Բարև իմ բլոգի Սիրելի ընթերցող: Այսօր ուզում եմ պատմել այն գրքի մասին , որը ես վերջացրեցի կարդալ երեկ: Կարծում եմ հետաքրքիր ավանդույթ է ձևավաորվել իմ բլոգում կիսվել տպավորություններով կարդացած գրքերի մասին , քանի որ այս դարում քիչ մարդիկ կան որոնք սիստեմատիկ գիրք են կարդում և վերջացնելով մեկը միանգամից անցնում են մյուսին:
Կարդացածս Գրքեր նախորդ գրառման մեջ խոսքը գնաց Հ.Ֆիլդինգ-ի ստեղծագործություններից մեկի մասին , և այս անգամ նույնպես կխոսենք այս հեղինակի մեկ այլ ստեղծագործության մասին "История Приключений Джозефа Эндруса и Его Друга Абраама Адамса":
Շատ Հետաքրքիր Ստեղծագործություն Մի Զույգի Մասին , որը հաղթահարելով բազում դժվարություններ և ընկնելով ծայրահեղ անհույս իրավիճակների մեջ կարողանում է Հասնել Իր նպատակին: Եվ անշուշտ ընկերության մասին , որը այնքան բնույթով տարբեր մարդկանց միջև անկեղծ և անշահախնդիր է: Մարդկային Բարության և Գեղեցկության Դրսեվորմամաբ:
Բայց նաև ցույց է տրվում չարի և տգենության արտահայտումները բացասական կերպարների միջոցով:
Գիրք ինձ համար ավարտվեց շատ անակնկալ կերպով...Չէի սպասում , շրջեցի էջը ու տենամ վերջինն ա...բայց Շատ ուրախացա Հերոսների համար:
Շատ Չպատմեմ , Թողեմ Ձեզ....Գրքի Էլեկտրոնային տարբերակը կարող եք կարդալ այստեղ:
Հետո կասեք Թե ինչ տպավորություններ ունեք...
No comments:
Post a Comment