաճ բաներից ավելացնելով միայն, որ պետք է պատրաստ լինեք դիմանալ մետրոյի հոտին, որն այդքան էլ սարսափելի չէ, բայց մեկ է տհաճ է։


Թբիլիսի հաջորդ այցելության ժամանակ անպայման պետք է գնամ «Fabrica»: Այնտեղ դեռ բախտ չի վիճակվել լինել։


Հա ու անպայման, այնպիսի ժամանակահատված եմ գնալու, որ չհամընկնի պարսկական նոր տարու հետ, թե չէ ոնց որ Երևանում լինեինք, շուրջ բոլորը պարսիկներ էին։
Վերջին հորդորս կուղղեմ վարորդներին, ովքեր առաջին անգամ պետք է մեքենայով ուղևորվեն վրաստան։ Սիրելիներս, գույշ եղեք, վայրենավարի վարող վրացիները շատ վտանգավոր են Ձեր և Ձեր մեքենայի առողջության համար։ Իդեպ նաև փողոցն անցնելուց շատ զգույշ պետք է լինեք։ Հարգանք, պատիվ՝ գոյություն չունի մեծամասմբ։
Եվ իհարկե, մի կայանեք մեքենան այնտեղ որտեղ չի կարելի, այլապես սահմանին ստիպված կլինեք վճարել 50 լարի չափով տուգանք։ Գցեք ամրագոտիները ու առհասարակ՝ աշխատեք չխախտել երթևեկության կանոնները։


Երկու արևոտ օր հին ու բարի Թբիլիսիում։ Քաղաքում, որի հետ այդքան շատ կապված հուշեր կան, քաղաք որը միշտ կարող է զարմացնել ու նոր բացահայտումների առիթ դառնալ։

Wednesday, March 15, 2017

TotoExpert ամսագրի առաջին համարը

«Տոտո Էքսպերտ» ամսագրի առաջին համարը լույս տեսավ 2017թ․ Փետրվարին։

Իրականում ամսագիրի առաջին համարը պետք է լույս տեսներ տարների առաջ սակայն ինչ-ինչ պատճառներով այդ գործողությունները ձգվեցին և հասան իրենց կուլմինացիոն պահին արդեն 2017 թ․ փետրվարին։
Դե ինչպես ասում են, ուշ լինի՝ նուշ լինի։ Բարով-խերով լինի։

Չվերածեմ պատմությունս հարսանեկան սեղանի խնջույքի ժամանակ հնչող կենացների հաջորդականության, ու շարունակեմ ասել թե ինչպես ծնվեց հայակական սպորտային իրականության ամենասպասված ամսագիրը։ Իսկ ինչու՞ ամենասպասված, քանի որ նման որակի և նման բովանդակությամբ ամսագիր կարող եմ վստահաբար ասել հայաստանում չի եղել։ Այն եկավ փոխելու Հայկական սպորտային տպագիր մամուլն ու արեց դա։
«Toto Expert» ամսագրի գլխավոր մեխերից մեկն այն է, որ այնտեղ զետեղված են էքսկլյուզիվ նյութեր Հայկական սպորտային իրադարձությունների, դեպքերի ու դեմքերի մասին։ Համաշխարհային սպորտային իրադարձությունների վերլուծություններ և իհարկե այն, որ բոլոր ցանկացողներին «Տոտո Էքսպերտը» կհասնի միանգամայն անվճար։
Ամսագրի առաջին համարին իրոք երկար սպասեցինք ու ամբողջ այն թիմը, որն աշխատեց այս ունիկալ պրոյեկտի վրա ահռելի մեծ եռանդով ու ոգևորությամբ մոտեցավ աշխատանքին մեծ պարտավորվածությամբ ու հասավ հաջողության։
Չեմ ցանկանաա սփոյլ անել բովանդակության մասին պատմելով, ուղղակի կասեմ, որ անպայման պետք է կարդաք և արտահայտեք Ձեր կարծիքն ամսագրի առաջին համարի մասին։


«Տոտո Էքսպերտում» կա նաև անակնկալ ընթերցողների համար։ «Էքսպերտի» յուրաքանչյուր համարում կլինի մեծ պաստառ համաշխարհային սպորտի կամ Հայկական սպորտի դեմքերով։ Պաստառների հանդեպ սերս դեռ մանկուց է եղել։ Ժամանակին նման պաստառներն ամենուրեք էին, իսկ հիմա սպորտային պաստառներ անգամ չգիտեմ թե որտեղից կարելի է գտնել, եթե ոչ ինքնուրույն պատրաստել և պատվիրել։ «Էքսպերտը» գալիս է լրացնելու նաև այդ բացը։ 
«Toto Expert» ամսագիրը կարող եք գտնել ՏոտոԳեյմինգի խաղադրույքների ընդունման կետերում կամ Երևանի լավագույն սրճարաններում/ռեստորաններում/փաբերում։ Դուք անգամ կարող եք բաժանորդագրվել ամսագիրը ստանալու համար։


TotoExpert կայքի հետ միասին «Toto Expert» ամսագիրը դարձնում է Հայկական սպորտային իրականությունն էլ ավելի հետաքրքիր։

