Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Wednesday, February 16, 2011

Թուք ու Մուր Զինակոչիկից (Մաս 1)

Ես պաշտոնապես զզվում եմ Մեր հանրապետության ամենանոխկալի վիճակում գտնվող հաստատություններից , առաջինը Էրեբունի հիվանդանոցնա , գրողը տանի մենակ հիվանդանոցը չի , զզվում եմ էտ առողջապահական համակարգից , որը չի կարում մի բուժ հաստատությունում անցած զննման արդյունքները ճանաչել մյուս բուժ հաստատությունում: Մի պահ մոռանանք Էրեբունին:
 
Երկրոդը շատ սերտ կապ ունի առաջինի հետ , դա Զինկոմիսարիատներն են: Այս օրերին հազարավոր զինակոչիկներ չլվում ու վազվզոցների մեջ են ընկնում այս երկու հաստատությունների պատճառով: Հանուն ինչի՞ , ավելի շուտ ու՞մ: Հանուն հենց այդ հաստատությունների աշխատողների , որ գնան ես անհասկանալի քաղաքական իրավիճակում իրենց կյանքերը վտանգեն էտ փթիրների համար (կներեք արտահայտությանս համար , խոսքը վերաբերվումա այն մարդակնց որոնք իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ չեն կատարում): Որ դրանք էլ իրանց սև գործը շարունակեն խաղաղ ու անհոգ պայմաններում: Դուք պատկերացնում եք ինչքա՞ն զինակոչիկ կա , որոնք ունեն պռոբլեմներ առողջության հետ (չնայած ինչպես ասում են շատ դեպքորում , ոչ մի խնդիր էլ չունեք , այդ թվերին ծնվածների համար նորմալա): Վստահեցնում եմ որ շատ-շատ: Իրանց բոլորին մի 3 կռուգ չլում են , ուրից հետո մեկա հաստատ տանելու են բանակ , կապ չունի տեսողությունդ -5 ա , թե հարթաթաթույան վերջին աստիճան ունես: Քանի որ գնում ես Զինկոմիսարիատ , ուղարկում են Պոլիկլինիկա (պոլիկլինիկայում էլ իր հերթին լավ չլում են), անցնում ես բազում հետզոտություններ , գալիս ես Զինկոմիսարիատ ստուգման (ստուգում են հարցնելով «Բողոքներ չունե՞ս» լսելով Չունեմ պատասխանը անցնում գնում ես շատ հաճախ , բայց շատ հաճախ էլ ասում ես չունեմ մենակ նրա խաթր , որ ավելորդ քաշքշուքից ազատվես , քանի որ մեկա գիտես , որ եթե նույնիսկ պռոբլեմ էլ ունենաս , մեկա ուղարկելու են հավայի քաշքշեն ու մեկա տանեն բանակ) , իսկ եթե խնդիրներ ես ունենում ուղարկում են ստուգման , որտեղ չեն ընդունում ասենք պոլիկլինիկայի ստուգման արդյունքները: Ինչի՞:
Ինչի՞ են նորից էտ ստուգումները անցկացնում: Ինչի պիտի ես մի 10 օրվա մեջ 6 անգամ ռենգենային ճառագայթման ենթարկվեմ իրանց նոյի թվի ռենգենի ապառատներով ու մի բան էլ հետո մունաթ գան վրաս , երբ ասեմ , որ ուզում եմ իմ նկարները տենամ: Ասեն , որ մենք չենք պատրաստվում քեզ տանք կգաս վաղը Կամիսիայի !! Երկար փոխադարձ մունաթներից հետո ասեն կգաս ցույց կտանք քեզ նկարներդ: Բա Դու գումար չես վճարել , որ քեզ նկար տանք: Արի ու մի ասա Կախեք մեջքիս ու ոտքերիս նկարները ձեր գլխի վերևը ու ամեն օր նայեք հիացեք: Շատ ինձ պետք ա , ինձ միայն պետքա , որ ես իմանամ իմ առողջական խնդիրների մասին: Ինչ իմանամ , որ վաղը գամ ի՞մ նկարներն եք ինձ ցույց տալու: Համել էտ անտերը հո անվճար չեք անում , ամեն մի Զինակոչիկի համար ով գիտի ինչքան փող ա մտնում ձեր բյուջեն: Ու Սենց մենք ուզում ենք , որ մեր բանակը առողջ լինի: Առողջ լինի , որ տանենք պոստերը , տանենք որ վարի էթան մեր Տղերքը , մի քանի ամսվա ծառայողները որոնք զենք բռնել էլ չգիտեն: Այն դեպքում որ Սահմանային դիրքերում միայն Պայմանագրային զինծառայողները պետք է լինեն: Չգիտես խի միշտ ուզեցել եմ չհավատալ այն ժողվրդական մտքին որ` Ինչ ուզում ես Եղի բայց նենց արա , որ բժիշկների ձեռքը չընկնես , թե չէ հաստատ կքաշվես: Այ ես պահն ա էլի , որ չի դզում ահավոր:
Այ ստեղ իսկականից մտածում ես , որ ավելի հեշտ ա ասես , որ ոչ մի առողջական խնդիր չունես ու գնաս ծառայելու , քանց թե ընկնես ստեղ այտնտեղ դրանց ձեռը , մի բան էլ դասերից կտրվես ու վերջում էլ արժանանաս մունաթի ու գնաս Հայրենիքիդ պարդքը վերադարձնելու:
Իրականում չեմ կարծում , որ այսօր լուրջ մտածում են մեր բանակի որակի մասին: Ու չես կարա ասես ինչ կլինի վաղը , քանի որ արդեն այսօր Տղամարդկանց Հաշվառում ա գնում...

7 comments:

  1. Ռոբ ջան իսկականից որ տենցա.. մենակ մի հատ կլոր գումարից հետո են իրանց աչքերը բացվում ու էտ ժամանակ են տեսնում, որ իրոք հիվանդություն կա.

    ReplyDelete
  2. Գև ջան հիվանդության խնդիը չի: Խնդիրը մարդկային վերաբերմունքի , ու սեփական գործը պատվով կատարելու մեջ ա:
    Սենց երկար տարիներ ա եղել , բայց մեկը ես զգալով ես ամեն ինչը...չեմ կարա հանդուրժեմ: Ես ամենինչը մեր երկրին մի օր ծնկի ա բերելու !!! Ու ծնկի ա բերելու մարդի դաշտում !!

    ReplyDelete
  3. Ինձ Հլը Մեկ Ու Կես Տարի Կա:Բայց Արդեն Էս Յան Են Յանեն քաշ քշում)) :ճ

    ReplyDelete
  4. aaaaaaaaay...
    voncem es dzez haskanuuum :D
    hastat charji gnal et apranqneri hamar carayel et amenic heto

    ReplyDelete
  5. Դե ապրանքը Դեռ Մեղմ ա ասված :)

    ReplyDelete
  6. Ես օրաթերթից եմ, կուզենա՞ք այս մասին տպագրել:Եթե այո, ես կոորդինատ կթողնեմ, կխոսենք, լա՞վ:

    ReplyDelete
  7. Նայած Ինչի մասին...

    ReplyDelete