Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Friday, December 10, 2010

Հրաշք Չորեքշաբթի կամ Ինչպես հաղթեց Ռեալը` Երևանում և Մադրիդում

Չորեքշաբթին` Դեկտեմբերի 8-ը ամենա իրադարձություններով լի օրն էր այս ամսվա մեջ: Այս օրը Իմ կյանքում դեռ երկար է հիշվելու և ոսկե տառերով է հիշատակվելու Հայոց Մադրիդիզմի պատմության էջերում: 
Մինչ ամբողջ քաղաքը զբաղված էր հայտնի քաղաքական իրադարձություններով , ՀՊՃՀ-ում ուղանողներն իրենց կարելի է ասել նախադիպլոմային կուրսայիններն էին պաշտպանում , ստանում մրցանակներ: Մի քանի հոգի Յամում փորձում էին նոր Պրոյեկտ սկսել: Բայց ամենակարևոր իրադարձությանը դեռ ժամանակ կար: Այդ օրը Երևանի ժամանակով 22:00-ին "Liga Fan Clubs"-ի շրջանակներում իրենց առաջին հանդիպմանն էին պատրաստվում Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբի և Երիտասարդ Առաջնորնդենրի Դպրոցի Թիմերը: Նրանց մրացակիցների հանդիպումն ավարտվեց Սինոփսիսի Հաղթանակով ՖԱՖ-ի նկատմամաբ 6-1 հաշվով: 

Red Bull+Football=Win with Wings
Հանդիպմանը դեռ ժամանակ կար:
Ամենահետաքրքիրն այն էր , որ մեր համարները ստիպված էի գրել կավիճով , բայց ի զարմանս բոլորիս շատ նման արեցի Ռեալի այս տարվա համարներին: Մենք արդեն հանդերձարանում էինք: Խաղին բան չէր մնում: Տարբերություններն ակնհայտ էին , ԵԱԴ-ի տղաները Ֆիզիկապես ավելի ուժեղ էին շատ պարագաներում: Մեր թիմն ավելի , շատ ավելի երիտասարդ և արկածապնդիր: Շատերը վստահ եմ , որ կընկճվեին տեսնելով նման տարբերություն ֆիզիկական տվյալների միջև: Բայց ոչ մենք:

