Երեկ Առաջին Օրն էր Բակուրիանիում: Ժամանեցինք այստեղ գիշերը: Այդ ժամանակ ինչպես հիշում եք մենք էինք , վրացիները ու թուրքերը , իսկ երբ առավոտյան արթնացանք բոլորն արդեն եկել էին:
Այսօր հաստատեցինք կանոնները , որոնցով պետք է առաջնորդվենք: Բաժանվեցինք խմբերի և փորձեցինք 10 րոպեյվա ընթացքում հավաքել մի կոնստրուկցիա , որի մեջ պետք է դրված լիներ ձու: Ամբողջ նպատակներ այն , որ երբ այդ ամենը նետեին 2-րդ հարկից այն չջարդվեր: Արդյունքում ստացանք 8 աննկարագրելի գժություն: բայց ոչ բոլորին հաջողվեց փրկել Ձուն:
Եվս Մեկ անգամ հավաքվեցինք մեր խմբերով Խոսեցինք , Ծանոթացանք...Իմ Հետ էին Իկա(Վրաստան) , Դանիելա և Դիանա (Մոլդովա) , Իննա (ՌԴ Ուֆա):
Հետո ազատ ժամին արդեն ավանդությի համաձայն հավաքվեցինք բուխարիի մոտ , երգեցինք , տաքացանք:
Իսկ արդեն ժամը 21-ից սկսվեեեեեեեեց ամենահետաքրքիրը:
Մենք Խաղացինք Հայկական 2 խաղ ` Թզուկ-Հսկա և Տզզզզզ: :D
Այնուհետև Փարթի...
Կապ չուներ հիշել ես այդ մարդու անունը թե չէ, կապ չուներ թե , որ երկրից ես ու քաանի տարեկան , պարիր ուրախացիր , խմիր , ազատ զգա քեզ:
Այ սենց մենք Տժժժժում էինք Բառիս բուն իմաստով:
Ես վաղուց այսքան հավեսով չէի պարել: Պարում ուրախանում էինք թուրքերի հետ , նույնիսկ ընկերացանք (ճիշտա ետ աղջկա անունը հաստատ հիմա չեմ հիշի , բայց ՖԲում կա , խոսք եմ տալիս գտնեմ ու ասեմ անունը): Խմում էինք , Ադռե-ի հետ (Գերմանիա) Խմեցինք Խաղաղության Կենցացը: Իկան բոլորին հիացնում էր իր արագ և հավեսով պատրաստվող կակտելներով , շատ սիրվեց կրակով կոկտեյը և "Չա-Չա"-ն: Դե Վրացական գինին էլ անպակաս էր: Իսպանացիների հետ էլ որոնք Բարսաի երկրպագուներ են շատ ընկերացանք:
Այդ ամենն ավարտվեց շատ ուշ , բայց շաաաատ լավ: Տենց 4-ի կողմերը:
Իկաի պատրաստած "Չա-Չա"-ն անկրկնելի է
No comments:
Post a Comment