Ահա և Իմ օրագրային 2րդ գրառումս , անկեղծ ասեմ , որ այն անում եմ մի պարզ պատճառով` մի քիչ ազատ ժամանակ եմ գտել:
Փորձեմ ընդհանուր պատկերացում կազմել այն մասին թե ինչ եմ արել վերջին մի քանի օրերի ընթացքում:
Դե սկսեմ նրանից որ իմ շատ Սիրելի Կոմպս դեռ մահացածի կարգավիճակումա , հիմա չգիտեմ ույնիսկ սպասեմ մինչև Դուբայից կգա ետ ՎԳԱ-ն թե արդեն Հույսս կտրած գնամ առնեմ Զոտակի 9800-ն?! Առանց համակարգչի ինչ ուզում եք ասեք մեկա տխուրա:
Դե Ամսի 21-ն անկախության օրն էր որը ինձ համար բավական անկապ անցավ...դե Հունականով Համերգ Ֆիլարմոնիայի փոքր Դահլիճում... նման բաներ և վերջ:
22ին պիտի կայանար Fairwind-ի համերգը , բայց դե գիտեք չեղավ... Լոմկա...
Դե մնացած ժամանակն էլ հիմնականում դասի - աշխատանքի - տուն...
Վաղն էլ պիտի ԷՀՄ-ի կուրսայինի կոնսուլտացիա լինի... ու էլի բնականաբար արտաժամյա: գնամ գոնե Լաբը անեմ , թե չե մոռցության էի մատնել խեղճ առարկան այս մի քանի օրը:
բայց արի ու մի ասա Պոլիտեխի հայաթում մեկ-մեկ իսկականից շաաաատ ցուրտա լնում:
Տոտալ Ֆուտբոլի Նոր Համարում տեղ է գտել Մադրիդի Ռեալի պաստառը , իսկ դա նշանակում է, որ սենյակիս պատին Հարազատ Ակումբիս ևս մեկ պաստառ կավելանա:
Բազմաթիվ նոր շաբլոններ եմ քաշել նախատեսված Բլոգգերի համար , այժմ փորձարկում եմ դրանք:
Երեկ ակամա թե չգիտեմ ոնց Նախկին Ընկերուհիս Իր մասին հիշեցնել տվեց չեղած տեղից: Ժամանակին միասին 18+-ի փաթեթի մեջ էինք , երեկ մոտ կես տարի մեր բաժանումից անց չգիտես խի որոշեց դուրս գալ փաթեթից ու Վիվաից նենց հուսադրող նամակ ստացա-Այժմ Դուք եք Փաթեթի ղեկավարը ՃՃՃՃՃ
հայ հայա մոռանում էի...Արամն ա բանակից եկել մի քանի օրով , այսոր տեսա , տրամս դրանից շաաաատ բարձրացավ , բոլորս շատ ուրախ եինք:
ահա և իմ 2րդ օրագրային գրառումը...ճիշտա քիչ բաների մասին պատմեցի և թռուցիկ... մոտ ժամանակներս կփորձեմ ավելին փոխանցել ձեզ:
No comments:
Post a Comment