Realmadrid.am and Red Bull
ԵԱԴ-ի Թիմը
Խաղի առաջին րոպեները մեզ հասկացնել տվեցին , որ հեշտ չի լինելու և հարվածները ոտքերին շարունակվելու են , և մրցավարի սուլիչը կրկին անգամ լռելու է: Բայց դե հո հեշտ հանձնվողը չենք մենք , չէ: Խաղի հենց սկզբում Ռեալի Ավագ Ռոբերտ Մարկոսյանը բացեց դիմակայության հաշիվը: Չէք պատկերանի որքան կարևոր էր այդ գոլը: Երբ առաջինն ես խփում ավելի վստահ ես սկում գործել: Այդպես էլ եղավ: Հետո Հաջողության հասավ Գոռը: Առհասարակ առաջին քառյակը իմ սուբյեկտիվ կարծիքով ամենալավ խաղացող Քառյակն է: Արդեն լավ չեմ հիշում առաջին թե երկրորդ գոլից հետո տեղի ունեցավ մի բան , որը ես երկար եմ դեռ հիշելու: Նման Շրջադարձ 360 աստճան ես երբեք դեռ չէի կատարել , երևի չկատարեի էլ , եթե չօգներ Հրաչը Շահվերդյան` մրցակցի թիմից: Հիշում եմ , որ գեղեցիկ պատ Խաղարկեցի Հարութի հետ , ստացա գնդակը , աջից հասավ պաշտպանը` հարված , շուրջ բոլորս սկսեց պտտվել , գլուխս կարծես անշարժ լիներ , ուժեղ երկու դմփոց լսեցի: Մեկը հաստատ գլուխս էր: Քիչ անց հայտնվեցի հատակին ,ինքս ինձ ասեցի ես ինչ լավ եմ պարկած , ես ինչ հանգիստ ա: Երբ հասկացա , որ ամեն ինչ կարգին է վեր կացա և միանգամից վերադարձա խաղին, այդ պահին չարձագանքեցի մրցավարների այն ասածին , որ անկյունային հարված է: Արդյո՞ք սահանկումները թույլատրվում են ֆուտզալում: Ոչ իհարկե: Բայց դե արի ու տես , որ սուլիչը կրկին անգամ լռեց: Համարյա նույն ոճով ինչպես առաջինը խփեցի մեր 3-րդ գոլը այս խաղում: 
Անմիջապես 2-րդ Գոլիցս Հետո
Ամեն ինչ լավ էր ընթանում:
Այնուհետև Մեր տարիքով ամենամեծ Խաղացողը` Իսպիրյան Հարութը քառապատկեց հաշիվը: Եթե չեմ սխալվում , մինչ 5-րդ գնդակը տեղի ունեցավ մյուս վիճահարույց պահը այս հանդիպման: Գնդակը Հստակ դիպավ մրցակցի խաղացողի ձեռքին , նրա տուգանային հրապարակում: Սակայն մրցավարի սուլիչը հերթական անգամ չարձգանքեց: Սակայն սուլիչը չգիտես խի սուլեց այն պահին երբ խաղտում չկար , երբ ես ձգեցի ոտքս և վերցրեցի գնդակը մրցակցից , լսվեց սուլիչ և մեկնաբանություն թե իփր սահանկում է եղել: Զայրացա...սկսեցի հիշեցնելի խաղասկզբի սահանկումը որից հետո ընդամենը ակյունային նշանակվեց: Մոտ մի րոպեանոց առանձնազրուց ունեցա գլխավոր մրցավարի հետ , որն իր հերթին ցանկանում էր ուղարկել ինձ հանգստանալու , բայց դե սահմանափակվեց դեղին քարտով , այդպես էլ չպատասպանելով իմ այն հարցին , իսկ այնտեղ սահանկում կար թե չէ՞: 5-0 և այս խաղի ամենագեղեցիկ Գոլը , խփեց այն Երիտասարդ 15-ամյա Այնտապյան Հարութը , ով պտտեցրած ոչ ուժեղ հարվածով գնդակը դարպասապահի գլխավերևով ուղարկեց դարպասի հեռավոր վերին անկյունը:
Խառը Իրադրություն: Գնդակի ճանապարհը փակում է դարպասապահը և բախվում 2 սեփական խաղացողների հետ
Գնացինք Ընդմիջման , Ռեդ Բուլ խմեցինք որպեսզի մեզ ավելի ուժեղ զգանք: Եվ նույն տեմպով շարունակենք , բայց դու մի ասա մրցակիցներն էլ եին Ռեդ Բուլ խմել:
2-րդ խաղակեսն ավելի գոլառատ ստացվեց: Սկսեցի խաղակեսը նստարանից , փոխարենը խաղում էր Իշխանը: 2 Գոլ բաց թողեցին հենց սկզբում: Բայց ուշքի եկանք, ես փոխարինեցի Իշխանին , Իսպիրյանը հաշիվը դարձրեց 6-2 ,Մրցավարից ստացա հերթական բանավոր զգուշացումը: Այնուհետև 6-3, և արագ 7-3 իմ կատարմամբ , նշեմ խփեցի ձախոտքով , եթե չեմսխալվում Գոռի փոխանցումից: Մերսի: Հետո աչքի ընկավ Գոռը երբ ակյունայինից փոխանցեցի իրեն գնդակը մեկ հպումով կատարած հերթական հարվածն ավարտվեց գոլով 8-3: Հերթը մրցակցինն էր 8-4: Վերջապես Իր դիրքում աչքի Ընկավ Մխոն: 9-4: Վերջին խոսքը Լիդերներինն էր` 9-5: Ասեմ , որ Գոհ եմ խաղից ինչպես երբեք: Շատ լավ ու ճիշտ խաղ պաղացինք: Ամեն ինչ ժամանակին էր: չմոռանանք , որ դեռ էլի ժամանակ կլինի մնացած թերությունները շտկելու համար: Մի քանի դեպքում ցավալի վրիպումներ եղան , իմ համար ամենացավալին և տպավորիչը Բգոի Վրիպումն էր: Պիտի Գոլի լիներ: Մի քիչ քիչ խղային ժամանակ ստացան Իշախանն ու Երվանդը:Հուսանք իրենք  էլ կգտնեն իրենց խաղը և վստահ կկարողանան դուրս գալ և աչկի ընկնել: Հովո-ի դեպքում մի քիչ ուրիշ է: Վնասվացքից և գրիպից հետո , ահնրաժեշտ ա բավարար մարզավիճակ թեռք բերել , ամեն ինչ դեպի գնում է իր հունով: Մյուս խաղին նա իրեն ցույց կտա: Ամենակարևոր և գլխավոր հերոսներից մեկն էլ Սեթոն ա , ով հերական անգամ պատվով պաշտպանեց արդեն հարազատ թիմի դարպասը:
Այդ օրվա գլխավոր հանդիսատեսներն էին , Ռեդ Բուլի Մեր շատ սիրելի Աղջիկները ում մեծագույն շնորհակալություններս եմ հայտնում: Ես ձեզ բոլորիդ շատ եմ սիրում: Դե իհարկե Դավիթ Գալստյանը: Ով թիմի գլխավոր ամենիչն է: Եվ ամենաանակնկալ , Ռաուլասեր , Երիտասարդ ծագող Աստղ Մերկուրիալներով` Արամինյոն , ավ այս առաջնությանը ցավոք չի մասնակցում :(

Մենք ենք Մադրիդը

Հաջորդ հանիպումը տեղի կունենա ամսի 12-ին ժամը 20:00-ին նույն վայրում , այդ խաղի մասին մանրամասն կխոսեմ խաղի նախօրեին:

Երկու խոսքով էլ ասեմ կարծիքս Մադրիդում Բենզեմայի բենեֆիսի , Ադանի աստղային ժամի և Սարաբիայի Գերազանց Նորամուտի մասին: Ուղղակի շատ լավ տպավորություններ ունեմ և անչափ ուրախ եմ , որ Դեկտմբերի 8-ը ամրապնդվեց այդ գերազանց Հաղթանակով , վաստակած 16 միավորներով և 300-րդ Գոլով:

Միշտ Հաղթանակած` Robbie , Realmadrid.am

4 comments:

  1. Ռոբ նենց մանրամասն ես նկարագրել, ոնց որ խաղը տեսած լինեմ ))

    ReplyDelete
  2. Ասա լավա Մրցանակաբաշխությունը նենցմանրամասն չեմնկարագրել թե չէ , կուրսայինդ էիր նորից տենց լրիվ տենալու :Դ :Դ
    Իսկ պաղը շատ լավն էր, կրկին անգամ ափսոսանքս եմ հայտնում , որ ուշ ժամի էր...

    ReplyDelete
  3. դժգոհություններ կան պրն. Մարկոսյան??? :P :D
    իսկ ինչ վերաբերում ա խաղին.... դե ինչ ասեմ, հուսով եմ մի օր կտեսնեմ ձեր խաղը եւ ձեզանից ստորագրություն կվերցնեմ :ԴԴ

    ReplyDelete
  4. հեհեհե ,շատ հետաքրքիր էր: տեսնենք հուսանք կստացվի:

    ReplyDelete