Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Saturday, November 27, 2010

Bertolt Brecht - Трехгрошовый Роман

Այո Մի քանի օր առաջ վերջապես վեջացրեցի այդքան իմ կողմից սիրված , Գերմանացի գրող Բերթոլդ Բրեխտի "Трехгрошовый Роман" գիրքը (կներեք ուղղակի Հայերեն չեմ կարա գրեմ գրքի անունը , ախր ահավոր չի հնչում , համ էլ Ես Ռուսերեն եմ կարդացել): Կարդում էի այն մոտավորապես մայիսից , նույնիսկ հասցրել էի գրառումներիցս մեկում անդրադառնալ գրքում առկա մի հուշագրավ դրվագի:
Գիրքն ինձ դուր եկավ , առաջին հերթին այն պատճառով , որ իմ առաջին հանդիպած` դուր եկացած սկզբունքով էի ընտրել ու չէի սխալվել:
Գործողությունները տեղի են ունենում 1900ականների սկզբին Լոնդոնում: Սկսվում է ամեն ինչ նկարագրությամբ թե ինչպես է անգլիական բանակի զինվոր Ֆյուկումբին մարտի դաշտում կորցնում ոտքը , և վերադառավալով հայրենիք ստանում իր չնչին հատուցումը Հայրենիքի համար կորցրած ոտքի դիմաց: Իհարկե Ֆյուկումբիի պատմությունից շատ սահուն կերպով անցնում ենք հետաքրքիր բիզնես ունեցող Գործարար Պիչեմի աղջկան` Պոլլի Պիչեմին (Персик մականունով): Հետագա ամբողջ ընթացքը հիմնականում կապված է լինում Պոլլիի և նրա ապագա ամուսին Մեկխիթի հետ , տեղ-տեղ վերադառնում ենք Ֆյուկումբիին և հենց նրանով վերջացնում ամբողջ պատմվածքը:
Հենց այս Շապիկով Գիրքն է Իմը
Հետաքրքիրն այն է , որ այս ստեղծագործության մեջ տեղ են գտել այնպիսի թեմաներ որոնք արդիական են նաև այսօր: Սկսած անտունների բիզնեսից վերջացրած բանկային գործարքներով և ապահովագրության մասին մտքերով: Կայֆ ա , որ այս գիրքը կարելի ա ասել չիշտ ժամանակին ընկավ ձեռքս:
«Մեկին» ինչպես նրան անվանում էին ընկերները , ուղղակի հանճար էր: Ես միայն հիանում էի նրա կերպարով: Չնայած նրան , որ երբեմն նրա քայլերը շատ անմարդկային էին , նա անում էր դա հանուն գործի և իվերջո նա հասավ այնպիսի հաղթանակի , որ նույնիսկ սկզբում չէր էլ կարող մտածել այդ մասին: Սակայն դա եղավ հանգամանքնրի բերումով , գործերի վատթարացման հետևանքով նա փորձում էր նորանոր մտահաղացումներ տալ , թե ինչպես դուրս գալ իրավիճակից: Եվ ի վերջո այն արտահայտությունը  , որ «Еще Киплинг сказал: "Больной умирает, а здоровый борется"» (հետաքրքիր ա , որ մինչ այս գիրքը և Ֆիլդինգը , Կիպլինգ էի կարդում) լիքվին իրականություն ա դառնում ու ապացուցվումա:
Մի անգամ ևս իմ համար ապացուցվեց , որ այն ինչ լինումա միայն դեպի լավնա լինում , ուղղակի պետք ա ճիշտ ժամանակին ճիշտ ուղղումները մուտքագրես , այդ պարագայում ամեն ինչ հիանալի կարա լինի (Երեք Ճ-երի կանոն):
Բ.Բրեխտ
«Մեկը» ապացուցեց , որ այն ինչ տրվումա մարդուն նա պետք է կարողանա ճիշտ օգտագործել , չվախենա ռիսկերից , բայց և այնպես իմանա թե ինչի հետ գործ ունի և մտածված անի ամեն մի քայլը:
Պիչեմը նեռվային անձնավորություն լինելով հանդերձ հասավ իր նպատակներին: Սակայն ինչ չարչարանքների գնով: Իսկ նրա Վերջին Խոսկն ուղղակի ապացուցեց նրա Բիզնեսմեն լինելը. «вы, господа, и ты, мой милый зять, вы продаете лезвия для бритв и часы, предметы домашнего обихода, и так далее, и тому подобное. Но не только этим жив человек. Пусть он чисто выбрит, пусть он знает, который час, - это еще не все. Вы должны пойти дальше. Вы должны продавать ему о_б_р_а_з_о_в_а_н_и_е. Я имею в виду книги...»
Չեմ ուզում ամբողջ գիրքը պատմել , իրադարձությունների մասին հատ առ ահտ շատ երկար կարող եմ խոսել: Եթե եղել են կարդացեղներ կամ կգտնվեն մարդիկ , ովքեր կցանկանան կարդալ , ինձ հետքրքիր կլիներ լսել նրանց կարծիքը:
Վստահ եմ , որ այս գիրքը դեռ էլի եմ կարդալու: Երբեմն երբեմն դրվագներ են պետք գալու վերհիշելու: Այն բավական մեծ ազդեցույուն թողեց և բավական օգուտ տվեց ինձ:

No comments:

Post a Comment