Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Tuesday, March 1, 2011

3D-ն Գրավում է Հայաստանը

Դեռ տարիներ առաջ ամբողջ աշխարյում մեծ անուն հանած 3D ֆիլմերը գրավում են հայաստանը: Ավելի շուտ ոչ թե ֆիլմերն են գրավում այլ 3D ֆիլմեր դիտելու համար նախատեսված հատուկ ակնոցները: Որոնց այս օրերին կարելի է հանդիպել Մեր քաղաքի խանութներում , տոնավաճառներում նույնիսկ փողոցներում , ամենաանհավանական տեղերում:  Տեսնես արդյոք գնող կա՞ այդ կարտոնից անորակ ակնոցները: Ասենք լավ եթե նույնիսկ գնում են: Որտե՞ղ են դիտում 3D ֆիլմեր: Վստահ եմ , որ մեր Հանրապետության Հեռուստացույցների 80 տոկոսը չի կարողանում վերարտադրել 3D պատկեր: Մարդիկ երևի իրանց հույս են տալիս: Կամել ասում են հա լավ տանենք փորձենք մեկ էլ տեսար ստացվեց:
Մի քանի Օր առաջ անհավանակ վայրերի ցանկը ավելացավ ևս մեկով , Սուպերմարկետներից մեկում , բացի այն որ 3D ակնոցները տրվում էին նվեր Կետչուպի և էլի չեմ հիշում ինչի հետ , այլ նաև անհավանական առաջարկ էր արված. «Հարգելի հաճախորդ գնելով 1 տուփ զուգարանի թուղթ Sanita Dreams 6 Հատանոց` կստանաք նվեր 3D Ակնոց !!!» Ուղղակի ցնցող առաջարկ է...հայ-հայ էր չէի կարանալու զսպել ինձ և քիչ էր մնում գնեի այդ հրաշալի զուգարանի թուղթը , որ նվեր ստանամ իմ երազանքների 3D Ակնոցը:

3 comments:

  1. Ռոբ ջան էտ ակնոցները ոչ թե 3D,այլ անագլիֆիկ կամ ստերեո ֆիլմեր դիտելու համարա: Իսկ տենց ֆիլմեր յուրաքանչյուրը կարա դիտի, նույնիսկ կոմպով: որ երկար բարակ չխոսամ, նույնիսկ վախտին տենց պոստ էի արել դրանց տարբերությունների մասին, եթե չես ալարում կարդա ;)http://arxangelo.wordpress.com/2011/02/01/3d-glasses/

    ReplyDelete
  2. +1 Arxangelo ջան, բայց մի բան ասեմ, սենց բան կա,արդեն ենքանա մեծ են պահանջարկը, որ 300 դրամա հատի գինը հասել, Ռոբի ասած նվերի պահը սպանեց:չգիտեի դրան ենք հասել:Քյասար հայերը 1D չիմանալով թռան միանգամից 3D ու համքզված եմ ուղղիղ կեսը չգիտեն ետ ինչա, ել չեմ ասում,ես քանի օրը 7D կինոթատրոն են բացելու Երանում, յանիմ են 5D շատ գնացինք:

    ReplyDelete
  3. Մեկը ես ոչ սիրում եմ 3D ֆիլմեր , ոչ դզումա , ոչ էլ:
    ես վերջերս երեխեքից մեկը տեսելա ոնց ա մի կին իր երեխային ման տալու դուրս բերել , աչքերին էլ այս ակնոցներից:.. Մեղկ ա մեր ազգը...վարի ա գնում...

    ReplyDelete