Արա ինչ անասուն բան ա ես կյանքը մեկ-մեկ: Նենց չի գնում ոնց որ դու ես ուզում: Չի լինում էլի առանց դրա: Հա կարողա , առանց դժվարությունների հետաքրքիր չի , բայց ես աշխարհում ամենաշատը չեմ սիրում ընկեր կորցնել: Չգիտեմ , եթե մի բան արել ես չպիտի դրա համար փոշմանես, եթե արել ես ուրեմն պետք ա եղել: Կապ չունի հիմա ոնց ա, ուրեմն պետք ա եղել: Չգիտեմ ինչքան կապ ունի թեմայի հետ բայց դե:
Հետաքրիր ա չէ բայց , մարդկանց հետ մեկ-մեկ քննարկում ես հարաբերություններդ մի այլ մարդու հետ , խորհուրդ ես հարցնում , ու անցնումա վդռուգ տարուց ավել ժամանակ ու նույն կերպ , նույն վայրերով քայլելուց , չգիտես ոնց դու խորհուրդ ես հարցնում արդեն հակառակ ուղղությամբ: Այ քեզ հիմարություն... Այ ստեղ հիշում եմ մի տետր , որը մահճակալումս ա, ինչքան խելոք մտքեր եմ ձևակերխպել այդտեղ: Ափսոս հիմա չեմ գրում , հետոյի համար պետք կգար հաստատ: Հիմա չեք հասկանում ինչի մասին եմ աոում , ու էտ նորմալա , ոչմեկ չի հասկանում: Ես փակ մարդ եմ , խնդում ես հիմա չէ՞: Դու՞ , փա՞կ: Չկա ինձանից փակ մարդ:
Այ սենց մեկ-մեկ անկեղծանում եմ , ես գիտեմ երբ ես չեմ լինի Մանեն իմ անկեղծությունների հիմա վրա գիրք կգրի (եթե այդ ժամանակ դեռ գրքեր լինեն) ու կհարստանա: Տեսնես գոնե այդ ժամանակ լույս տեսած կլինի իմ այդ հանճարեղ մտքերի ժողովածուն թե չէ: Հեսա արդեն 20-ս ա լրանում , իսկ իմ պլանների մեջ էր հենց այդ ժամանակ թողարկել այն...դե չստացվի աչքիս այդ ցնդաբանություն հրապարակել: Թողենք հետո: Մեկ էլ տեսար ստացվեց... Ինչի եմ հիմա սենց կիսաանկեղծանու՞մ: Չգիտեմ, կարողա ուղղակի այդ ամենը չափից դուրս անձնական ապրումներ են, ու այսքանն էլ օգնի մի թեթև թեթևանամ...վաղուց չէի գրել սենց: Պատճառը միակն ա` Գիշերը: Քնցելուց առաջ այնքնան եմ մտածում ես խնդրիների մասին , որ առավոտյան չեմ կարողանում արթնանալ , արթնանում եմ ու էլ բան չկա , ամենն անցնած ա արդեն: Բայց ոչ այսօր...չկա այսօր այդ հեփի էնդը , չկա տրամադրություն ու չի էլ լինի ինչքան էլ փողոցում դեմքիս ժպիտ լինի , հոգումս թախիծ ա...
No comments:
Post a Comment