Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Tuesday, June 7, 2011

Barcampevn11 Day 2 , presentations

#barcampven11-ի երկրորդ և վերջին օրը անցավ շատ ավելի ակտիվ , իմ համար այն շատ մեծ նշանակություն ուներ , առաջն օրվա հանկարծակի նորություններից հետո: Երկրորդ օրը երկու պրեզենտացիա ներկայացրեցի , լսեցի նաև մի քանի հետաքրքիր պրեզենտացիաներ , որոնցից կառանձնացնեմ Մոծակը , Վիրուսը , Արմքոմեդին: Ինձ համար շատ ավելի մեծ նշանակություն ունեին իմ պրեզենտացիաները:
Նախ Ես և Կիկին խոսեցինք Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբի ստեղծման պատմությունից , ներկայից և ապագա պլաններից: Հետաքրքիր քննարկում ծավալվեց կապված ՖԱՆ շարժումների վերաբերյալ և նմանատիպ այլ հարցեր հնչեցին:
Մեկ ժամ անց արդեն ներկայացնում էի "Lifetime Blog"-ի արած-չարածը այս երկուս ու կես տարվա ընթացքում , թե ինչ գործիքներ եմ օգտագործում բլոգում , թե որն ինչ օգուտ է տալիս: Որն ինչպես են օգտագործում: Մի քիչ բոլորով ծիծաղացինք գուգլում կատարած որոնումների վրա , որոնց արդյունքում հայտնվել էին բլոգում :Դ Էլի հարցեր տվեցին , ոնց եմ սիրում , որ մարդիկ հարցեր են տալիս :)

Բարքեմփի ավարտից հետո , արդեն ավանդական դարձած նկար բոլորով :Դ
Այնուհետև barcampevn11 afterparty !
Բոլորս լավ ուրախացանք , պարեցինք !! Մերսի Բոլորին Հրաշք Երկու Օրվա համար !
We Made It !!

No comments:

Post a Comment