Wednesday, February 8, 2017

Էս ուրիշ խաղ ա․ Հայացք այլ անկյան տակից

Բարև Բլոգոսֆեռա։ Ո՞նց եք։ Ես լավ եմ, օրերս անցնում են մի այլ կարգի հագեցած, որ շնչելու ժամանակ էլ չի լինում էլ ուր մնաց պոստ գրելու։ Բայց մի քանի թեմա կա, որ կուզենամ անպայման կիսվեմ Ձեր հետ էս քանի օրվա մեջ։
Առաջին թեման «Ուրիշ խաղն ա», ավելի շուտ Միշոյի «Ուրիշ խաղա» երգը՝ իր տեսահոլովակի հետ միասին։
Տեսնելով թե ինչ աժիոտաժ ա առաջացնում հոլովակը ու այդ հոլվակում տեղի ունեցող իրադարձություններ, մի պահ կանգ եմ առնում ու հարցնում ինձ, թե ոնց եմ կարողացել այդ ամենին ներկա գտնվելով հանդերձ իմ մեջ պահել մոտ երկու ամիս այդ ամենը։
Ու մտովի հիհշում ամբողջ նկարահանումների ընթացքը։ Ինչքան կայֆ էր ամեն ինչ ու ինչ հիանալի արդյունք ստացվեց վերջում՝ Տեսահոլովակը։ 
Տեսահոլովակը իրոք Բոմբումա։ Սուրեն Բաղդասարյանը՝ Բոմբումա, Միշոն՝ Բոմբումա։ Մտքի թռիչքը՝ Բոմբումա։
«Էս Ուրիշ Խաղա»-ն միհատ ուրիշ պատմություն ա խաղի ու կյանքի զուգահեռների մասին։ Էտ խաղը՝ ոնց կյանքը, կամ բոլորի համար ա,կամ բոլորի համար չի։ Իր կանոններով ու յուօրինակություններով։ Երբ երգը կար իսկ հոլովակը ոչ անընդհատ լսում էիր ու չէիր կարողանում հագենալ։ Հիմա լսելը քիչ ա, պետքա նայես ու էլի չհագենաս՝ տրվես էտ երգին ու գնաս գտնելու ճանապարհը դեպի քո խաղը։

Սուրեն Բաղդասարյանի հետ մի նկարահանման հարթակում գտնվելն էլ ավելի հետաքրքիր էր դարձնում նկարահանումները։ Բազմաթիվ շուրջֆուտբոլային հարցեր հասցրեցինք քննարկել, զրուցեցինք տարբեր թեմաներով։ Պարզվեց որ ՌԵՓ-ը պրն․ Բաղդասարյանին բավական հոգեհարազատա, ինիչը էլ ավելի հաճելի էր դարցնում պրոցեսսը։
Մի քանի backstage-այինկադր որոնք արեցի այդ ժամանակ և սպասում էի տեսահոլովակի պրեմիերային որպեսզի հրապարակեմ դրանք և հանգիստ սրտով պատմեմ թե ինչպես էր ամեն ինչ ընթանում։
Իսկ Միշոն այդ ընթացքում շատ հանգիստ ու պրոֆեսիոնալիզմ էր դրսևորում տեսախցիկների առջև։ Արդյունքում ստացվեց «Էս Ուրիշ Խաղ ա» տեսահոլովակը։

Սուրեն Բաղդասարյանի հետ «Էս Ուրիշ Խաղ ա»
«Էս Ուրիշ Խաղա» Միշոն նկարահանման ընթացքում

Sunday, January 29, 2017

Հայկական Բանակ 25

Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը 25 տարեկան են։
Այս տարիների ընթացքում բազմաթիվ փորձությունների միջով անցած Զինվորական այս կառույցը նշում է իր 25 ամյակը։
Շնորհավորում եմ Մեր բոլոր Զինվորներին, բոլոր նրանց ովքեր պատվով պաշտպանել է Զինվորականի բարձր կոչումն ու նրանց ովքեր այժմ էլ հսկում են Մեր Հայրենիքի սահմանները կամ իրենց ծառայությունն են իրականացնում թիկունքում։ Ես տարբերություն չեմ դնում նրանց միջև, յուրաքանչյուր տեղ ծառայությունն ունի իր դժվարությունները ու յուրաքանչյուր տեղ յուրովի է․․․ 
Ուզում եմ, որ ծառայությունը մեր ազգի համար լինի միայն հպարտության առարկա։ Ուզում եմ, որ ծառայությունից չխուսափեն։ Ուզում եմ, որ Մայրերն իրենց որդիներին հանգիստ սրտով ուղարկեն Ծառայության ու գրկաբաց ընդունեն՝ ողջ և առողջ, կայացած և տղամարդ դարձած, խիզախ և հայրենասեր;
Ուզում եմ, որ Մեր բանակը չունենա 1,000 դրամների կարիք, այն 1,000 դրամների, որոնց կարիքը շատերը էլ ավելի շատ են զգում քան բանակում տաք ու ապահով տեղավորված կաշառակեր անաստվածները։
Ուզում եմ հասկանանք, որ Հզոր Բանակը մեր ապահովության թեև գլխավոր, սակայն միակ երաշխիքը չէ։ Մեր բանակները, պետք է լինեն ամենուրեք, նրանք պետք է պայքարեն յուրաքանչյուր ոլորտում ու լինեն լավագույնը, որպեսզի Հայաստանի հետ հաշվի նստեն ամենուրեք։ Յուրաքանչյուրը պետք է լինի այն զինվորի պես, ով հենց այս պահին իր պառտքն է կատարում մեր բոլորիս առջև, չվախենալով նենգ ու դավադիր թշնամուց։
Պինդ Եղեք Տղերք, Բոլորդ էլ գիտեք Գալու ա Մի օր՝ որ մնա մի Օր, ու ամբողջ ծառայությունը մի վայրկայն ա թվացած լինելու Ձեր համար։ Վայելեք Ծառայության յուրաքանչյուր օրը։
Շնորհավոր Տոնդ Հայ Զինվոր