Չգիտեմ նկատել եք թե ոչ , բայց վերջի մի քանի օրը Երևանում ակտիվ կերպով շենքների լվացման աշխատաններ են տարվում: Հիմնականում կետրոնում եմ հանդիպել: Կինո Նաիրիի շենքն էին լվանում մի քանի օր առաջ , հիմա արդեն Մաշտոցի պողոտայի այդ հատվածի մյուս շենքերն են ենթարկվում մաքրման , ավելի շուտ լվացման աշխատանքների:
Շատ լավ ա , որ նման գործընթացներ են ընթանում քաղաքում , բայց լավ կլիներ մնացած հատվածներն էլ չմոռանային , ինչպես նաև Հուշարձանները:
No comments:
Post a Comment