Երևի թե ամենավերջինն եմ շնորհավորհավորում մեր` Ուսանողությանն այս տոնը: Բայց Իմ Շնորհավորանքի ուշացումն ունի իր հարգելի պատճառը: Ամբողջ այս օրը ես և իմ ընկերները մասնակցել ենք ուսանողական միջոցառումների , և ինչու չէ , նույնիսկ կազմակերպել և հոգացել ուսանողների այս օրն ինչպես իսկակակն տոն անցկացնելու խնդիրները:
Շնորհավորելով կուզենաի ավելացնել , որ Հայ ուսանողն առանց պռոբլեմների չի կարող , քանի որ մեզ ընդհանուր պռոբլեմներն ավելի միասնական և ուժեղ են դարձնում: Իհարկե ավելի լավ կլիներ , եթե մենք բոլորս ավելի քիչ խնդիրներ ունենաինք և մեր թանկարժեք ժամանակն ուղղեինք դեպի ուսումն ու գիտելիքը: Բայց դա դեռ միայն երազանք է...
Օրվա առաջին հատվածում Պոլիտեխնիկում հյուրընկալեցինք ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին և Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Հանիպումն անցավ փոխադարձ ջերմ մթնոլորտում: Տոնական Տրամադրությամբ:
Միջնամասում ունեցանք միջոցառում ՀՊՃՀ Բակում:
Իսկ արդեն երեկոյան մասնակցեցինք Ուսանողության Միջազգային տոնին նվիրված համերգին...
Ահա այսպիսի Տոն Օր էր Նոյեմբերի 17-ը:
No comments:
Post a Comment