Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Tuesday, December 7, 2010

Նոր Զմեռ, Ձմեռային Մտքեր "Ice baby"

Չէէէէ Դեռ չեմ գիտակցում որ Ձմեռա , ոնցոր ցուրտ չի ինչ-որ տենց ահավոր , ոնցվոր ամեն ինչ նոր ա սկսվում , ոնցվոր 2010-ը նոր-նոր սկսված լինի: Բայց չէ , արդեն ձմեռ ա , ու դրա մասին առաջին հերթին հուշում ա Նոր Տարվան պատրաստվող քաղաքը , ամենտեղ արդեն եղևնիներ են տեղադրում , արդեն Գլխավոր Տոնածառն ես սկսել պատրաստել:
Ինչ-որ զարդարանքներ են անում , խանութներն են փաթիլապատում: Ու մենակ էտ ա հիշեցնում ինձ , որ արդեն ձմեռ ա: Հա դե մեկ էլ արդեն վրա հասած քննությունները , կուրսայիններն ու արդեն լրիվ գիտակցումը , որ այ մարդ վերջին տարին ա ուսանողական կյանքի , արդեն 4-րդ կուրսում ես: Հա Ձմեռա , ու էտ սաղ ձմեռվանից ա , կոկա կոլայի երգը ես տարի նեռվերիս ազդումա: Չգիտես խի քաղաքը դատարկվումա , երեկոյան մարդիկ չկան , քաղաքում մառախուղ ա , չեմ ջոգում խի , բայց մառախուղ ա ու նենց տպավորությունա որ օդ չկա շնչելու: Մեր քաղաքի օդն էլ լրիվ փչացավ հա՞ արդեն: Վատ ա...
Լավ ա սաղ , սենց մի տեսակ թերահավատորեն ես մոտենում ամեն ինչին , բայց սաղ OK ա , ու մտածելու բան չկա: Դե ավելի շուտ կա ու կլինի , բայց էտ Նորմալա ,  Ֆսյո Պուծյոմ: Գնանք պատրաստվենք Նոր Տարվա խառը խուռը  վիճակներին մանրից: Մտածենք թե ինչ նվերներ ենք առնում մեր մտերիմներին , մտածենք թե ամսի 31-ի գիշերը ինչ ենք ուզում անենք ու տենց էլ իտոգում չանենք: Պլանավորենք Ձմեռային հանգիստը , պրակտիկան , ու էլի եսիմ ինչը: Ժամանակ դեռ շատ կա , չնայած որ սենց նայում ես մյուս կողմից արդեն Սեղմում ա էտ նույն ժամանակը:
Վերջին օրերին Գուֆ-ին եմ սկսել էլի շատ լսել...Նարոի , Հայկոի ու Տղեքի հետ էինք , տենց իմացա իրանք էլ են լսում , ջոգա , որ մենակ ես չեմ , դզեց... ու տենց էլի ամբողջ օրը Гуф , Баста...Կայֆա , Սրտովս են երգում մեկ-մեկ...

6 comments:

  1. վայ Ռոբսսս ինչ լավ էիր գրել «Ժամանակ դեռ շատ կա , չնայած որ սենց նայում ես մյուս կողմից արդեն Սեղմում ա էտ նույն ժամանակը:» լրիվ սրտիցս էր :((((((((

    ReplyDelete
  2. Հա հենց տենցա Անուշ ջան , ու շատը էտ ա նեռվայնացնում ու սպանում: Որ մտածում ես , ոնց անես ինչ անես որ հասցնես , ոչ թե անելիքիդ մասին մտածես կամ անես....յախք նեռվայնանում եմ ես թեմայից...անտանելի տրամադրությունա ստեղծում մանավանդ վաղվա կուրսայինից առաջ սպանումաաաա:

    ReplyDelete
  3. ոնց եմ ես քեզ հասկանում.... ախր առավոտից անում անում եմ չի պրծնում :(((( նենց տպավորությունա որ կյանքում էս կուրսայինը չեմ հանձնի :(((((( էս հիմար եղանակն էլ մյուս կողմից

    ReplyDelete
  4. էէէէէէէէէէէհ, տխուր ա:(((((((

    ReplyDelete
  5. Հավաի տրամադրությունա լրիվ , ոնց որ արդեն սաղ մեկ լինի , ու մեկա մեկ չլինի

    ReplyDelete
  6. մի նեղվիր աղբեր, ամեն ինչ էլ լավ կըլնի...:**

    ReplyDelete